«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 155.
 
«Կովկասի գերուհին», ինչպես և «Ի» գործողության» «Ընկերակիցը» նովելը, ավարտվում է ինքնադատաստանի տեսարանով։ Բայց եթե Ֆեդյան Շուրիկից ստանում է ճիպոտի հարվածներ, ապա ընկեր Սաախովն այլ կերպ է պատժվում։ Նա Էդիկի՝ աղով կրակոցից հետո «չի կարող նստել»{{sfn|Новицкий|2017|с=233}}։ «Սատանայական գործի» և շրջկոմտնտեսության ղեկավարի տուն ներխուժող ագռավի էպիզոդը թվում է [[սարսափ ֆիլմ]]ի ծաղրանմանակում{{sfn|Волков|2003|с=410}}։
{{քաղվածքի սկիզբ}}Ո՞ւր են կորել հոնքերի խաղը, լկտի հայացքը, դուրս պրծած աչքերը, օձի ժպիտները։ Ծնկի իջնելով խորհրդավոր այլմոլորակայինների առջև՝ ՍայախովնՍաախովն արտասվելով խնդրում է նրանց մոռանալ հնացած ազգային ավանդույթները և գործել ժամանակակից ոգով՝ իրեն՝ Սաախովին, տանել դատախազի մոտ։ Սաախովը, ինչպես պարզվում է, պատրաստ չէ իր անձի նկատմամբ բռնության և չափազանց թանկ է գնահատում սեփական կյանքը{{sfn|Волков|2003|с=410}}։ {{քաղվածքի ավարտ|աղբյուր=}}
 
Ըստ դերասանի՝ Կովկասի ներկայացուցիչներն «ըմբռնումով» էին մոտենում Գայդայի ֆիլմում իր աշխատանքին․ «Վրացիները կարծում են, որ մարմնավորել եմ հայի, հայերը՝ վրացու, ադրբեջանցիները՝ ինչ-որ ուրիշի, իրենց հետ կապ չունեցող կովկասցու։ Եվ բոլորի մոտ ես ցանկալի հյուր եմ»{{sfn|Новицкий|2017|с=206}}։