62 840
edits
(→Արտաքին հղումներ: +) |
չ (clean up, replaced: ) - → ), using AWB (7852)) |
||
'''Վարդան Արևելցի''' (հիշատակվում է նաև որպես '''Վարդան Գանձակեցի''', '''Աղվանից Վարդան''', '''Վարդան Կիլիկեցի''', '''Վարդան Մեծ''', '''Վարդան Պատմիչ''', '''Վարդան Վարդապետ''' (մոտ 1200, [[Գանձակ]] – 1271, [[Խոր Վիրապ]])),
==Կյանքն ու գործունեությունը==
Կրթություն է ստացել [[Նոր Գետիկի վանք]]ում (աշակերտել է [[Մխիթար Գոշ]]ին), այնուհետև՝ [[Տավուշ]]ի [[Խորանաշատ]]ի վանքում՝ [[Վանական Վարդապետ]]ի մոտ: Կարգվել է վարդապետ, իսկ 1235 թվականին՝ րաբունապետ, ծավալել է ուսումնագիտական բեղմնավոր գործունեություն: Հիմնել է Կայենաբերդի Սուրբ Անդրեաս վանքի դպրոցը և այնտեղ զբաղվել ուսուցչությամբ (1235–39թթ, 1252–53թթ): 1239 թվականին ուխտագնացության է մեկնել Երուսաղեմ, վերադարձին այցելել է Կիլիկյան Հայաստան, հանդիպել [[Հեթում Ա]] թագավորի և Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու հետ: Մասնակցել է [[Սիս|
Վարդան Արևելցին իր գրական մեծ վաստակի և հոգևոր-կրթական գործունեության շնորհիվ մեծ ճանաչում է ունեցել միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում: Ժամանակակիցները նրան մեծարել են «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով: Իսկ Գրիգոր Տաթևացին նրան ներկայացրել և պատվել է «Մեծն Վարդան» անունով:
==Մատենագիտական ժառանգությունը==
===Աստվածաբանական երկեր===
Վարդան Արևելցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն՝ պատմական, մեկնողական, քերականագիտական բնույթի երկասիրություններ, ճառեր, ներբողներ, խրատներ, թղթեր: Նա հայ մեկնաբանական մտքի ամենանշանավոր դեմքերից է, մի ամբողջ մեկնաբանական դպրոցի հիմնադիր: Նշված բնագավառում հեղինակել է «Մեկնութիւն Սաղմոսաց», «Մեկնութիւն Հնգամատենին», «Մեկնութիւն Դանիէլի» և այլ գործեր: Առանձնանում է Երգ երգոցի նրա մեկնությունը, որտեղ, հիմք ընդունելով [[Գրիգոր Նյուսացի|Գրիգոր Նյուսացու]] համանուն բովանդակությամբ գործը, Վարդան Արևելցին նախ պարզաբանելով շարադրել է նրա մտքերը՝ լրացնելով Ընդհանրական եկեղեցու մյուս սուրբ հայրերի և Գրիգոր Նարեկացու մեկնություններով, իսկ այնուհետև տվել է իր ինքնուրույն մեկնությունը:
|