«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
No edit summary
Աշոտ Երկաթի գահակալման բեմելը տեղի է ունեցել [[իշխանաց իշխան |Հայոց իշխանաց իշխան]]ի պաշտոնում։ Այս պաշտոնը զբաղեցրել են հիմնականում արքայական տան այն անդամները, որոնց ժառանգաբար անցնելու էր Հայոց գահը<ref>[http://ysu.am/files/02A_Eghiazaryan.pdf Ա. Եղիազարյան, Հայոց իշխանաց իշխանը Բագրատունի առաջին արքաների օրոք]</ref>։
 
[[Սմբատ Ա]]-ի օրոք իշխանաց իշխան նշանակվել են Հայոց արքայի երկու եղբայրները։ Սկզբում Շապուհն էր, իսկ այնուհետև՝ Դավիթը։ Այն ժամանակ Սմբատ Ա-ն չէր կարող իր որդի Աշոտին նշանակել Հայոց իշխանաց իշխան, քանի որ Ատրպատականի Աֆշին ամիրի դեմ պատերազմներից մեկի ավարտին՝ 897 թվականին ստիպված էր եղել նրան որպես պատանդ հանձնել ամիրին, և հետ էր ստացել միայն 901 թվականին։ 903 թվականի պատերազմից հետո Յուսուֆ ամիրան հաշտություն է կնքում Սմբատ Ա-ի հետ։ Երկու արքաները հաշտվում են, իսկ Աշոտին կարգում են Հայոց իշխանաց իշխան՝ ճանաչելով նրա գահաժառանգման իրավունքը։ Այս պաշտոնը Աշոտ Երկաթը խաղաղությամբ վարեց մինչև 909 թվականը, երբ Յուսուֆը մեծ արշավանք ձեռնարկեց [[Հայաստան]]։
903 թվականի պատերազմից հետո Յուսուֆ ամիրան հաշտություն է կնքում Սմբատ Ա-ի հետ։ Երկու արքաները հաշտվում են, իսկ Աշոտին կարգում են Հայոց իշխանաց իշխան՝ ճանաչելով նրա գահաժառանգման իրավունքը։ Այս պաշտոնը Աշոտ Երկաթը խաղաղությամբ վարեց մինչև 909 թվականը, երբ Յուսուֆը մեծ արշավանք ձեռնարկեց [[Հայաստան]]։
 
== Աշոտ Երկաթի գլխավորած ազատագրական պատերազմը և թագադրությունը. 909-914 թվականների պատմափուլ ==
 
Դվինի գրավումից հետո, դատելով [[Հովհաննես Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցու]] հետագա տեղեկություններից, այնտեղից հեռացավ Աշոտ Շապուհյանը՝ հաստատվելով [[Բագարան]]ում։ Դվինից Աշոտ Երկաթը դարձյալ մեկնեց Գուգարք՝ պատժելու Վրաց իշխան Գուրգենին։ Իր հետ վերցնելով Վրաց թագավոր Ատրներսեհին՝ արքան արշավեց նրա դեմ։ Վերջինիս օգնության են շտապում [[Աբաս]]ն ու Աշոտ Շապուհյանը։ Հայտնի է, որ Աբասը փեսայացել էր Վրաց իշխան Գուրգենին։ Ըստ [[Հովհաննես Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցու]]՝ նույն կարգավիճակն ուներ նաև Աշոտ Շապուհյանը։ Փաստորեն, կարելի է արձանագրել, որ Վրաց իշխան Գուրգենը իր երկու փեսաների միջոցով, որոնք երկուսն էլ ունեին Հայոց գահին տիրելու նկրտումներ, կարողացավ լրջորեն վտանգել Հայոց թագավորության ներքին անվտանգությունը, անկասկած, հետապնդելով հեռուն գնացող նպատակներ, որոնք առնչվում էին Շամշուլդե ամրոցին և շրջակա գավառին տիրելուն։ Այդ պահի դրությամբ համընկել էին [[Աբաս]]ի և Աշոտ Շապուհյանի շահերը, բայց միայն կարճ ժամանակով, քանի որ հեռանկարում Հայոց գահին բազմել կարող էր նրանցից միայն մեկը։
Աշոտ Երկաթի ու Ատրներսեհի զորքի առաջ թշնամիները նահանջում են և սկսում աստիճանաբար տեղի տալ ու մտածել հանձնվելու մասին։ Այդ ժամանակ լուր է հասնում Սահակ Սևադայի կողմից կատարված անօրենությունների մասին։ Այս անգամ Սահակ Սևադայի զորքը ներխուժել էր Ուտի, իսկ այնուհետև՝ Ձորոփոր գավառները, բնակչությանը գաղթեցրել իր տիրույթները, իսկ ինքը՝ ամրացել էր Տավուշի ձորի արևմտյան լեռնակի ծործորներում։ Աշոտ Երկաթը շտապ վերադառնում է և հասնում Ձորոփոր գավառը։ Այստեղ նա լուր է ստանում, որ Սահակ Սևադայի զորքը գրավել է Կայան բերդն ու ազատել այնտեղ բանտարկված [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքի]] իշխան Վասակին, որին Աշոտ Երկաթը մեղադրել էր Աշոտ Շապուհյանի հետ գործակցելու համար և հրամայել ձերբակալել ու փակել այդ բերդում՝ զրկելով նաև սեփական տիրույթներից։ Արքայի հաշտության առաջարկը Սահակ Սևադան մերժում է, որից հետո նրա ութ հազարանոց բանակի վրա արքան հանկարծակի հարձակում է գործում 200 հեծյալներով։ Աշոտ Երկաթի առջևից տանում էին այն խաչը, «զոր սովորն էր միշտ առաջի իւր շրջեցուցանել» ։ Հակառակորդը ջախջախիչ պարտություն է կրում։ Գերի ընկած Սահակ Սևադային ու նրա որդի Գրիգորին արքայի հրամանով կուրացնում են, իսկ նրանց տիրույթները՝ ռազմակալում։ [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն հաղորդում է, որ «ամրոցն առ հասարակ զԳարդմանայ թագաւորն յինքն գրաւեալ և զբովանդակ աշխարհն յիւր անուն նուաճեալ՝ հնազանդէր» ։ Փաստորեն, Գեղարքունիքն ու Գարդմանը կցվեցին արքունի տիրույթներին։
 
