«Հաղորդություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը փոփոխում է․: ro:Liturghia ortodoxă (bizantină)
չ clean up, replaced: ) – → ), using AWB (7852)
Տող 1.
[[Պատկեր:Bishop Sebouh Chouldjian giving communion to a child.jpg|thumb]]
'''Հաղորդություն''' ({{lang-el|ευχαριστία}} — գոհություն), Քրիստոնեական Եկեղեցու խորհուրդներից մեկը, որ հիմնականում կատարվում է [[Պատարագ]]ի արարողության ընթացքում:
 
== «Հաղորդություն» բառի ստուգաբանությունը ==
«Հաղորդություն» բառը ստուգաբանվում է որպես է հաղորդ լինել, մասնակցություն, կցորդություն, հաղորդակցություն, միացում: Հոգևոր առումով այն խորհուրդն է քրիստոնյաների` Քրիստոսի մարմնին ու արյանը հաղորդ դառնալու, ճաշակելու: Խոսրով Անձևացին «Պատարագի մեկնություն» աշխատության մեջ բնորոշում է Հաղորդությունը որպես Քրիստոսի կցորդությունը մարդկանց և մարդկանց կցորդությունը Քրիստոսին: Ներսես Լամբրոնացին գրում է. «Հաղորդություն անվանումը ցույց է տալիս, որ բազմության զանազանությունը սրանով [Հաղորդությամբ] դեպի մեկ անձնավորության [Քրիստոս] է գալիս»<ref> Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի, Հատոր երկրորդ, Վենետիկ, 1837, էջ 9-10, Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 525 </ref>:
 
== Հաղորդության խորհրդի աստվածաշնչական հիմքը ==
Տող 18.
== Հաղորդության խորհուրդը վաղ Եկեղեցում ==
Հետևելով Քրիստոսի «մարմնին ու արյանը» հաղորդվելու պատվիրանին, առաջին դարում առաքյալները նորադարձ քրիստոնյաների հետ իրենց տներում եղբայրական հավաքույթներ ունենում, որ հաճախ անվանվում էր ագապե` սիրո ճաշ: Գործք Առաքելոցում այդ մասին գրված է. «Նրանք [քրիստոնյաները] յարատեւում էին առաքեալների ուսուցման, '''հաղորդութեան, հացի բեկման ու աղօթքների''' մէջ», «Ամէն օր, միասիրտ, վաղ գնում էին տաճար, տներում էին հացը կտրում եւ ուրախութեամբ ու սրտի պարզութեամբ էին կերակուր ուտում» (Գործք 2:42, 46, հմմտ. 20:7, 11): Պողոս Առաքյալը ևս հիշատակում է Հաղորդությունը, որ հաստատել էր Քրիստոսը (Ա Կորնթ. 11:23-26) և ներկայացնում է վաղ եկեղեցում Հաղորդության խորհրդի ընկալումը. «Օրհնութեան բաժակը, որն օրհնում ենք, արդարեւ հաղորդութիւն չէ՞ Քրիստոսի արեան. հացը, որը կտրում ենք, արդարեւ հաղորդութիւն չէ՞ Քրիստոսի մարմնի. որովհետեւ մի հաց, մի մարմին ենք բոլորս, քանի որ բոլորս էլ այդ միակ հացից ենք վայելում» (Ա Կորնթ. 10.16–17): Հավաքույթներում հացի բեկումը, այսինքն՝ Հաղորդության խորհուրդը և սիրո ճաշը միասին են կատարել: Քրիստոնյաները նախապես հավաքվել են շաբաթական չորս անգամ, հացի բեկում կատարելով՝ հաղորդվել, հացից բաժին են հանել նաև աղքատներին: Կորնթացիներին ուղղաված առաջին նամակում Պողոս առաքյալը անդրադառնում է հաղորդության շուրջ ծագած մի խնդրի` գրելով. «Եւ արդ, երբ դուք միասին հաւաքւում էք, Տիրոջ տունը ձեզ համար հաց ուտելու տեղ չէ. որովհետեւ իւրաքանչիւր ոք առաջ է ընկնում իր ընթրիքն ուտելու. մէկը՝ քաղցած է, իսկ միւսը՝ արդէն հարբած։ Միթէ տներ չունէ՞ք ուտելու եւ խմելու համար։ Կամ՝ Աստծու եկեղեցի՞ն էք արհամարհում եւ ամաչեցնում չքաւորներին։ Ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ դրա համար» (Ա Կորնթ. 11:20-22): Նմանատիպ զեղծարարությունները, որ կատարվում էին Տերունական ընթրիքի անվան տակ առիթ դարձան, որպեսզի Վաղ Եկեղեցու պարզ ընթրիքը բաժանվի Տերունականից՝ Հաղորդությունից: Առաքելական շրջանից սկսյալ Տերունական ընթրիքը եկեղեցական արարողության ձև ստացավ, որը հետագա դարերում զարգանալով ու համալրվելով աղոթքներով և երգեցողությամբ, պարզ արարողությունից վերածվեց Պատարագի արարողության` առանցք ունենալով Սուրբ Հաղորդությունը: Հաղորդության խորհուրդի արարողությունն անվանվեց «անարյուն պատարագ»<ref> Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 526 </ref>:
 
