«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 203.
1960-ականներին քննադատները մեծ ուշադրություն են դարձրել Գայդայի ֆիլմերին։ Այսպես, «Էկրան» թեմատիկ ժողովածուի հեղինակները, որը լույս է տեսել 1964-1990 թվականներին, բավականին ակտիվ են արձագանքել Լեոնիդ Իովիչի նոր նկարների հայտնվելուն։ Վերլուծելով ռեժիսորի ստեղծագործությունը՝ կինոգետ Գ․ Կրեմլևը «Էկրան-1966» պարբերականում գրել է, որ նախկին ժամանակներում կատակերգություններ նկարահանելը «ոչ միայն ստեղծագործաբար ձեռնտու չէ, այլև պարզապես անվտանգ չէ», այդ պատճառով էլ ժանրի այդպիսի «ազնվացեղ» ներկայացուցիչների, ինչպիսին է Գայդայը, պետք է պահպանել արգելոցներում<ref>{{книга |автор=Фадеев А. |часть= |ссылка часть= |заглавие=Отечественный игровой кинематограф в зеркале советской кинокритики|оригинал= |ссылка= |викитека= |место=М. |издательство=Информация для всех |год= 2016|страницы=17, 26, 34, 41, 44 |страниц=111 |серия= |isbn= |ref= }}</ref>։ Մամուլի հետաքրքրությունը «Կովկասի գերուհու» նկատմամբ ծագել է ֆիլմի վարձույթի դուրս գալուց շատ առաջ։ Օրինակ, «[[Սովետսկի էկրան (հանդես)|Սովետսկի էկրան]]» (1966, № 15) հանդեսի լրագրող Ն․ Օռլովան, լինելով «Մոսֆիլմի» տաղավարում նկարահանումների ամենաթեժ ժամանակաշրջանում, հրատարակության էջում գրել է, որ Գայդայի նոր ժապավենում հանդիսատեսը կտեսնի «Ի» գործողությունից» արդեն ծանոթ հերոսներին՝ Շուրիկին և կատակերգական եռյակին։ Օռլովայի հետ զրույցում Գայդայը խոստովանել է, որ իրեն դուր չեն գալիս «լիրիկական-կամերային սյուժե» և թեթև կենցաղային կոնֆլիկտներ ունեցող կատակերգությունները. «Նման ֆիլմերը, հասկանալի է, պետք են։ Բայց ինձ ավելի մոտ են սատիրան, [[գրոտեսկ]]ը, էքսցենտրիկությունը։ Ես սիրում եմ սուր ռիթմ, արագ տեմպ, կտրուկ մոնտաժ, կինոհնարքներ, շատ եմ սիրում [[մնջախաղ|մնջախաղը]]»<ref>{{статья |автор= Орлова Н. |заглавие=Кадр 49, дубль 1|оригинал= |ссылка= |автор издания= |издание=Советский экран |тип= |место= |издательство= |год=1966 |месяц= |число= |том= |выпуск= |номер=15 |страницы=10—11 |ref= |}}</ref>։
 
«Կովկասի գերուհին» ֆիլմի թողարկումից հետո քննադատ Մարկ Զակը «Искусство кино» (1967, № 7) ամսագրում տպագրել է ծավալուն գրախոսական, որում նշում է, որ «Շուրիկի նոր արկածները» ֆիլմում Գայդայը հերթական անգամ ցուցադրել է իր հակումը համր կինոյի ոճաբանության նկատմամբ։ Միևնույն ժամանակ ռեժիսորի ձգտումը հին, հաճախ Չարլի Չապլինից եկող գեղարվեստական հնարքների (հնարքներով հետապնդում, կերպար-դիմակների օտագործում) զուգակցվում է հանդիսատեսին ժամանակակից խնդիրներ ներկայացնելու ցանկությամբ։ Ֆիլմի հերոսների թվում ԶակըԶակն առանձնացրել է ընկեր Սաախովի կերպարը՝ «շրջանային մասշտաբի թեթևակի գիրացած, բայց դեռ էլեգանտ գործչին», որը որոշել է իր համար կին գնել։ Այդպիսի հերոսին հեշտ է մերկացնել․ բավական է տեղական «ֆեոդալի» կերպարի մեջ ավելացնել գծեր, որոնք վկայում են նրա կեղծավորության մասին։ Բայց Վլադիմիր Էտուշի հերոսը «անկեղծ ու ամբողջական» կերպար է, դերասանը չի ցանկանում իր հերոսի մեջ գտնել «կրկնակի տակ» և շեշտը դնել խորամանկության վրա։ Էտուշի մարմնավորած Սաախովը վսեմ տարակուսանք և ցավ է զգում նրանից, որ Նինան մերժել է իրեն։ Չինովնիկի «Մենք վատ ենք դաստիարակում մեր երիտասարդությանը» արտահայտությունը դերասանի անձնական ինտոնացիայի և «արևելյան տխրության» պատճառով հնչում է առանց դեմագոգիկ լոզունգայնության<ref name="Зак" />։
{{քաղվածքի սկիզբ}}
Էքսցենտրիկ կատակերգություններում գերազանց գոյատևում է ծավալային ու նատուրային կերպարը, որը ոչ չարագործ է, ոչ «Բարմալեյ»։ Որտե՞ղ է կոմիկական չափազանցությունը,– կհարցնենք մենք։ Ի՞նչ չափազանցություններ. ընկեր Սաախովը երբեմն հայացք է նետում հերոսուհու ոտքերին և վիրավորվում է, երբ նրան կշտամբում են «անձնական բուրդը պետականի հետ» խառնելու համար։ Այս կերպարը գլխավոր երգիծական նպատակակետն է, որին հասել են «Կովկասի գերուհու» հեղինակները<ref name="Зак" />։