«Աբաս Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{ջնջել|Հեղինակային իրավունքների խախտում, պատճենված՝ http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/Abas_Bagratuni.pdf կայքից}}
{{Տես նաև|Աբաս Բագրատունի (այլ կիրառումներ)}}
 
Տող 30 ⟶ 29՝
|ուրիշտիտղոսներ =
|մկրտություն =
|ծնունդ =?
|ծննդավայր =
|մահ = 953
Տող 64.
|ստորագրություն =
}}
'''Աբաս Ա Բագրատունի''' ({{ԱԾ}}?- 953), Հայոց թագավոր (928-953), հաջորդել Է եղբորը՝ [[Աշոտ Բ Երկաթ]]ին, [[Սմբատ Ա]]-ի որդին, [[Բագրատունիներ]]ի արքայական տոհմից։ Նախքան թագավորելը եղել է սպարապետ, իշխանանիստն էր [[Կարս]] քաղաքը։
 
== Աբաս Ա-ի գահակալությունը ==
[[Սմբատ Ա]]-ի մահից հետո, իր եղբոր՝ [[Աշոտ Երկաթ]]ի հետ միացած հալածել է պարսիկներին և ապստամբած հայ իշխաններին։ Աշոտ Երկաթի թագավորության ժամանակ՝ ապստամբել է նրա դեմ։ Անժառանգ եղբոր՝ [[Աշոտ Բ Երկաթ]]ի մահից հետո գահ է բարձրացել որպես «Շահնշահ Հայոց և Վրաց»։ [[Կարս]]ը հռչակել թագավորանիստ, կառուցել [[Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս)|սուրբ Առաքելոց եկեղեցին]], որը կանգուն է մինչև այսօր։ Աբաս Ա-ն խաղաղության դաշինք է կնքել [[Ատրպատական]]ի Ափշին ոստիկանի հետ, ինչպես նաև [[Դվին]]ի արաբ ոստիկանի հետ։ Նրա օրոք հաստատվել է խաղաղություն [[Բագրատունյաց թագավորություն]]ում։ Աբասը վարել է կենտրոնաձիգ քաղաքականություն։ [[948]] թվականին կաթողիկոսական աթոռը [[Աղթամար]]ից փոխադրել է [[Արգինա]], երկիրը մասամբ ազատել արաբ հողատերերից, հաղթել [[Աբխազիայի թագավորություն|Աբխազիայի]] Բեր թագավորին, որով կասեցրել է կովկասյան ցեղերի ասպատակությունները։ Զսպել աբխազական թագավորների ոտնձգությունները [[Բագրատունյաց Հայաստան]]ի և [[Քարթլի]]ի թագավորության նկատմամբ։ Աբասի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել [[Ալանաց դուռ]]ը։ Աբասը զբաղվել է նաև երկրի վերաշինությամբ։ Մահացել է [[953]] թվականին։
[[Պատկեր:Kars Armenian Cathedral.jpg|մինի|300px400px|Աբաս Ա Բագրատունու կողմից կառուցված Կարսի սուրբ Առաքելոց եկեղեցին]]
== Բագրատունյաց թագավորությունն Աբասի գահակալության առաջին փուլում (929-942) ==
[[Աբաս |Աբաս թագավոր]]ի օրոք [[Բագրատունիներ]]ի թագավորության սահմանների վերաբերյալ պահպանվել է սահմանափակ նյութ, որի պայմաններում արքունի տիրույթների ընդգրկած տարածքները և Հայոց թագավորության սահմաններն ընդհանրապես հստակեցնելը խիստ դժվարանում է:Աբասի գահակալության առաջին շրջանը բաժանվում է երկու ենթափուլի՝ մինչև Աշոտ Շապուհյանի [[մահ]]ը և դրանից հետո, երբ նրա տիրույթներն [[Արշարունիք |Արշարունիք]]ում և [[Ճակատք]]ում անցան Աբասին։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝{{քաղվածք|«...'''Բագրատունիքն իշխէին միայն Շիրակայ և Այրարատու մինչ ի Գեղամ''' (իմա´ Գեղամա ծով – Ա. Ե.) '''և մինչ ի յՈւխտիսն''' (իմա´ Ուղթիքը կամ Ուղթիսը Տայքում – Ա. Ե.) '''և մինչ ի Կարին և մինչ ի Վասպուրականի սահմանն և մինչ ի Ձորոյ գետն և մինչ ի Գարդման. և Սիւնիք կտրեալ էր ի նոցանէ'''»։|}}
 
