«Մոզամբիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 34.
'''Մոզամբիկ''', պաշտոնապես '''Մոզամբիկի հանրապետություն''' ({{lang-pt|Moçambique}}), երկիր Հարավարևելյան Աֆրիկայում, արևելքից սահմանակցում է [[Հնդկական օվկիանոս]]ին, հյուսիսից [[Տանզանիա]]յին, հյուսիսարևմուտքից՝ [[Մալավի]]ին և [[Զամբիա]]յին, արևմուտքից՝ [[Զիմբաբվե]]ին և հարավարևմուտքից՝ [[Էսվատինի]]ին (Սվազիլանդ) ու [[Հարավաֆրիկյան Հանրապետություն|Հարավաֆրիկյան Հանրապետության]]ը։ Ինքնիշխան պետությունը բաժանված է [[Կոմորյան կղզիներ]]ից, [[Մայոտ]]ից և [[Մադագասկար]]ից [[Մոզամբիկի նեղուց]]ով։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը [[Մապուտու]] (1876-ից մինչ 1976 թվականները կոչվում էր Լորենսու Մարկիշ)։
 
Մեր թվարկության առաջինից հինգերորդ դարերում [[Բանտու լեզուներ|բանտուերեն]] խոսող ժողովուրդները ներգաղթել են ներկայիս Մոզամբիկ հեռավոր հյուսիսից և արևմուտքից։ Հյուսիսային Մոզամբիկը գտնվում է Հնդկական օվկիանոսի առևտրային մուսոնային քամիների ճանապարհին:ճանապարհին։ 7--ից 11-րդ դարերում այստեղ կառուցվեցին մի շարք Սվահիլի նավահանգիստներ, որից զագացում ապրեց [[Սվահիլի մշակույթ]]ը և [[Սվահիլի|լեզուն]]։ Ուշ միջնադարում այս քաղաքներ էին այցելում առևտրականներ Սոմալիից, Եթովպիայից, Արաբիայից, Պարսկաստանից և Հնդկաստանից<ref>Newitt, M.D.D. "A Short History of Mozambique." Oxford University Press, 2017</ref>։
 
1498 թվականին [[Վասկո դա Գամա]]յի այցելությունից սկսվեց [[Պորտուգալական կայսրություն|պորտուգալացիների]] ժամանումը, որոնք սկսեցին տարածքի բնակեցումը և գաղութականացումը 1505 թվականից։ Չորս դար տևած [[Պորտուգալական Մոզամբիկ|պորտուգալական իշխանություն]]ից հետո Մոզամբիկն [[Մոզամբիկի անկախության պատերազմ|անկախացավ]] 1975 թվականին՝ դառնալով [[Մոզամբիկի ժողովրդական հանրապտություն]]։ Անկախությունից ընդամենը երկու տարի անց,
երկիրն ընկավ ինտենսիվ և ձգձգվող [[Մոզամբիկի քաղաքացիական պատերազմ|քաղաքացիական պատերազմ]]ի մեջ, որը տևեց 1977-ից 1992 թվականը:թվականը։ 1994 թվականինն Մոզամբիկում անցկացրեցին առաջին բազմակուսակցական ընտրությունները և այդ ժամանակվանից ի վեր մնաց համեմատաբար կայուն [[նախագահական հանրապետություն]]<ref name=":02">{{cite journal|url=https://www.academia.edu/19787524|title=Provincial Autonomy: The Territorial Dimension of Peace in Mozambique|first=Natália Bueno|last=Schenoni|journal=GIGA Focus}}</ref>։
 
Մոզամբիկն ունի հարուստ և ընդարձակ բնական պաշարներ։ Երկրի տնտեսությունն առավելապես հիմնված է գյուղատնտեսության վրա, սակայն արդյունաբերությունը նույնպես աճում է, հատկապես սննդի և ըմպելիքների, քիմիական արդյունաբերությունը, ալյումինի ու բենզինի արտադրությունը։ Զբոսաշրջությունը նույնպես աճում է։ [[Հարավաֆրիկյան Հանրապետություն]]ը Մոզամբիկի գլխավոր առևտրային գործընկերն է և արտաքին ներդրումների հիմնական աղբյուրը, իսկ [[Բելգիա]]ն, [[Բրազիլիա]]ն, [[Պորտուգալիա]]ն և [[Իսպանիա]]ն որկրի կարևորագույն տնտեսական գործընկերներն են։ 2001 թվականից Մոզամբիկի ՀՆԱ-ի աճը աշխարհում ամենաբարձրերից է։ Այնուամենայնիվ երկիրը աշխարհի ամենաաղքատ և ամենաչզարգացած երկրներից է<ref>[http://www.ifad.org/operations/projects/regions/Pf/factsheets/mozambique_e.pdf Investing in rural people in Mozambique] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20150427212809/http://ifad.org/operations/projects/regions/Pf/factsheets/mozambique_e.pdf |date=27 April 2015 }}. ifad.org</ref>՝ մեկ շնչի ՀՆԱ-ով գրավելով ամենաստորին հորիզոնականներից մեկը<ref name=CIA/>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մոզամբիկ» էջից