«Դեմի Լովատո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 37.
 
[[2010]] թվականին երգչուհին մինչև վերականգնողական կենտրոն տեղափոխվելը հասցրեց հանդիպել [[Ջո Ջոնաս]]ի հետ, ձայնագրեց նրա հետ երգեր ու նկարահանվեց «Ռոքն Ամառային Ճամբարում» ֆիլմի երկրորդ մասում ու «[[Գրեյի անատոմիա]]» սերիալում։ Դեմին վերականգնողական կենտրոնում գրեթե մեկ տարի մնալուց հետո դուրս եկավ, ու [[2011]] թվականին բաց թողեց իր թերևս ամենահայտնի սինգլը «Skyscraper»-ը, որը տեղ գրավեց ոչ միայն բոլորի սրտերում այլև աշխարհի ցանկացած երկրի չարտերում։ Այն հանդիսացավ երգչուհու թվով երրորդ ալբոմի ` «Unbroken»-ի առաջին սինգլը, ոչ միայն ալբոմն, այլև սինգլը ցույց էին տալիս Դեմիի ուժը որի շնորհիվ նա անցավ հազարավոր դժվարությունների միջով, կարողացավ թողնել թմրադեղերը, կարողացավ դուրս գալ վերականգնողական կենտրոնից։ Ալբոմն ունեցավ երկրորդ սինգլ `«Give Your Heart To Break»-ը, որի տեսահոլովակը դուրս եկավ [[2012]] թվականին։ Նույն թվականին Դեմին բաց թողեց իր «Ուժեղ Մնա» փաստագրական ֆիլմը, որը պատմում էր երգչուհու դաժան անցյալի ու անկոտրում ներկայի մասին։ Նույն թվականին Դեմին նաև դարձավ աշխարհահռչակ «Իքս Ֆակտոր» նախագծի ամերիկյան տարբերակի երկրորդ սեզոնի ժյուրիի անդամ։ Դեմին մնաց ժյուրի մինչև [[2013]] թվականը, երբ հաղորդաշարը փակվեց ԱՄՆ-ում։ [[2013]] թվականին Դեմին բաց թողեց թվով չորրորդ ու իր ամենագնված ալբոմը ` «Դեմի»-ն, որի մեջ ընդգրկված երգերը պատմում էին Դեմիի կյանքի պատմությունը։ Ալբոմը մինչև 2014 թ.-ն ունեցավ չորս սինգլ ` «Heart Attack», «Made In The USA», «Neon Lights», «Really don't Care», որոնցից բոլորն էլ ունեցան մեծ հաջողություններ ամբողջ աշխարհում։ Դեմին նույն թվականին ձայնագրեց «Let it Go» երգը «Սառցե Սիրտը» մուլտֆիլմի համար։ Հաջորդ տարում Դեմին մեկնեց շրջագայության («Neon Lights Tour»), որը թվով Դեմիի երրորդ համաշխարհային շրջագայությունն էր։
Դեմին որպես երգչուհի ոգեշնչվում է [[Քելլի Քլարկսոն]]ով, [[Լեդի Գագա]]յով, [[Ռիհաննա]]յով, [[Նիքի Մինաժ]]ով և [[Քրիստինա Ագիլերա]]յով։ Դեմին իր հզոր ձայնի համար աշխարհում ամենահզոր ձայնն ունեցող երիտասարդ երգչուհին է, իսկ որպես աշխարհի ամենահզոր ձայն զիջում է միայն Քրիստինա Ագիլերային ու Մրայա Քերրիին։
 
== Սկավառակագրություն==