Աբասի տիրապետությունն ընդգրկում էր հիմնականում [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի տարածքը՝ բացառությամբ [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]]ն պատկանող [[Ծաղկոտն]], [[Կոգովիտ]] և [[Մասյացոտն]] գավառների, ինչպես նաև [[Տայք]]ի (արևելյան հատվածը՝ մինչև Ուղթիք-Օլթի), [[Գուգարք]]ի (Արտահանից մինչև Աղստև գետի հովիտը՝ բացառությամբ որոշ հյուսիսային հատվածների), [[Ուտիք]]ի (հյուսիսարևմտյան հատվածը՝ Աղստևի հովտից մինչև Գարդման) և [[Սյունիք]]ի (հյուսիսային հատվածը՝ Գեղարքունիքը և Սոթքը) որոշ գավառներ, այսինքն՝ գլխավորապես [[Բագրատունիներ]]ի տոհմական և արքունի տիրույթները և հարակից երկրամասերը՝ տարածվելով մինչև Կարնո քաղաք և Ուղթիք արևմուտքում, [[Գարդման]] և [[Գեղարքունյաց ծով]]՝ արևելքում, [[Ձորագետ]] (Կուր գետին միախառնվելու տեղում)՝ հյուսիսում և [[Վասպուրական]]ի թագավորություն՝ հարավում{{ref+|Բագրատունիների տիրույթների մասին<ref>Ա. Եղիազարյան, Բագրատունիների տիրույթների ձևավորումը և արքունի
տիրույթներն Աշոտ Ա և Սմբատ Ա թագավորների օրոք, «Տարեգիրք» ԵՊՀ
պատմության ֆակուլտետի պատմագիտական հանդես, Բ, Եր., 2010, էջ 87-
105:</ref>|Ն}}։ Գահակալության առաջին փուլում Աբասին հաջողվեց վերամիավորել Բագրատունյաց երբեմնի ընդարձակ տիրույթների մեծագույն մասը։ [[Ավատատիրական կարգերի հաստատումը Հայաստանում|Ավատատիրական դարաշրջան]]ի տրամաբանությամբ դա հանգեցրեց Աբասի դերի կտրուկ աճին ոչ միայն [[Հայաստան]]ում, այլև հարևան երկրներում, քանի որ տարածաշրջանում այլ մեկը չէր տիրապետում մարդկային ու տնտեսական ներուժով հարուստ նման ընդարձակ ավատական տիրույթների։ Կարելի է արձանագրել շատ կարևոր մի գործընթաց։ Սեփական տիրույթների ընդարձակմանը զուգընթաց աճել են Աբասի թե´ հեղինակությունը և թե´ հնարավորությունները, որոնք, ի վերջո, բերել են Բագրատունի գահակալի՝ Հայաստանում գերագահ դիրքի հասնելուն նրա գահակալության արդեն երկրորդ փուլում<ref name="Աբաս ">[http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/Abas_Bagratuni.pdf Արման Եղիազարյան, Աբաս Բագրատունի Թագավոր Հայոց] </ref>։
 
Հայոց թագավոր Աբասի գահակալության առաջին փուլում (929-942), բացի Աբասից, Հայաստանում գործունեություն էին ծավալում երկու այլ հայոց թագավորներ ևս՝ [[Գագիկ Արծրունի]]ն և Աշոտ Շապուհյան Բագրատունին, որոնց առկայությամբ Աբասի դերակատարությունը Հայաստանում առաջնային չէր։ Երբ 934 թ. Աշոտ Շապուհյանը վախճանվեց, Աբասը տիրացավ [[Այրարատ|Այրարատում]] նրա տիրույթներին, որից հետո նրա հնարավորությունները մեծապես աճեցին։ 940-ական թվականների սկիզբն Աբասի համար խիստ խոստումնալից էր։ Բացի նրանից, որ կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանի հարևան երկրներում, որով նրանց տիրակալների ուշադրությունը շեղվեց Հայոց թագավորությունից, ծանր հարված ստացավ երկրորդ հայոց թագավորը՝ Գագիկ Արծրունին։ Աբասի առջև բացվեցին լայն հեռանկարներ <ref name="Աբաս" />։
 
