«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 21.
|պատկեր=
|մահ=929|ծնունդ=882}}
'''Աշոտ Բ Երկաթ''' ({{ԱԾ}}), [[Հայկական պետականությունների ղեկավարների ցանկ|Հայոց թագավոր]] 914 թվականից, [[Արքայից արքա|Շահնշահ]] Հայոց և Վրաց 922 թվականից։ Հաջորդել է հորը՝ [[Սմբատ Ա Նահատակ|Սմբատ I Բագրատունուն]]։
== Աշոտ Երկաթը՝ Հայոց իշխանաց իշխան ==
 
Աշոտ Բ Երկաթ թագավորի գահակալության պատմափուլը (914-929) Հայոց պատմության մեջ ամենահետաքրքրական ու կարևոր, բայց միևնույն ժամանակ ամբողջությամբ և խորությամբ ուսումնասիրության չենթարկված ժամանակաշրջաններից է։
 
Հոր՝ Հայոց [[Սմբատ Ա]] թագավորի (891-914) սպանությունից հետո, երբ ողջ սրությամբ դրված էր Հայոց թագավորության լինել-չլինելու հարցը, ամեհի ֆիզիկական ուժի ու քաջության շնորհիվ («ըստ քաջապինդ արութեան») «Երկաթ» կոչված երիտասարդ արքայազնն աներկյուղ իր վրա վերցրեց մի կողմից [[Բագրատունիներ|Բագրատունիների]] գլխավորությամբ Հայոց թագավորության պահպանման, իսկ մյուս կողմից՝ Հայաստանն ու [[Հարավային Կովկաս|Այսրկովկասի]] քրիստոնեական երկրներն ընդգրկող՝<nowiki/> [[Աշոտ Ա]] և [[Սմբատ Ա]] թագավորների տերության վերականգնման գործը։ Աշոտ Երկաթը փաստորեն ստիպված եղավ ինչպես պահպանել Հայոց թագավորությունը, այնպես էլ վերականգնել [[Ատրպատական|Ատրպատականի]] տիրակալ Յուսուֆի սփռած ավերի ու ասպատակությունների պայմաններում Հայոց պետականության՝ կորսված կամ քայքայված այնպիսի կարևոր բաղադրիչները, ինչպիսիք էին պետական համակարգն ընդհանրապես և թագավորական իշխանությունը, պետական ինստիտուտները, կառավարման համակարգն ու բանակը՝ մասնավորապես։ Ի վերջո հասնելով իր նպատակին՝ նա հռչակվեց որպես շահնշահ կամ [[արքայից արքա։արքա]]։
 
Աշոտ Երկաթի գահակալության դժվարին ու հանգուցային պատմափուլում իր լուծումը գտավ Հայոց թագավորության հետագա գոյության հիմնախնդիրը, և վերջինիս պատմության մեջ այնուհետև սկիզբ առավ համեմատաբար խաղաղ և կայուն զարգացման ժամանակաշրջան։ Նշված առումներով Աշոտ Երկաթի գործունեությունը դարա- կազմիկ նշանակություն ունի Հայոց պատմության մեջ։
Աշոտ Երկաթի գահակալման բեմելը տեղի է ունեցել [[իշխանաց իշխան |Հայոց իշխանաց իշխան]]ի պաշտոնում։ Այս պաշտոնը զբաղեցրել են հիմնականում արքայական տան այն անդամները, որոնց ժառանգաբար անցնելու էր Հայոց գահը<ref>[http://ysu.am/files/02A_Eghiazaryan.pdf Ա. Եղիազարյան, Հայոց իշխանաց իշխանը Բագրատունի առաջին արքաների օրոք]</ref>։
 
