«Վլադիմիր Վիսոցկի»–ի խմբագրումների տարբերություն

| Առանց ընդհատումների =
}}
1970 թվականի հունիսի 28-ին բեմի մեքենավար Անատոլի Մենշչիկովը «Տագանկայի» արտիստներին առաջարկել է լրացնել հարցաթերթիկ, որը ներառում է «խոստովանական բնույթի» հարցեր։ Այդ երեկո թատրոնում երկու ներկայացում են տվել՝ «Антимиры» և «Ընկած ապրողները» ({{lang-ru|«Павшие живые»}})։ Վիսոցկին, որը մասնակցել է երկու բեմադրություններին, խոստացել է պատասխանել ընդմիջմանը։ Սակայն հարցաշարերը լրացվել են միայն կեսգիշերին մոտ, և հանձնելով դրանք Մենշչիկովին, Վլադիմիր Սեմյոնովիչը խոստովանել է, որ իր ծախսած էներգիայով այսդատելով՝ այդ քրտնաջան աշխատանքը նման էր տասը ներկայացումների մասնակցելու։ Որպես իր սիրելի գրող Վիսոցկին նշել է [[Միխայիլ Բուլգակով]]ին, բանաստեղծ՝ [[Բելլա Ախմադուլինա]]յին։ Դերասաններից և դերասանուհիներից նա նախապատվությունը տվել է [[Միխայիլ Յանշին]]ին և Տագանկայի բեմի իր գործընկեր [[Զինաիդա Սլավինա]]յին։ Ֆիլմերի շարքում հարցվողն առանձնացրել է «[[Մեծ քաղաքի լույսերը]]» ֆիլմը և նրա ռեժիսորին՝ [[Չարլի Չապլին]]ին։ Վիսոցկին իր երաժշտական նախասիրությունների թվում նշել է՝ [[Ֆրեդերիկ Շոպեն|Շոպեն]], «12-րդ էտյուդ», «Վեր կաց, երկիր հսկայական («[[Священная война (երգ)|Священная война]]», «Սրբազան պատերազմ»){{sfn|Бакин|2010|с=323—324}}{{sfn|Новиков|2013|с=154}}։
 
Վլադիմիր Սեմյոնովիչի համար հարցաթերթիկի լրացման պահին տղամարդու իդեալը եղել է [[Մառլոն Բրանդո]]ն։ Վիսոցկին կանանցկնոջ իդեալի մասին գրել է. «Գաղտնիք է, այնուամենայնիվ»։ Որպես ընկեր նա նշել է [[Վալերի Զոլոտուխին]]ին՝ նշելով, որ նրան բնորոշ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են «հանդուրժողականությունը, իմաստությունը»։ Դերասանի կյանքի ամենաուրախ իրադարձությունը եղել է «[[Համլետ (ողբերգություն)|Համլետի]]» պրեմիերան, իսկ ամենադրամատիկ իրադարձությունը՝ ձայնի կորուստը։ Վիսոցկին որպես իր սիրելի աֆորիզմ նշել է սեփական արտահայտությունը՝ «Կկարգավորենք» (ռուս․՝ «Разберёмся»): Հարցեթրթիկի վերջին՝ «Դու ուզո՞ւմ ես արդյոք լինել մեծ և ինչո՞ւ» հարցին պատասխանել է․ «Ուզում եմ և կլինեմ։ Ինչո՞ւ։ Դե, դա գիտեք»։ Ավելի ուշ Մենշչիկովը խոստովանել է, որ պատասխանները կարդալուց հետո որոշակի հիասթափություն է ապրել. դա հիմնականում կապված է եղել «Սրբազան պատերազմ» երգի հետ։ Վիսոցկին թատրոնի իր գործընկերոջը շատ կոշտ է պատասխանել. «Լակո՛տ։ Երբ այդ երգը լսելիս մարմնովդ սարսուռ կանցնի, դու կհասկանաս, որ ես ճիշտ եմ»<!-- «Щенок. Когда у тебя мурашки по коже побегут от этой песни, ты поймёшь, что я прав» -->։ Մենշչիկովի հիշողությունների համաձայն՝ հարցաթերթիկը լրացնելուց ութ տարի անց նա Վլադիմիր Սեմյոնովիչին ցույց է տվել իր պատասխանները։ Վերընթերցելով պատասխանները թարմ հայացքով՝ Վիսոցկին նկատել է. «Ավելացնելու ոչինչ չկա։ Մի՞թե ես այդպես կոնսերվացման եմ ենթարկվե»{{sfn|Бакин|2010|с=324—326}}{{sfn|Новиков|2013|с=154}}։
 
== 1970-ական թվականներ ==
1890

edits