«Իոնացում»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 41 բայտ ,  11 ամիս առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
չ (հայերեն անվանում)
չNo edit summary
 
'''Իոնացում''', [[իոն]]ների ու ազատ [[էլեկտրոն]]ների գոյացումը էլեկտրականապես չեզոք ատոմներից և [[մոլեկուլ]]ներից։ «Իոնացում» [[տերմին]]ով են արտահայտում ինչպես տարրական ակտը (ատոմի, մոլեկուլի իոնացում), այնպես էլ նման բազում ակտերի համախումբը ([[գազ]]ի, [[հեղուկ]]ի իոնացում)։ [[Գազ]]ի իոնացումը իրագործվում է ուլտրամանուշակագույն, ռենտգենյան և Y-ճառագայթման ազդեցությամբ (ֆոտոիոնացում), էլեկտրոնների, իոնների կամ մեծ արագություն ունեցող ատոմների [[հարված]]ներով (հարվածային իոնացում), պինդ մարմնի մակերևույթից ադսորբված [[ատոմ]]ների և [[մոլեկուլ]]ների պոկման դեպքում՝ դրական կամ բացասական իոնների ձևով (մակերևութային իոնացում), բարձր ջերմաստիճանի դեպքում (ջերմային իոնացում)։ Հեղուկում իոնացումը իրագործվում է նույն մեխանիզմով, ինչ և գազերում։ Իոնացված գազերն ու հեղուկները օժտված են էլեկտրահաղորդականությամբ, որն ընկած է իոնացման պրոցեսների բազմազան կիրառությունների հիմքում։ Պինդ մարմնում իոնացմը էլեկտրոնների անցումն է արժեքական գոտուց հաղորդականության գոտի, որի հետևանքով ատոմները փոխարկվում են իոնների։ Իրագործվում է [[լույս]]ի, էլեկտրական դաշտի ազդեցությամբ, էլեկտրոնների [[հարված]]ից, ջերմային շարժումից։ Իոնացումը բնութագրող մեծություններից է իոնացման պոտենցիալը։ Իոնացման հակառակ պրոցեսը էլեկտրոնների և իոնների ռեկոմբինացիան է։
{{Քիմիա-անավարտ}}
{{Ֆիզիկա-անավարտ}}
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=379}}
[[Կատեգորիա:Ֆիզիկական քիմիա]]
[[Կատեգորիա:Իոններ]]
 
 
{{Անավարտ}}
42 410

edits