[[Սմբատ Ա]]-ի օրոք իշխանաց իշխան նշանակվել են Հայոց արքայի երկու եղբայրները։ Սկզբում Շապուհն էր, իսկ այնուհետև՝ Դավիթը։ Այն ժամանակ Սմբատ Ա-ն չէր կարող իր որդի Աշոտին նշանակել Հայոց իշխանաց իշխան, քանի որ Ատրպատականի Աֆշին ամիրի դեմ պատերազմներից մեկի ավարտին՝ 897 թվականին ստիպված էր եղել նրան որպես պատանդ հանձնել ամիրին, և հետ էր ստացել միայն 901 թվականին։ 903 թվականի պատերազմից հետո Յուսուֆ ամիրան հաշտություն է կնքում Սմբատ Ա-ի հետ։ Երկու արքաները հաշտվում են, իսկ Աշոտին կարգում են Հայոց [[իշխանաց իշխան՝իշխան]]՝ ճանաչելով նրա գահաժառանգման իրավունքը։ Այս պաշտոնը Աշոտ Երկաթը խաղաղությամբ վարեց մինչև 909 թվականը, երբ Յուսուֆը մեծ արշավանք ձեռնարկեց [[Հայաստան]]։
 
== Աշոտ Երկաթի գլխավորած ազատագրական պատերազմը և թագադրությունը. 909-914 թվականների պատմափուլ ==
Տող 46.
 
Դվինի գրավումից հետո, դատելով [[Հովհաննես Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցու]] հետագա տեղեկություններից, այնտեղից հեռացավ Աշոտ Շապուհյանը՝ հաստատվելով [[Բագարան]]ում։ Դվինից Աշոտ Երկաթը դարձյալ մեկնեց Գուգարք՝ պատժելու Վրաց իշխան Գուրգենին։ Իր հետ վերցնելով Վրաց թագավոր Ատրներսեհին՝ արքան արշավեց նրա դեմ։ Վերջինիս օգնության են շտապում [[Աբաս]]ն ու Աշոտ Շապուհյանը։ Հայտնի է, որ Աբասը փեսայացել էր Վրաց իշխան Գուրգենին։ Ըստ [[Հովհաննես Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցու]]՝ նույն կարգավիճակն ուներ նաև Աշոտ Շապուհյանը։ Փաստորեն, կարելի է արձանագրել, որ Վրաց իշխան Գուրգենը իր երկու փեսաների միջոցով, որոնք երկուսն էլ ունեին Հայոց գահին տիրելու նկրտումներ, կարողացավ լրջորեն վտանգել Հայոց թագավորության ներքին անվտանգությունը, անկասկած, հետապնդելով հեռուն գնացող նպատակներ, որոնք առնչվում էին Շամշուլդե ամրոցին և շրջակա գավառին տիրելուն։ Այդ պահի դրությամբ համընկել էին [[Աբաս]]ի և Աշոտ Շապուհյանի շահերը, բայց միայն կարճ ժամանակով, քանի որ հեռանկարում Հայոց գահին բազմել կարող էր նրանցից միայն մեկը։
 
Աշոտ Երկաթի ու Ատրներսեհի զորքի առաջ թշնամիները նահանջում են և սկսում աստիճանաբար տեղի տալ ու մտածել հանձնվելու մասին։ Այդ ժամանակ լուր է հասնում Սահակ Սևադայի կողմից կատարված անօրենությունների մասին։ Այս անգամ Սահակ Սևադայի զորքը ներխուժել էր Ուտի, իսկ այնուհետև՝ Ձորոփոր գավառները, բնակչությանը գաղթեցրել իր տիրույթները, իսկ ինքը՝ ամրացել էր Տավուշի ձորի արևմտյան լեռնակի ծործորներում։ Աշոտ Երկաթը շտապ վերադառնում է և հասնում Ձորոփոր գավառը։ Այստեղ նա լուր է ստանում, որ Սահակ Սևադայի զորքը գրավել է Կայան բերդն ու ազատել այնտեղ բանտարկված [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքի]] իշխան Վասակին, որին Աշոտ Երկաթը մեղադրել էր Աշոտ Շապուհյանի հետ գործակցելու համար և հրամայել ձերբակալել ու փակել այդ բերդում՝ զրկելով նաև սեփական տիրույթներից։ Արքայի հաշտության առաջարկը Սահակ Սևադան մերժում է, որից հետո նրա ութ հազարանոց բանակի վրա արքան հանկարծակի հարձակում է գործում 200 հեծյալներով։ Աշոտ Երկաթի առջևից տանում էին այն խաչը, «զոր սովորն էր միշտ առաջի իւր շրջեցուցանել» ։ Հակառակորդը ջախջախիչ պարտություն է կրում։ Գերի ընկած Սահակ Սևադային ու նրա որդի Գրիգորին արքայի հրամանով կուրացնում են, իսկ նրանց տիրույթները՝ ռազմակալում։ [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն հաղորդում է, որ «ամրոցն առ հասարակ զԳարդմանայ թագաւորն յինքն գրաւեալ և զբովանդակ աշխարհն յիւր անուն նուաճեալ՝ հնազանդէր»։ Փաստորեն, Գեղարքունիքն ու Գարդմանը կցվեցին արքունի տիրույթներին։
 