== Հաղորդության խորհրդի աստվածաբանությունն ու ծեսը Հայոց Եկեղեցում ==
 
Որպես վաղ քրիստոնեական եկեղեցի` Հայ Առաքելական սուրբ եկեղեցին անխախտելիորեն պահպանել է Հաղորդության խորհրդի` Քրիստոսի և առաքյալների կողմից մատուցած աստվածաբանությունը` որոշակի զարգացում տալով ծեսին: Սուրբ Հաղորդությունը պատրաստվում է օծված հոգևորականի ձեռքով Սուրբ Պատարագի ժամանակ` ուղեկցվելով ծածուկ աղոթքներով ու հավատացյալների օրհներգություններով: Արդյունքում Աստվածային միջնորդությամբ` Սուրբ Հոգին «Որդի Աստուծոյ» շարականի ժամանակ աներևութապես հանգչում է սկիհի` բաժակի մեջ տեղակայված գինու և հացի մեջ` '''փոխակերպելով''' հացն ու գինին Քրիստոսի Մարմնի և Արյան:
[[Պատկեր:Patarag skih.jpg|thumb|left]] [[Պատկեր:Բաղարջ հացը.tif|thumb|right]]Խորհրդաբանորեն Աստծո Միածինը պատարագվում` զոհաբերվում է Սուրբ Սեղանի վրա` ի քավություն և ի թողություն մեր մեղքերի: Խաչի վրա զոհաբերվելով Քրիստոս դադարեցնում էր Հին ուխտի` մարդկանց մեղքերի քավության համար մատուցվող կենդանիների արյամբ զոհաբերությունները և դրա փոխարեն տալիս էր Նոր Ուխտի Մարմինը և Արյունը, որը առավել էր քան կենդանական ու մարդկային բոլոր զոհերը (Եբր. 9:14, 12:24): Սակայն քանի որ Քրիստոսի մահը մեկ անգամ եղավ և Նրա Մարմինն ու Արիւնը մեկ անգամ մատուցվեց Գողգոթայում որպես հավիտենական պատարագ, Եկեղեցին, պատրաստելով Հաղորդության Սեղանը, շարունակաբար իրացնում և իրագործում է այդ հավիտենական պատարագը այստեղ՝ աշխարհում։ Քրիստոսը խաչի վրայ իր մահով փրկեց մարդկությանը, հաշտեցրեց Աստծո հետ և դարձրեց հավիտենական կյանքի ժառանգորդ։ Պատարագի խորհրդակատարման ժամանակ, ամեն անգամ դարձյալ Քրիստոս Իրեն է մատուցում, սակայն արդեն քահանայի օգնությամբ՝ անարյուն և խորհրդավոր ձևով՝ հացի և գինու միջոցով<ref> Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 86, Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 525-526 </ref>։
Հաղորդության ճաշակմամբ քրիստոնայն հաղորդակցվում է Աստծուն: «Ադամի մարմնով մենք մարդ ենք լինում եւ դառնում մարդու որդի, մինչդեռ Քրիստոսի մարմնով լինում ենք Քրիստոս եւ Աստուծոյ որդի։ Մարմնով Ադամից ենք՝ երկրից, շնչաւոր, մինչդեռ Քրիստոսի Մարմնով լինում ենք երկնային, հոգեւոր։ Ադամի մարմնով ժամանակաւոր ենք, մահկանացու, մինչդեռ Քրիստոսի մարմնով՝ անմահ եւ յաւիտեան»,- ասում է [[Գրիգոր Տաթևացի]]ն<ref> Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 85-86 </ref>։ Բացի Աստծո հետ հաղորդակցությունից ու միացումից, այս խորհուրդը նաև միավորում է մարդկանց` նույն մարմնից ճաշակող քրիստոնյաներին: Սրբագործված հացի ու գինու միջոցով ճաշակողների հոգու մեջ է իջնում Աստված, և զորացնում նրանց, ներշնչում, կենդանացնում և բարձրացնում անկյալ մարդուն։ Գերբնական աստվածությունը, մտնելով ժամանակավորի մեջ, Իր կյանքից նոր կյանք է տալիս հաղորդվողին։ Հաղորդության խորհրդի մատուցմամբ տեսանելի և անտեսանելի, զինվորյալ և հաղթանակած եկեղեցիները մեկ են լինում՝ կազմելով միություն։
«Հաղորդութեան խորհուրդը մարդկանց Աստծու հետ միաւորող կապն է, որովհետեւ այս խորհրդով Հայր Աստուած սրբագործուած հացը եւ գինին փոխում է Ս. Հոգիով Միածնի Ս. Մարմնին եւ Արեան, որպէսզի մենք, ճաշակելով այն, միաւորուենք Աստծու հետ» <ref> Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 86 </ref>։
Հայ Եկեղեցու երախտավոր Արշակ Տեր-Միքելյանը, խոսելով Հաղորդության խորհրդի մասին գրում է, որ խորհրդի հաստատմամբ Քրիստոս պարզապես հասկացրեց իր հավատացյալներն, որ. «միմիայն ճաշակելով յուր անմեղ և անապական մարմինն և արյունը, կարող կլինին հաղորդակից լինել յուր հետ ու միանալ, այնպես որ այդ հաղորդակցությամբ ու միությամբ նոքա կմեռնեն մեղաց համար և նորա մարմնի և արյան անմեղությունն ու անապականությունն ընդունելով` կմտնեն հավիտենական կյանքի երջանկության և առաքինության ճանապարհը: Քրիստոսի մարմնի անմեղությունը կսրբե հավատացյալի մարմնի մեղանչականությունը: Իսկ արյան անապականությունը,
թողություն ու քավություն պարգևելով, կարժանացնե նորան աստվածատուր անապական կյանքին: Հետևաμար ս. հա-
ղորդությամբ է քրիստոնեական ճշմարիտ փրկության իրականացումն յուրաքանչյուր անհատի մեջ, առանց որի քրիստոնյան Քրիստոսի հետ լինել չի կարող և փրկված չի լինիլ» <ref> Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 441 </ref>:
 
