«Խեցգետնանմաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 23.
Խեցգետնանմանների արյունատար համակարգը բաց է, մկանոտ սիրտը գտնվում է մարմնի մեջքի կողմում։ Շնչառության օրգանները խռիկներն են, որոշ տեսակներ շնչում են մաշկով։ Արտաթորության օրգանները ցելոմոդուկտներն են։ Նյարդային համակարգը բաղկացած է վերկլանային և ենթակլանային հանգույցներից ու փորի նյարդային շղթայից, թիաոտների մոտ այն նյարդային սանդուղքի տիպի է։ Մարսողության համակարգը 3 բաժնից է՝ առջևի, միջին և ետին աղի։ Մակաբույծ որոշ տեսակների աղիները ետ են զարգացած։
 
Բաժանասեռ են՝ առանձին նստակյաց ձևեր [[Հերմաֆրոդիտիզմ|հերմաֆրոդիտ]] են։ Բեղմնավորությունն արտաքին է։ Որոշ խեցգետնանմաններ (օրինակ՝ վահանակիրները, ճյուղաբեղերը, որոշ խեցիավորներ, խռիկավորներ) բազմանում են կուսածնությամբ։ Հայտնի է մոտ 20 000 տեսակ։ Ապրում են [[ծով]]երում, կազմում [[պլանկտոն]]ի հիմնական և բենթոսի զգալի մասը, որոշ խեցգետնանմաններ մակաբույծ են։ Սնվում են [[բակտերիա]]ներով, միաբջիջ օրգանիզմներով, հատակային ձևերը՝ օրգանական նյութերի մնացորդներով։ Ունեն տնտեսական նշանակություն, պլանկտոնային ձևերը ջրային կենդանիների հիմնական սնունդն են, որոշ տեսակներ օգտագործվում են որպես [[սննդամթերք]]։ Խեցգետնանմանների առանձին տեսակներ բազմացնում են [[ձկնաբուծարան]]ներում՝ մատղաշ ձկներին կերակրելու համար։ Մակաբույծ խեցգետնանմանները մեծ վնաս են հասցնում ձկներին, վարակիչ հիվանդությունների տարածման միջնորդ տերեր են։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=49}}