«Ռիչարդ II»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 45.
Ռիչարդը խորապես վիրավորված էր խորհրդարանի այս պահվածքից և 1387 թվականի փետրվարից նոյեմբեր ճամփորդեց երկրով համախոհների բանակը մեծացնելու նկրտումներով<ref>Tuck (1985), p. 189.</ref>։ Դը Վերեին Չեստերի դատավոր նշանակելով՝ նա փորձեց մեծացնել թագավորի ռազմական ներկայությունը [[Չեշիր]]ում<ref>Goodman (1971), p. 22.</ref>։
Երբ նա վերադարձավ Լոնդոն, Գլոքեստերի և Արունդելի հետ ընդարման մեջ մտավ, ինչև բերեց դե լա Պոլի, դե Վերեի, Տրեսիլիան և երկու այլ լոյալիստների՝ Լոնդոնի քաղաքապետ [[Նիկոլաս Բրեմբրե]]ի ու Յորքի արքեպիսկոպոս [[Ալեքսանդր Նևիլ]]ի մեղադրանքների առաջադրմանը<ref>Goodman (1971), p. 26.</ref>։ Ռիչարդը քննարկման համար ժամանակ շահեց և դե Վերեին ուղարկեց Չեշիր ռազմական ուժերը վերաձևավորելու համար<ref name="S187">Saul (1997), p. 187.</ref>։ Զորքին միացան երեք լորդեր՝ Գոնտացու որդի Դերբիի կոմս [[Հենրի Բոլինբրոք]]ը և Նոթինգհեմի կոմս [[Թոմաս Մովբրեյ]]ը, որոնք պատմության մեջ հայտնի դարձան որպես մեղադրող լորդեր։ 1387 թվականի դեկտեմբերի 20-ին նրանք ճակատամարտեցին դե Վերեի հետ [[Ռադկոտ Բրիջի ճակատամարտ|Ռադկոտ Բրիջի]], որտեղ ստիպեցին դե Վերեին լքել երկիրը<ref>Goodman (1971), pp. 129–30.</ref>։
Ռիչարդը ստիպված զիջումների գնաց, Բեմբրեն և Տրեսիլիանը մահապատժի ենթարկվեցին, իսկ դե Վերեն ու դե լա Պոլը դատապարտվեցին մահապատժի, սակայն այն չիրագործվեց նրանց բացակայության պատճառով։ Գործընթացներն ավելի խորը գնացին և Ռիչարդի մտերիմ ասպետներից շատերը նույնպես մահապատժի ենթարկվեցին, այդ թվում Բարլին<ref>McKisack (1959), p. 458.</ref>։ Արդյունքում թագավորի մտերիմների շարքը նոսրացավ<ref name="Tuck"/>։
== Ծանոթագրություններ ==
|