Վերջին իրադարձությունների նկարագրության ժամանակ [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն գրում է, որ «փոքր ինչ յառաջ քան զայս ոստիկանն Յուսուփ ապստամբութեամբ բազմաւ ընդվզեալ յիսմայելեան ամիրապետէ», սակայն պարտվեց ու ձերբակալվեց, որով նրա սպառնալիքից փրկվեց Գագիկ թագավորը։ Կարելի է վստահաբար ասել, որ նշված իրադարձությունները թվագրվում են Յուսուֆի ձերբակալման 919 թվականով։ Ի վերջո, ամփոփելով արդեն ասվածը, նշենք, որ այդ պատմափուլում Հայաստանում առկա երեք Հայոց թագավորներից իրադարձությունների կիզակետում միայն Աշոտ Երկաթն էր, որի տիրապետության տարբեր հատվածներում մերթընդմերթ տեղի էին ունենում խռովություններ և պատերազմներ։ Առավել կայուն էր իրավիճակը Գագիկ Արծրունու տիրույթներում, իսկ Աշոտ Շապուհյանը, փաստորեն, սկզբում իր դիրքերը պահպանում էր միայն Խալիֆայության աջակցությամբ, իսկ հետո զրկվել էր դրանից ու հաստատվել Բագարանում։ Ինչ վերաբերում է Աշոտ Երկաթի և [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] հարաբերություններին, ապա պատմիչների տեղեկությունները հնարավորություն չեն տալիս գնահատելու դրանք։ Հայտնի է, որ, ինչպես տեսանք, Գագիկ Արծրունին 914 թվականին տիրացել էր Բագրատունիներին պատկանող՝ Այրարատի երեք գավառների՝ [[Ծաղկոտն]]ին, [[Կոգովիտ]]ին ու [[Մասյացոտն]]ին։ Աշոտ Երկաթի վերադարձից հետո այդ գավառների հետ կապված որևէ հակասություն կարծես չի ծագել, դրանք թերևս մնացել են Գագիկի իշխանության ներքո, ինչը վկայում է, որ երկու գահակալներն այդ ժամանակ արդեն ունեին ավելի կարևոր խնդիր՝ պայքարը Յուսուֆի դեմ։ Իսկ այդ պայքարը կերպափոխվել էր՝ իրականացվելով երկու կենտրոններով՝ Վասպուրականում և Այրարատում։ Ի դեպ, վերջինում այն 916-918 թվականներին մարմնավորված էր Աշոտ Երկաթի և Յուսուֆի հովանավորյալ Աշոտ Շապուհյանի միջև տեղի ունեցած հակամարտության մեջ։ Աշոտ Երկաթի և Գագիկ Արծրունու միջև նույնիսկ դաշնակցային հարաբերություններ են ակնարկված որոշ աղբյուրներում, ըստ որոնց՝ «որդին Սմբատայ Աշոտ բազում ընթացութիւնս և քաջութիւնս ցուցանէր և պահէր զբոլոր ամրոցս տէրութեան հաւր իւրոյ ձեռնտուութեամբ ... թագաւորին Գագկայ Վանեցւոյ» ։ Որ դա հնարավոր էր, հիմնավորվում է այն իրողությամբ, որ, ինչպես տեսանք, [[Գագիկ Արծրունի]]ն փորձ էր կատարել հաշտվելու նաև Յուսուֆից պարտություն կրած Սմբատ Ա-ի հետ։ Չնայած ասվածին՝ նման իրավիճակում թե ́ Աշոտ Երկաթի, թե ́ [[Գագիկ Արծրունի |Գագիկ Արծրունու]] համար ներքին «պայքար»-ը մղվում էր մյուս թագավորների նկատմամբ գերագահության հասնելու նպատակով։ Եթե [[Բյուզանդիա]]ն ճանաչել էր Աշոտ Երկաթի գերագահությունը, ապա հարցականի տակ էր Խալիֆայության դիրքորոշումը, որը դատելով վերն ասվածից՝ հակվում էր Գագիկ Արծրունու կողմը։ Հենց այդ պատճառով Խալիֆայության դեմ ապստամբած Յուսուֆը թագ ուղարկեց Աշոտ Երկաթին, իսկ վերջինս էլ՝ չնայած Յուսուֆի նկատմամբ ունեցած կատաղի ատելությանն ու թշնամանքին, ընդունեց այն։ Իր կողմից Խալիֆայությունը թագ ուղարկեց [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունուն]] Փարկինիի միջոցով։
Վերջին իրադարձությունների նկարագրության ժամանակ [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն գրում է, որ «փոքր ինչ յառաջ քան զայս ոստիկանն Յուսուփ ապստամբութեամբ բազմաւ ընդվզեալ յիսմայելեան ամիրապետէ», սակայն պարտվեց ու ձերբակալվեց, որով նրա սպառնալիքից փրկվեց Գագիկ թագավորը։ Կարելի է վստահաբար ասել, որ նշված իրադարձությունները թվագրվում են Յուսուֆի ձերբակալման 919 թվականով։
Ի վերջո, ամփոփելով արդեն ասվածը, նշենք, որ այդ պատմափուլում Հայաստանում առկա երեք Հայոց թագավորներից իրադարձությունների կիզակետում միայն Աշոտ Երկաթն էր, որի տիրապետության տարբեր հատվածներում մերթընդմերթ տեղի էին ունենում խռովություններ և պատերազմներ։ Առավել կայուն էր իրավիճակը Գագիկ Արծրունու տիրույթներում, իսկ Աշոտ Շապուհյանը, փաստորեն, սկզբում իր դիրքերը պահպանում էր միայն Խալիֆայության աջակցությամբ, իսկ հետո զրկվել էր դրանից ու հաստատվել Բագարանում։ Ինչ վերաբերում է Աշոտ Երկաթի և [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] հարաբերություններին, ապա պատմիչների տեղեկությունները հնարավորություն չեն տալիս գնահատելու դրանք։ Հայտնի է, որ, ինչպես տեսանք, Գագիկ Արծրունին 914 թվականին տիրացել էր Բագրատունիներին պատկանող՝ Այրարատի երեք գավառների՝ [[Ծաղկոտն]]ին, [[Կոգովիտ]]ին ու [[Մասյացոտն]]ին։ Աշոտ Երկաթի վերադարձից հետո այդ գավառների հետ կապված որևէ հակասություն կարծես չի ծագել, դրանք թերևս մնացել են Գագիկի իշխանության ներքո, ինչը վկայում է, որ երկու գահակալներն այդ ժամանակ արդեն ունեին ավելի կարևոր խնդիր՝ պայքարը Յուսուֆի դեմ։ Իսկ այդ պայքարը կերպափոխվել էր՝ իրականացվելով երկու կենտրոններով՝ Վասպուրականում և Այրարատում։ Ի դեպ, վերջինում այն 916-918 թվականներին մարմնավորված էր Աշոտ Երկաթի և Յուսուֆի հովանավորյալ Աշոտ Շապուհյանի միջև տեղի ունեցած հակամարտության մեջ։ Աշոտ Երկաթի և Գագիկ Արծրունու միջև նույնիսկ դաշնակցային հարաբերություններ են ակնարկված որոշ աղբյուրներում, ըստ որոնց՝ «որդին Սմբատայ Աշոտ բազում ընթացութիւնս և քաջութիւնս ցուցանէր և պահէր զբոլոր ամրոցս տէրութեան հաւր իւրոյ ձեռնտուութեամբ ... թագաւորին Գագկայ Վանեցւոյ» ։ Որ դա հնարավոր էր, հիմնավորվում է այն իրողությամբ, որ, ինչպես տեսանք, [[Գագիկ Արծրունի]]ն փորձ էր կատարել հաշտվելու նաև Յուսուֆից պարտություն կրած Սմբատ Ա-ի հետ։
Չնայած ասվածին՝ նման իրավիճակում թե ́ Աշոտ Երկաթի, թե ́ [[Գագիկ Արծրունի |Գագիկ Արծրունու]] համար ներքին «պայքար»-ը մղվում էր մյուս թագավորների նկատմամբ գերագահության հասնելու նպատակով։ Եթե [[Բյուզանդիա]]ն ճանաչել էր Աշոտ Երկաթի գերագահությունը, ապա հարցականի տակ էր Խալիֆայության դիրքորոշումը, որը դատելով վերն ասվածից՝ հակվում էր Գագիկ Արծրունու կողմը։ Հենց այդ պատճառով Խալիֆայության դեմ ապստամբած Յուսուֆը թագ ուղարկեց Աշոտ Երկաթին, իսկ վերջինս էլ՝ չնայած Յուսուֆի նկատմամբ ունեցած կատաղի ատելությանն ու թշնամանքին, ընդունեց այն։ Իր կողմից Խալիֆայությունը թագ ուղարկեց [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունուն]] Փարկինիի միջոցով։
 
