«Մանազկերտի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
չNo edit summary
Ինչ վերաբերվում է Ռոմանոս IV, ապա Բյուզանդիայի կայսրը մարտի դաշտում ցուցադրում է արիություն, սուրը չի գցում այնքան ժամանակ, մինչև վիրավորվում է ու ուժասպառ ընկնում սելջուկների ձեռքը։ Սա առաջին և միակ դեպքն էր, որ Բյուզանդիայի կայսր գերեվարվել է մահմեդական ուժերի կողմից։ Ճակատամարտն ավարտվում է սելջուկների հաղթանակով։ Կայսեր և սելջուկյան սուլթանի միջև կնքվել է հաշտություն, որով կայսրությունը սելջուկներին է զիջել Մանազկերտը, պարտավորել է վճարել տարեկան հարկ։ Ռոմանոս կայսրն ազատ է արձակվել ճակատամարտից մեկ շաբաթ անց։
 
Շատ պատմաբաններ Մանազկերտի ճակատամարտը մատնանշում են որպես [[Անատոլիա|Անատոլիայում]] և Հայկական լեռնաշխարհում բյուզանդական գերիշխանության վերջնակետը և Անատոլիայի [[Թյուրքացում|թյուրքացման]] սկզբնակետը։ Ժամանակակից պատմաբանների կարծիքով՝ Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիների կորուստներն այնքան անդառնալի չէին, որքան ենթադրում էին ավելի վաղ շրջանի պատմաբաններ։ Սակայն ճակատամարտին հաջորդող իրադարձությունները՝ ներքին ինտրիգներ և քաղաքացիական պատերազմ, իրոք քայքայիչ էին կայսրության համար, և բավական հնարավորություններ ստեղծեցին սելջուկ թուրքերի համար առավել ևս ընդարձավելուընդարձակվելու դեպի արևմուտք։
 
== Գրականություն ==