== Բագրատունյաց թագավորության հզորացումն Աբաս Բագրատունու գահակալության երկրորդ շրջանում (943-953) ==
[[Գահ|Գահակալության]] առաջին շրջափուլում (929-942 թվականներ) [[Աբաս Բագրատունի]]ն կարողացավ արձանագրել մի շարք էական հաջողություններ, որոնք նրան հնարավորություն տվեցին հավակնելու գերակա կարգավիճակի ողջ [[Հայաստան]]ում։ Աբասի հաջողություններին նպաստում էին ներքին ու արտաքին իրողությունները։ Մոտ 934 թվականին առանց ժառանգ թողնելու վախճանվեց հայոց թագավորներից մեկը՝ Աշոտ Շապուհյանը, որի տիրույթներին տեր կանգնեց Աբասը։
Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն փոփոխությունն այն էր, որ 943 թվականին վախճանվեց երկրորդ հայոց թագավոր [[Գագիկ Արծրունի |Գագիկ Արծրունի]]ն, և այդ պահից սկսած Աբասը մնաց միակ հայոց թագավորը։
Հայաստանում նպաստավոր պայմաններում սկզբնավորվեց Աբասի գահակալության վերջին տասնամյակը, երբ «հաղթահարվեցին» Հայաստանում Բագրատունյաց գերակայության վերականգնման գրեթե բոլոր խոչընդոտները<ref name="Աբաս" />։ Վիրքում տեր ու տնօրեն դարձած Աբխազաց թագավորության հետ բախումը հանգեցրեց Աբասի գերակա դիրքի հաստատմանը Այսրկովկասում։ Նախահարձակ եղավ [[Աբխազաց թագավորություն]]ը, որն օգտվեց այն բանից, որ 941 թվականին վախճանվեց [[Վրացիներ|վրացական]] միջավայրում Աբասի դաշնակից Գուրգեն իշխանը։ Աբխազաց թագավոր [[Գեորգի]]ն (929-957) [[Կղարջք]]ի Բագրատունիների ներկայացուցիչների հետ բաժանեց Գուրգենի տիրույթները և սկսեց մտորել Բագրատունյաց թագավորության դեմ հանդես գալու մասին։ Աբխազաց բանակի ջախջախումը Աբասին վերածեց այժմ արդեն ոչ միայն Հայաստանի, այլև Այսրկովկասի հզորագույն տիրակալի։
 