Վերջին իրադարձությունների նկարագրության ժամանակ [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն գրում է, որ «փոքր ինչ յառաջ քան զայս ոստիկանն Յուսուփ ապստամբութեամբ բազմաւ ընդվզեալ յիսմայելեան ամիրապետէ», սակայն պարտվեց ու ձերբակալվեց, որով նրա սպառնալիքից փրկվեց Գագիկ թագավորը։ Կարելի է վստահաբար ասել, որ նշված իրադարձությունները թվագրվում են Յուսուֆի ձերբակալման 919 թվականով։ Ի վերջո, ամփոփելով արդեն ասվածը, նշենք, որ այդ պատմափուլում Հայաստանում առկա երեք Հայոց թագավորներից իրադարձությունների կիզակետում միայն Աշոտ Երկաթն էր, որի տիրապետության տարբեր հատվածներում մերթընդմերթ տեղի էին ունենում խռովություններ և պատերազմներ։

Առավել կայուն էր իրավիճակը Գագիկ Արծրունու տիրույթներում, իսկ Աշոտ Շապուհյանը, փաստորեն, սկզբում իր դիրքերը պահպանում էր միայն Խալիֆայության աջակցությամբ, իսկ հետո զրկվել էր դրանից ու հաստատվել Բագարանում։ Ինչ վերաբերում է Աշոտ Երկաթի և [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] հարաբերություններին, ապա պատմիչների տեղեկությունները հնարավորություն չեն տալիս գնահատելու դրանք։ Հայտնի է, որ, ինչպես տեսանք, Գագիկ Արծրունին 914 թվականին տիրացել էր Բագրատունիներին պատկանող՝ Այրարատի երեք գավառների՝ [[Ծաղկոտն]]ին, [[Կոգովիտ]]ին ու [[Մասյացոտն]]ին։ Աշոտ Երկաթի վերադարձից հետո այդ գավառների հետ կապված որևէ հակասություն կարծես չի ծագել, դրանք թերևս մնացել են Գագիկի իշխանության ներքո, ինչը վկայում է, որ երկու գահակալներն այդ ժամանակ արդեն ունեին ավելի կարևոր խնդիր՝ պայքարը Յուսուֆի դեմ։ Իսկ այդ պայքարը կերպափոխվել էր՝ իրականացվելով երկու կենտրոններով՝ Վասպուրականում և Այրարատում։ Ի դեպ, վերջինում այն 916-918 թվականներին մարմնավորված էր Աշոտ Երկաթի և Յուսուֆի հովանավորյալ Աշոտ Շապուհյանի միջև տեղի ունեցած հակամարտության մեջ։

