«Եվ արձագանքեցին լեռները»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8)
 
'''Եվ արձագանքեցին լեռները''', վեպ՝ գրված աֆղանա-ամերիկացի գրող [[Խալեդ Հոսսեինի|Խալեդ Հոսեյնի]]ի կողմից, հրատարակվել է 2013 թվականին։ Լինելով հեղինակի երրորդ գիրքը՝ այն հստակ շեղվում է Հոսեյնի առաջին երկու գրքերի ոճից, որոնք չէին կենտրոնանում կոնկրետ որևէ կերպարի վրա։ Գիրքը նման է կարճ պատմությունների հավաքածուի, ընդ որում՝ 9 գլուխներից յուրաքանչյուրը պատվում է առանձին կերպարի կողմից։ Սյուժեի առանցքային գիծը 10 տարեկան Աբդուլլայի և նրա 3 տարեկան քրոջ՝ Փարիի ճակատագիրն է։ Հայրը որոշում է աղջնակին վաճառել [[Քաբուլ]]ում բնակվող մի անզավակ զույգի։ Հենց այս որոշումն էլ իրար է կապում բոլոր պատմությունները։
 
Հոսեյնի ջանացել է ստեղծել առավել բարդ և բարոյապես անորոշ կերպարներ։ Շարունակելով նախորդ երկու՝ «[[Օդապարուկ թռցնողը]]» և «[[Հազար հիասքանչչքնաղ արևարևներ]]» վեպերում արծարծված թեման՝ գիրքը կենտրոնանում է քույր֊եղբայր համերաշխ հարաբերությունների վրա։ Աբդուլլայից և Փարիից բացի կան նաև այլ հերոսներ․ երեխաների խորթ մայրը՝ Փարվանան և նրա հաշմանդամ քույրը՝ Մասուման, ինչպես նաև աֆղանա֊ամերիկացի բժիշկ Իդրիսն ու նրա զարմիկ Թիմուրը։
 
Քանի որ Եվ արձագանքեցին լեռները վեպը վեց տարվա ընթացքում հրատարակված առաջին գիրքն է Հոսեյնի կողմից, այն ուներ բավականին մեծ պահանջարկ<ref name="Medley">{{cite news|last=Medley|first=Mark|title=Relative unease: Khaled Hosseini discusses And The Mountains Echoed|url=http://arts.nationalpost.com/2013/05/29/khaled-hosseini/|work=[[National Post]]|date=մայիսի 13, 2013|accessdate=սեպտեմբերի 5, 2013}}</ref>։ Նախքան հրատարակվելը վեպը ստացավ դրական արձագանքներ և հայտնվեց [[Amazon.com]]ի լավագույն տասնյակում<ref name="Italie">{{cite news|last=Italie|first=Hillel|title=Khaled Hosseini on his new novel "And the Mountains Echoed"|url=http://www.denverpost.com/ci_23356303/khaled-hosseini-his-new-novel-and-mountains-echoed|work=[[Denver Post]]|date=հունիսի 2, 2013|accessdate=սեպտեմբերի 5, 2013}}</ref>։ Ունենալով մոտավորապես 3 միլիոն վաճառված օրինակ<ref name="Dawn">{{cite news|title=Khaled Hosseini condemns Western 'fortress mentality'|url=http://dawn.com/news/1050351/khaled-hosseini-condemns-western-fortress-mentality|publisher=[[Dawn.com]]|date=հոկտեմբերի 19, 2013|accessdate=նոյեմբերի 2, 2013}}</ref>, այն հետագայում դարձավ [[բեսթսելլեր]]<ref>{{Cite web|url=http://granish.org/ev-ardzaganqecin-lernery/|title=Խալեդ Հոսեյնի{{!}}Եվ արձագանքեցին լեռները {{!}} Գրանիշ|website=granish.org|language=en-US|accessdate=2017-03-17}}</ref>։