== Աբասի գահակալության վերջին տարիները։ Աբասը՝ շահնշահ ==
Աբասի նախորդը՝ [[Աշոտ Բ Երկաթ]] թագավորը, կրում էր «շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը՝ համարվելով գերագահ [[Հայաստան]]ի և [[քրիստոնյա]] [[Այսրկովկաս]]ի մյուս [[թագավոր]]ների և [[իշխան]]ների միջավայրում։ Այդ տիտղոսով Աբասը որևէ աղբյուրում չի հիշատակվում, իսկ Աբասի որդին և հաջորդը՝ [[Աշոտ Գ]]-ն, որպես շահնշահ է հիշատակվում թե´ արաբական 243 և թե´ հայկական աղբյուրներում։ Ամենահավանական պատճառն այն է, որ Աբասի գահակալության առաջին շրջանում այդ տիտղոսին տիրում էր Գագիկ Արծրունին{{ref+|Գագիկ Արծրունին հայոց թագավոր է հռչակվել 913 թվականին՝ Սմբատ Ա թագավորի գերեվարությունից հետո<ref>Թովմա Արծրունի եւ Անանուն, Պատմութիւն տանն Արծրունեաց, «Մատենագիրք Հայոց», ԺԱ հատոր, Ժ դար, Պատմագրութիւն, Անթիլիաս-Լիբանան, 2010, էջ 281-282</ref>։|Ն}}։ Ըստ Արծրունյաց տան Անանուն պատմիչի՝ [[Ատրպատական]]ի ամիր [[Յուսուֆ]]ը մոտ 927 թվականին հանձնում է Հայաստանի ու [[Վիրք]]ի կառավարումը, որից կարելի է բխեցնել, որ նրան է փոխանցվել Աշոտ Երկաթին պատկանող շահնշահի տիտղոսը։ Այդ է պատճառը, որ Գագիկ Արծրունին, ինչպես տեսանք, Իբն Զաֆիրի աշխատության մեջ հիշատակված է որպես «Հայաստանի և Վրաստանի թագավոր»։ Բյուզանդական արքունիքն էլ, իր հերթին, արձագանքելով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, Գագիկ Արծրունուն կոչում է «[[իշխանաց իշխան]]», իսկ Աբասին՝ պարզապես «[[մագիստրոս]]»։ Գագիկ Արծրունու մահից հետո, Աբասը վերածվել էր հզորագույն գահակալի ոչ միայն Հայաստանում, այլև Այսրկովկասում։ Աբաս թագավորին հաջողվել է վերականգնել իր հոր և եղբոր գահակալության շրջանի գրեթե բոլոր կորուստները։ Ուստի պատահական չէ նրա վերաբերյալ Ասողիկի տված գնահատականը
{{քաղվածք|Աբաս խաղաղութեան եւ շինութեան պատճառ եղեալ աշխարհիս Հայոց, ըստ քաղցր բարուց
իւրոց եւ ըստ քաջազաւր զաւրութեանն, որով յաղթող եղեւ շուրջանակի։|}}
Այսպիսով՝ հայոց թագավոր Աբասի գահակալության երկրորդ փուլում (943-953) Հայոց թագավորությունն անշեղորեն հզորանում էր։ [[Հայկական բանակ]]ը սկզբում 943 թվականին ջախջախիչ պարտության մատնեց աբխազական զորքին, իսկ այնուհետև հայոց թագավորը վերացրեց ձևական կախվածությունը [[Ատրպատական|Ատրպատականի]] տիրակալ Մարզուբան իբն [[Մուհամմադ]]ից։ Այդ շրջանում Աբասն աստիճանաբար վերածվեց գերակա տիրակալի Հայաստանում և քրիստոնյա [[Այսրկովկաս]]ում։ Այդ հաջողությունների պատճառով նա հայոց պատմության մեջ մտավ որպես հաղթական գահակալ։
 
== Բագրատունյաց տերության սահմաններն Աբաս թագավորի օրոք==
[[Աբաս Ա |Աբաս թագավոր]]ի գահակալության առաջին շրջանում տերության սահմաններում ընդգրկված էին [[Այրարատ]]ի մեծ մասը, [[Տայք]]ի արևելյան, [[Տուրուբերան]]ի հյուսիս- արևելյան, [[Գուգարք]]ի արևելյան, [[Սյունիք]]ի հյուսիսային և [[Ուտիք]]ի հյուսիսարևմտյան գավառները։
Գահակալության երկրորդ փուլում (945-953 թվականներին)՝ Գագիկ Արծրունու մահից հետո Աբասը տիրացավ [[Վասպուրական]]ի թագավորությանը կցված Այրարատի Մասյացոտն, [[Կոգովիտ]] և Ծաղկոտն գավառներին{{ref+|Կոգովիտ և Ծաղկոտն գավառները 1000 թվականի դրությամբ պատկանում էին
Գագիկ Ա Բագրատունու (989-1017) քրոջ որդի Աբուսահլին։ Վ. Վարդանյանը կարծում է, որ Կոգովիտն ու Ծաղկոտնը անջատվել են Վասպուրականից և կախման մեջ գտնվել Բագրատունիներից, սակայն
պահպանել են անկախությունը, որն էլ արձանագրել է Կոստանդին Ծիրանածինը՝ հայ իշխաններին ուղարկվող նամակների հասցեատերերի ցանկում հիշատակելով Կոգովիտի իշխանին <ref>Ասողիկ,
էջ 824</ref>։|Ն}}: Այդ ժամանակ Աբասի տերության սահմանները ներառում էին [[Հայաստան]]ի մեծ մասը։ Հայոց տերությունն այդ ժամանակ իրենից ներկայացնում էր ավատատիրական դաշնություն՝ գերակա թագավորի՝ Աբասի գլխավորությամբ։
 