919 թվականին ձերբակալված Յուսուֆի փոխարեն [[Ատրպատական]]ին տիրած Սբուքն՝ ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, ոստիկան նշանակվեց «յետ սակաւ աւուրց»։ Նշանակվելուն պես նա խաղաղություն հաստատեց Աշոտ Երկաթի հետ՝ նրան հռչակելով շահնշահ, այսինքն՝ գերագահ թագավոր երկրում գոյություն ունեցող այլ թագավորների նկատմամբ։ Մյուս կողմից, Սբուքը թշնամացավ Գագիկ Արծրունու դեմ, որը նրա մոտ ուղարկեց Գևորգ Հավնունուն՝ հաշտություն խնդրելու։ Սբուքը կատարեց նրա խնդրանքը։ Սբուքի և Աշոտ Երկաթի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն արդյունք էին այն բանի, որ Սբուքը թեև ստանձնել էր հարկատվական պարտականություն խալիֆի առաջ՝ Ատրպատականի կառավարիչ նշանակվելու դիմաց, բայց այդպես էլ չկատարեց իր պարտավորությունը։ Նման պայմաններում համընկան Աշոտ Երկաթի և Սբուքի շահերը. Հայոց թագավորը բարեկամացավ նրա հետ, իսկ Ատրպատականի կառավարիչը նրան հռչակեց շահնշահ։
Շապուհի որդի Աշոտ սպարապետը և ուղարկեց Բագարան` Բագրատունյաց հանգստարանում ամփոփելու<ref>[http://publishing.ysu.am/files/46.pdf [[Հովհաննես Դրասխանակերտցի]]. Հայոց պատմություն]</ref>:․․․|Ն}}: Սմբատն ամրանում է Կապույտ բերդում, իսկ թագաժառանգ Աշոտի գլխավորությամբ սկսվում է ազատագրական պայքարը։ [[Գագիկ Արծրունի]]ն մեծ կորուստներ է տալիս և անհաջողության մատնվում։
 