Աշոտ Երկաթի և Գագիկ Արծրունու միջև նույնիսկ դաշնակցային հարաբերություններ են ակնարկված որոշ աղբյուրներում, ըստ որոնց՝ «որդին Սմբատայ Աշոտ բազում ընթացութիւնս և քաջութիւնս ցուցանէր և պահէր զբոլոր ամրոցս տէրութեան հաւր իւրոյ ձեռնտուութեամբ ... թագաւորին Գագկայ Վանեցւոյ» ։ Որ դա հնարավոր էր, հիմնավորվում է այն իրողությամբ, որ, ինչպես տեսանք, [[Գագիկ Արծրունի]]ն փորձ էր կատարել հաշտվելու նաև Յուսուֆից պարտություն կրած Սմբատ Ա-ի հետ։ Չնայած ասվածին՝ նման իրավիճակում թե ́ Աշոտ Երկաթի, թե ́ [[Գագիկ Արծրունի |Գագիկ Արծրունու]] համար ներքին «պայքար»-ը մղվում էր մյուս թագավորների նկատմամբ գերագահության հասնելու նպատակով։ Եթե [[Բյուզանդիա]]ն ճանաչել էր Աշոտ Երկաթի գերագահությունը, ապա հարցականի տակ էր Խալիֆայության դիրքորոշումը, որը դատելով վերն ասվածից՝ հակվում էր Գագիկ Արծրունու կողմը։ Հենց այդ պատճառով Խալիֆայության դեմ ապստամբած Յուսուֆը թագ ուղարկեց Աշոտ Երկաթին, իսկ վերջինս էլ՝ չնայած Յուսուֆի նկատմամբ ունեցած կատաղի ատելությանն ու թշնամանքին, ընդունեց այն։ Իր կողմից Խալիֆայությունը թագ ուղարկեց [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունուն]] Փարկինիի միջոցով։
 
919 թվականին ձերբակալված Յուսուֆի փոխարեն [[Ատրպատական]]ին տիրած Սբուքն՝ ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, ոստիկան նշանակվեց «յետ սակաւ աւուրց»։ Նշանակվելուն պես նա խաղաղություն հաստատեց Աշոտ Երկաթի հետ՝ նրան հռչակելով [[Արքայից արքա|շահնշահ]], այսինքն՝ գերագահ թագավոր երկրում գոյություն ունեցող այլ թագավորների նկատմամբ։ Մյուս կողմից, Սբուքը թշնամացավ Գագիկ Արծրունու դեմ, որը նրա մոտ ուղարկեց Գևորգ Հավնունուն՝ հաշտություն խնդրելու։ Սբուքը կատարեց նրա խնդրանքը։ Սբուքի և Աշոտ Երկաթի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն արդյունք էին այն բանի, որ Սբուքը թեև ստանձնել էր հարկատվական պարտականություն խալիֆի առաջ՝ Ատրպատականի կառավարիչ նշանակվելու դիմաց, բայց այդպես էլ չկատարեց իր պարտավորությունը։ Նման պայմաններում համընկան Աշոտ Երկաթի և Սբուքի շահերը. Հայոց թագավորը բարեկամացավ նրա հետ, իսկ Ատրպատականի կառավարիչը նրան հռչակեց շահնշահ։
 
919 թվականին ձերբակալված Յուսուֆի փոխարեն [[Ատրպատական]]ին տիրած Սբուքն՝ ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, ոստիկան նշանակվեց «յետ սակաւ աւուրց»։ Նշանակվելուն պես նա խաղաղություն հաստատեց Աշոտ Երկաթի հետ՝ նրան հռչակելով շահնշահ, այսինքն՝ գերագահ թագավոր երկրում գոյություն ունեցող այլ թագավորների նկատմամբ։ Մյուս կողմից, Սբուքը թշնամացավ Գագիկ Արծրունու դեմ, որը նրա մոտ ուղարկեց Գևորգ Հավնունուն՝ հաշտություն խնդրելու։ Սբուքը կատարեց նրա խնդրանքը։ Սբուքի և Աշոտ Երկաթի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն արդյունք էին այն բանի, որ Սբուքը թեև ստանձնել էր հարկատվական պարտականություն խալիֆի առաջ՝ Ատրպատականի կառավարիչ նշանակվելու դիմաց, բայց այդպես էլ չկատարեց իր պարտավորությունը։ Նման պայմաններում համընկան Աշոտ Երկաթի և Սբուքի շահերը. Հայոց թագավորը բարեկամացավ նրա հետ, իսկ Ատրպատականի կառավարիչը նրան հռչակեց շահնշահ։
Ինչպես տեսանք, Յուսուֆը ձերբակալվել է 919 թվականին, ուստի դրանից «յետ սակաւ աւուրց» ոստիկան նշանակված Սբուքն Աշոտ Երկաթին շահնշահ կարող էր հռչակել հենց 919 թվականին։ Մինչդեռ պատմագրության մեջ ընդունված է Աշոտ Երկաթի շահնշահ հռչակվելու 921 թվականը, որը հիմնված է երկու իրողությունների վրա։ Նախ, քանի որ Աշոտ Երկաթի մահն Ասողիկի կողմից թվագրված է հայոց 378 թվականով (929/930), իսկ նրա թագավորության տարիների քանակը՝ հավասարեցված է ութի («Աշոտ զկնի մահուան հաւր իւրոյ կեցեալ ամս ԺԵ (15) և թագաւորեալ ամս Ը (8), վախճանի յՅՀԸ (378/929-930) թուականին»), թվաբանական պարզ հաշվարկը ցույց է տալիս գահակալության (այս պարագայում՝ շահնշահ հռչակվելու) 921 թվականին (929-8=921): Այդ իսկ պատճառով 921 թվականը հեղինակների համար դարձել է այն մեկնակետը, որից սկսած Աշոտ Երկաթն իշխել է ութ տարի։ 921 թվականը Աշոտ Երկաթի թագավորության սկիզբ համարելու տեսակետը կարծես բյուրեղանում է, երբ Սմբատ Ա-ի մահվան 914 թվականին գումարում ենք նախքան Աշոտ Երկաթի ութամյա գահակալությունը տեղ գտած անիշխանության յոթամյա տևողությունը (914+7=921):
 
