«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 162.
 
=== Այլ կերպարներ ===
Նինայի ազգականի՝ քեռի Ջաբրայիլի կերպարը, հետազոտողներիուսումնասիրողների կարծիքով, հետաքրքիր է նրանով, որ հերոսի աչքերում, որն առանց մեծ տատանումների համաձայնել է զարմուհուն վաճառել իր անմիջական ղեկավար ընկեր Սաախովին, ասես քարացել է «արևելյան տխրությունը»։ Խորամանկ և միևնույն ժամանակ կյանքի մասին շատ բան իմացող մարդու այդ սգավոր հայացքից դերակատար [[Ֆրունզիկ Մկրտչյան]]ը հետագայում այլևս չի բաժանվել․ անորսալի տխրությամբ տարբեր աստիճանի տոգորված էին դերասանի ստեղծած գրեթե բոլոր կերպարները{{sfn|Ильина|1974|с=131}}։ Ջաբրայիլի կնոջ դերը բաժին է հասել Ֆրունզիկի կնոջը՝ [[Դոնարա Մկրտչյան]]ին{{sfn|Майзель|2012|с=25}}։
 
Մեկ այլ ընտանեկան միության ներկայացուցիչ՝ դերասանուհի [[Նինա ԳրեբեշկովանԳրեբեշկովա]]ն պատմել է, որ հոգեբուժարանի բժշկի էպիզոդիկ դերի համար նա հրաժարվել է մասնակցել մեկ այլ ռեժիսորի կինոնկարին. «Ցանկանում էի աշխատել Լյոնյայի հետ, լինել նրա և նրա խմբի հետ»։ Գրեբեշկովայի խոսքով՝ ինքը միշտ իմացել է, որ ոչ դերերի ընտրության ժամանակ առավելություն, ոչ էլ նկարահանումների ժամանակ զիջումներ ինքը չի ունենալու։ Նկարահանման հրապարակում ընտանեվարություն չհանդուրժող Գայդայ-ամուսինը դառնում էր Գայդայ-ռեժիսոր, որը սեփական կնոջը դիմում էր պաշտոնապես՝ անուն-ազգանունով․ «Հիմա կադրում է Նինա Պավլովնան»,– ասում էր նա{{sfn|Цукерман|2002|с=198—199}}։ Հոգեբուժարանի գլխավոր բժշկի կերպարը մարմնավորել է Պյոտր Ռեպնինը։ Հենց նրա հերոսն է, որ Շուրիկից լսելով Սաախովի առևանգած աղջկա մասին արտահայտությունը, անվրդով պատասխանում է․ «Հաստատ գողացավ։ Եվ հողում թաղեց, և գրությունը գրեց…»{{sfn|Пинский|2017|с=70—71}}:
 
Հյուրանոցի աշխատակցի դերը՝ «բարապան ի պաշտոնե և թամադա՝ ըստ կոչումի», խաղացել է դերասան Միխայիլ Գլուզսկին։ Այդ կերպարը «Կովկասի գերուհու» դարձել է «կենացն առանց գինու միևնույն է, ինչ հարսանեկան գիշերն առանց հարսի» կարգախոսով արտասանվող կենացների շարքի հեղինակը։»: Սեղանի շուրջ հնչող բուն ճառերը, որոնք ստեղծվել են հիմնականում առակի և կարգախոսի միացման հաշվին, իրենց մեջ կրում են, կինոգետ Մարկ Զակի պնդմամբ, շատ «արժեքավոր տեղեկություններ»։ Այսպես, թևերը խանձած թռչունի կենացը («Խմենք այն բանի համար, որ մեզանից ոչ ոք, որքան էլ բարձր թռչի, երբեք չկտրվի կոլեկտիվից») պարունակում է  «ֆիլմի մանրանկարչական մոդելը»<ref name="Зак" />։