=== Հաղորդության նյութը ===
 
Հաղորդության նյութերն են հացը և գինին: Քանի որ Քրիստոսի մարդեղությամբ ու աստվածային զոհաբերմամբ մարդը բարձրացվել էր իր ընկած վիճակից, մարդը պարտավոր էր Նրան նմանվելու համար ընդունել Նրա Մարմինը և Արյունը, որ հաղթանակել էր մահվանը հարությամբ: Բայց քանի որ մարդն իր զգայական բնությամբ անկարող է լիարժեքորեն ընդունել աստվածայինը, Քրիստոս իր ողորմությամբ պատվիրեց ուտել Հացը և խմել Գինին<ref> Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 439-440 </ref>:
Պատարագի արարողության ընթացքում Սուրբ Հոգու զորությամբ նյութերը փոխակերպվում են Քրիստոսի Մարմնի և Արյան, սակայն հացն ու գինին իրենց գոյությունը, նյութը չեն փոխում, այլ իրենց մեջ ընդունում են Հիսուս Քրիստոսի հոգևոր ներկայությունը և սրբագործվում պատարագիչ հոգևորականի ու քրիստոնյաների աղոթքով։ Ինչպես Գրիգոր Տաթևացին է ասում. «Հացը բազմաթիւ ցորենի հատիկներից է բաղկացած, իսկ գինին՝ խաղողի բազում պտուղներից, այնպէս էլ Քրիստոսի մարմինը բազում անդամներից է շաղկապուած, որը Եկեղեցին է՝ բազում հաւատացեալների միաւորութիւնը» <ref> Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 90 </ref>:
Հացը՝ նշխարհը, Հայ Առաքելական Սուրն Եկեղեցու ավանդության և դավանանքի համաձայն անթթխմոր է` բաղարջ (ինչպես Վերջին Ընթրիքի ժամանակ), ցորենի մաքուր ալյուրից: Գինին ևս, ինչպես Վերջին Ընթրիքի ժամանկ, պետք է լինի մաքուր ու անխառն` անապակ, առանց ջուր խառնելու։
 