== Աբասը Բագրատունյաց թագավորության շրջանի վերջին տիրակալ ==
[[Աբաս]]ը Բագրատունյաց թագավորության միասնական շրջանի գահակալն էր։ Հայտնի է, որ Աբաս Բագրատունին թագավորել է 24 տարի։ Աբասն իր խելամիտ քաղաքականությամբ՝ աստիճանաբար համախմբելով ուժերը՝ կարողացավ սկզբում տիրանալ Աշոտ Շապուհյանի տիրույթներին, իսկ այնուհետև հավասարակշիռ հարաբերություններ հաստատել [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] հետ։ Իսկ վերջինիս մահից հետո Աբասը մնաց որպես «Հայոց թագավորի» տիտղոսը կրող միակ գահակալ։ Աբասին աստիճանաբար հաջողվեց գերակա դիրքի հասնել [[Հայաստան]]ում, միավորել ուժերը և Հայոց թագավորությունը վերստին դարձնել տարածաշրջանի ամենահզոր պետություններից մեկը։
 
=== Հոգևոր-դավանանքային միասնականության վերականգնում===
 
Աբասի գահակալության շրջանը նշանավոր է նաև նրանով, որ հայոց թագավորը զբաղվեց նաև հայության հոգևոր-[[դավանանք]]ային միասնականությունն վերականգնման խնդրով։ Աջակցելով հայոց
կաթողիկոսին՝ Աբասը կարողացավ հաղթահարել երկպառակությունը և արմատախիլ անել [[Քաղկեդոն|քաղկեդոնականություն]]ը Հայաստանում։ Քաղկեդոնականության դեմ պայքարին և երկրի հոգևոր-դավանանքային միասնության վերականգնմանը զուգընթաց՝ Աբասը քայլեր ձեռնարկեց Հայոց եկեղեցու դիրքերի ամրապնդման ուղղությամբ։ Նրա հրամանով երկրի տարբեր կողմերում կառուցվում էին նորանոր [[եկեղեցի]]ներ, որոնցից մեկն էլ հիմնվեց [[Անի]]ի [[միջնաբերդ]]ից դուրս՝ զարկ տալով ապագա [[մայրաքաղաք]]ի ընդարձակմանը։ Նման ծավալուն գործունեության պայմաններում Աբասն իրավամբ հռչակվեց որպես հաղթական և շինարար թագավոր։
 
== Ընտանիքը ==
* Հայրը՝ [[Սմբատ Ա Նահատակ]]
* մայրը՝ ՀռիփսիմեՀռիփսիմե՞
* եղբայրները՝
# [[Աշոտ Երկաթ]]
# Մուշեղ (մհ․ 924), կինը Աբխազիայի [[Բագրատ I (Աբխազիայի արքա)|Բագրատ Ա]] արքայի դուստը․
* կինը՝ Անանուն Բագրատունի՝ [[Տայք]]ի [[Գուրգեն Բ Բագրատունի (Տայքի կյուրապաղատ)|Գուրգեն Բագրատունի]] կյուրապաղատի դուստրը․
* զավակները՝
# [[Աշոտ Ողորմած]]
# [[Մուշեղ Ա]]
 
== Նշումներ ==
{{ծանցանկ|group="Ն"}}
 
== Ծանոթագրություններ ==
Տող 135 ⟶ 97՝
[[Կատեգորիա:Բագրատունիների թագավորության արքաներ]]
[[Կատեգորիա:Բագրատունիներ]]
[[Կատեգորիա:Բագրատունիների թագավորություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աբաս_Ա» էջից