«Արալեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 4.
| նկարագրում = Արալեզ, ժամանակակից պատկերում
}}
'''Արալեզ, Հարալեզ''', հայկական ժողովրդական հավատալիքներում շնաձև ոգիներ, որոնք ապրում են երկնքում (ըստ այլ պատկերացումների՝ [[Մասիս|Արարատ]] լեռան լանջերին)։ Հին Հայաստանում պաշտվել են [[Արա Գեղեցիկ]]ի և [[Շամիրամ]]ի հետ միասին։ Հայերը հավատում էին, որ արալեզներըարալեզներն իջնում են երկնքից ռազմադաշտում զոհված հերոսների վերքերը լիզելու և նրանց վերակենդանացնելու համար։
 
Ըստ հայ պատմիչների, երբ սպարապետ [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանը]] զոհվեց, նրա հարազատները տեղադրեցին նրա դիակը մի աշտարակի վրա, հուսալով, որ արալեզները կլիզեն և կվերակենդանացնեն նրան<ref>Փավստոս Բուզանդ, «Հայոց Պատմություն», հինգերորդ դպրություն, ԼԶ (էջ 363)։ Երևանի Համալսարանի հրատ., Երևան - 1987։</ref>։ Նման նախադեպ ըստ ավանդության արդեն եղել էր՝ արալեզները լիզել և վերակենդանացրել էին [[Արա Գեղեցիկ]]ին։ Այդ միջադեպը տեղի է ունեցել Արա լեռան ստորոտում (ներկայիս Հայքում՝ Արագածոտն մարզում), ըստ այլ տվյալների, պատմական արևմտյան Հայքի Վասպուրական աշխարհի Լեզք ավանում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արալեզ» էջից