«Թալես Միլեթացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Փիլիսոփա}}
'''Թալես Միլեթացի''' ({{lang-grc|Θαλῆς ὁ Μιλήσιος}}, մ.թ.ա. 640/39-546/39), հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, տոմարագետ, աստղագետ, ճարտարապետ։ Թալեսը համարվում է հունական յոթ իմաստուններից մեկը։ Արիստոտելը նրան համարում է հույն առաջին փիլիսոփան<ref>[[Aristotle]], Metaphysics Alpha, 983b18.</ref><ref name="CPM"> |title=Thales |year=1870 |url=https://archive.org/stream/dictionaryofgree03smituoft#page/1016 |page=1016}}</ref>: Ընդունված է Թալեսին պատմականորեն համարել առաջին անհատը, ով զբաղվել է գիտական փիլիսոփայությամբ<ref>Michael Fowler, [http://galileoandeinstein.physics.virginia.edu/lectures/thales.html Early Greek Science: Thales to Plato], University of Virginia [Retrieved 2016-06-16]</ref><ref name="books.google.com">Frank N. Magill, [https://books.google.com/books?id=_CMl8ziTbKYC&pg=PA1121 ''The Ancient World: Dictionary of World Biography'', Volume 1], Routledge, 2003 {{isbn|1135457395}}</ref>: Հաճախ նրան անվանում են գիտության հայր<ref>{{cite book |last=Singer |first=C. |title=A Short History of Science to the 19th century |publisher=Streeter Press |year=2008 |page=35 }}<!--(copied from [[Thales]]--></ref><ref>{{cite book |last=Needham |first=C. W. |title=Cerebral Logic: Solving the Problem of Mind and Brain |publisher=Loose Leaf |year=1978 |page=75 |isbn=978-0-398-03754-3}}<!--(copied from [[Thales]]--></ref>: Թալեսը՝ որպես ժամանակակից գիտության նախակարապետ, բեկումնային քայլ է կատարել, երբ բնության առարկաներն ու երևույթները բացատրելիս առասպելաբանությանը դիմելու փոխարեն օգտագործել է բնագիտական տեսություններ ու վարկածներ: Նա մատերիայի նախասկիզբ համարել է ջուրը
<ref name=AristotleMeta>{{cite book|chapter-url=https://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus%3Atext%3A1999.01.0052%3Abook%3D1%3Asection%3D983b|title=Aristotle, Metaphysics|chapter=Book I 983b|author=Aristotle|publisher=[[Perseus Project]]}}</ref>:
 
Ծնվել է Միլեթոս քաղաքում։ Թալեսը [[Միլեթյան դպրոց]]ի առաջին փիլիսոփա-գիտնականն է, առաջին մաթեմատիկոսն ու բնագետը։ Նա եղել է իր ժամանակի ամենախոշոր մարդը, միաժամանակ զբաղվել է առևտրով, եղել է հայտնի վաճառական, քաղաքական խոշոր գործիչ, ճարտարապետ, աստղաբաշխ, ճանապարհորդել է զանազան քաղաքներ, դեպի [[Եգիպտոս]], որտեղ զբաղվել է [[Նեղոս]]ի հեղեղումների ուսումնասիրությամբ։ Վերադառնալով Միլեթոս իրեն նվիրում է գիտական զբաղմունքի մինչև խոր ծերություն։
 
Իր ճանապարհորդության ժամանակ նա քաղդեական ու եգիպտական գիտնականներից վերցնում է աստղաբաշխական ու երկրաչափական գիտելիքներ, որը հետագայում զարգացնում է։ Նա աստղաբաշխության մեջ կատարում է մի շարք հայտնագործություններ, որոնք օգտագործում են առևտրականները ծովագնացության ժամանակ։ Նա գուշակում է 585 թվի մայիսի 28-ի [[արևի խավարում]]ը։ Նա առաջինն է սահմանում տարին 365 օր, առաջինը «գտավ» [[Փոքր Արջ]]ի [[համաստեղություն]]ը։ Նա կանխատեսում էր [[կլիմա]]յական փոփոխությունները<ref>{{cite book|author=Ա.Առաքելյան|title=Հունական գրականության պատմություն|publisher=«Լույս»|location=Երևան|year=1968|page=155}}</ref>։
 
Մաթեմատիկայում Թալեսը կիրառել է երկրաչափությունը բուրգերի բարձրությունը, ափից նավերի հեռավորությունը հաշվարկելու համար: Նա համարվում է առաջին մարդը, ով գործադրել է դեդուկտիվ դատողությունը երկրաչափության մեջ, դուրս բերել այսպես կոչված՝ Թալեսի թեորեմի չորս հետևությունները: Նա առաջին մարդն է, ում մաթոմատկական հայտնագործություն է վերագրվում{{sfn|Boyer|1989|p="Ionia and the Pythagoreans" p. 43}}:
 
== Ծանոթագրություններ ==