Տող 72 ⟶ 78՝
== Գահակալման սկիզբը ==
 
Աշոտ II–ի գահակալության սկզբում Հայաստանն գտնվել է ծանր իրավիճակում։ [[Ատրպատական]]ի Յուսուֆ իբն Աբու-ս-Սաջ|Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել է Հայաստան, ինչը երկրի անկախությանը սպառնող վտանգ էր։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910 թվականին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, [[Ձկնավաճառի ճակատամարտ]]ում գլխավորել հայոց բանակը։ Հոր մահից հետո մյուս եղբոր՝ [[Աբաս]]ի հետ արաբներից ազատագրել է Հայաստանի մի շարք մասեր։ 915 թվականին Յուսուֆը կրկին ներխուժել է Հայաստան, Աշոտ II-ը մեկնել է [[Բյուզանդիա]], բանակցել [[Կոստանդին Ծիրանածին]] կայսեր հետ, ինչից հետո Բյուզանդիան նրան ճանաչել է Հայոց թագավոր և տվել օգնական զորք։ Աշոտ II-ը պայքար է ծավալել բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։

Աշոտ II-ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ [[Սմբատ Ա]]-ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915 թվականին ճանաչվել է որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ II-ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ [[Հովհաննես Դրասխանակերտցի]] կաթողիկոսը փորձ է արել հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացել է [[Վաղարշապատ]]ն իր շրջակայքով, բայց չի դադարեցրել պայքարը։ Աշոտ II-ի դեմ դուրս են եկել նաև [[Գուգարք]]ի Շամշուլդե բերդի տերերը, ապստամբել է նաև աները՝ [[Գարդմանք (տարածքային էթնիկ միավոր)|Գարդմանի]] իշխան [[Սահակ Սևադա]]ն։ Աշոտ II-ն գերի է վերցրել Սահակ Սևադային ու նրա որդուն, ապա կուրացնել տվել նրանց։ Նա հարկադրված է եղել պայքարել նաև [[Ուտիք]] նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և [[վրացիներ|վրաց]] Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ II-ը ստիպված էր քաշվել [[Սևանա կղզի]]ն և այնտեղից կազմակերպել պայքարը։ [[Սևանի ճակատամարտ]]ում նրան հաջողվել է պարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնել է [[Բագրատունյաց թագավորություն|Բագրատունյաց թագավորության]] սահմանները։ 922 թվականին Աշոտ II-ին շնորհվել է «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս է մղվել ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ II-ը ստացել է «Երկաթ» մականունը։ [[928 թվական]]ին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել են և հետ շպրտել բյուզանդական զորքերին<ref>Հայ ժողովրդի պատմություն, հատոր III, Երևան, 1979, էջ 153</ref>։
 
== Կյանք ==