Տող 62.
=== Հռոմեական կաթոլիկ եկեղեցի ===
 
Հռոմի Կաթոլիկ եկեղեցում, ինչպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում, որպես «Քրիստոսի մարմին» օգտագործվում է բաղարջ` անխմոր հաց, սակայն որպես «Քրիստոսի արյուն» օգտագործվում է գինի, որին գոլ ջուր է խառնվում: Այս հանգամանքը Կաթոլիկ եկեղեցին հիմնավորվում է խաչելությունից հետո հռոմեական զինվորի գեղարդի հարվածից Հիսուս Քրիստոսի կողից հոսած ջրով և արյամբ (Հովհ. 19:36), որը, սակայն տեղի է ունեցել խորհրդի հաստատումից հետո: Իրականում հանգամանքը առավելաբար կախված է Քրիստոսի բնությունների մասին Քաղկեդոնի ժողովի որոշումների հետ: <ref name="ReferenceA"> Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 87-88, Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 452-455 </ref>
Այլ է կողմնորոշումը նաև աստվածաբանկան հարցում: ի տարբերություն Հայոց Եկեղեցու, որտեղ հացը և գինին «փոխակերպվում» են Քրիստոսի Մարմնի և Արյան (մնալով հաց և գինի` Սուրբ Հոգով հոգևոր հատկությամբ են օժտվում), Կաթոլիկ եկեղեցում կիրառվում է «գոյացափոխություն» տերմինը, ինչը նշանակում է, որ հացը և գինին այդ պահին դադարում են հաց և գինի լինելուց և իրավամբ փոխում են իրենց գոյությունը` վերածվելով Մսի և Արյան: <ref> Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 87-88, Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 452-455 <name="ReferenceA"/ref>
Լատին եկեղեցում հաղորդություն տրվում է միայն չափահաս և գիտակից մարդկանց: Սակայն աշխարհականներին տրվում է միայն հացը` Մարմինը, իսկ գինին` Արյունը ըմպում են միայն հոգևորականները: <ref>Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 526, Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 87-88, Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 452-455 </ref>
 
=== Ուղղափառ եկեղեցի ===
Տող 72.
=== Բողոքական եկեղեցի ===
 
Բողոքական Եկեղեցին, թեև Հաղորդությունը համարում է խորհուրդ, սակայն չի ընդունում, որ հացը և գինին վերածվում են Մարմնի և Արյան և որ իսկապես տեղի է ունենում Քրիստոսի զոհաբերումը: Բողոքականությունը խորհուրդը համարում է հիշատակ և նշում որ Քրիստոսն այդտեղ ներկա է «հացի մեջ, հացի հետ և հացի տակ» (Մ. Լյութեր): Սա նշանակում է, որ հացը զուտ տեսանելի նշան է, սիմվոլ, որի միջոցով Քրիստոս հաղորդակցվում է մեզ հետ: Լյութերից ավելի առաջ գնալով Ժ. Կալվինը ստեղծեց աստվածաբանություն, ոստ որի հացը և գինին օգտագործում ենք լոկ որպես հիշատակև ձև` հիշելու համար Քրիստոսի զոհաբերումը, իսկ Քրիստոս անկախ այդ «խորհրդանիշերից» միևնույն է ներկա է արարողությանը<ref> Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 455-457 </ref>:
 
== Աղբյուրներ ==