914 թվականին Յուսուֆը հետ շպրտվեց [[Վասպուրական]]ից։ Աշոտ Երկաթի ղեկավարած առաջին ազատագրական մարտերում հաղթանակները հետևում էին մեկը մյուսին։ Աշոտ Երկաթի ղեկավարած ազատագրական պատերազմի աշխարհագրությունն ընդգրկում էր Հայաստանի կենտրոնական և հյուսիսարևելյան շրջաններն ու Վիրքի հարավը՝ Տփղիս քաղաքով<ref>[http://koha.etchmiadzinlibrary.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=2510 Ա. Տեր-Ղևոնդյան, Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, Ե., 1965, էջ 133]</ref>։ Սկզբում նա ոչնչացրեց [[Բագրևանդ|Բագրևանդ գավառ]]ում տեղակայված թշնամու գնդերը,մեկնում Գուգարք և ազատագրում տեղի ամրոցները։ Հետագայում ազատագրվում են Տփիղիսսը, Տաշիր գավառը, Աղստևը։ Այս ամենից հետո Երկաթը հաստատվեց Արշրունիք գավառում։ Աշոտ Երկաթի թագադրությունը տեղի է ունեցել Սմբատ Ա-ի սպանությունից հետո 914 թվականին։
Աշոտ Երկաթի թագադրությունը տեղի է ունեցել Սմբատ Ա-ի սպանությունից հետո 914 թվականին։
 
== Հայաստանը և քրիստոնյա Այսրկովկասը 914-915 թվականներին ==