«Վլադիմիր Վիսոցկի»–ի խմբագրումների տարբերություն

Դպրոցն ավարտելուց հետո Վլադիմիր Վիսոցկին ցանկացել է իր հետագա ճակատագիրը կապել դերասանական մասնագիտության հետ, սակայն նրա ծրագրերն ընտանիքում աջակցություն չեն ստացել․ Սեմյոն Վլադիմիրովիչը և մյուս հարազատները պնդել են, որ տղան բուհ ընդունվի։ Կոխանովսկու հետ Վիսոցկին փաստաթղթերը ներկայացրել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտ, որի ընդունելության մրցույթում 1955 թվականին մեկ տեղի համար պայքարել է 17-18 մարդ։ 1955 թվականի օգոստոսի 23-ին Վլադիմիր Վիսոցկու ազգանունը հայտնվել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտի ռեկտորի № 403-ի հրամանում. «Գրանցել մեխանիկական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողների թվում ընկ. Վիսոցկի Վ. Ս.-ին առանց հանրակացարանի տրամադրման»{{sfn|Бакин|2010|с=30—31}}{{sfn|Новиков|2013|с=20—21}}{{sfn|Кохановский|2017|с=22—24}}։ Ինժեներական մասնագիտությամբ սովորելուն նա շատ սառն է վերաբերվել և առաջին կիսամյակի վերջում՝ դեկտեմբերի 23-ին, հասկանալով, որ չի կարողանա սովորել տեխնիկական բուհում, սեփական ցանկությամբ հեռացման դիմում է գրել։ 1956 թվականի հունվարի 25-ին՝ իր ծննդյան օրը, Վիսոցկին Կոխանովսկու հետ միասին երկար երգ է գրել, որն ավարտվում էր հետևյալ քառյակով. «А коль во МХАТ не попадёт, / раздавим поллитровочку, / Васёк в солдатики пойдет / носить ружье-винтовочку»{{sfn|Кохановский|2017|с=25}}{{sfn|Бакин|2010|с=31—32}}{{sfn|Новиков|2013|с=21}}։ 1956 թվականի հունվարին Վլադիմիր Վիսոցկին վերադարձել է Բոգոմոլովի թատերական խմբակ, որտեղ այդ ժամանակ բեմադրում էին «Աշխատանքային հաց» ({{lang-ru|«Трудовой хлеб»}}) ներկայացումը [[Ալեքսանդր Օստրովսկի|Օստրովսկու]] պիեսի հիման վրա և «Դյուրաբորբոք մարդու նոթերից» ({{lang-ru|«Из записок вспыльчивого человека»}}) ներկայացումը Չեխովի ստեղծագործության հիման վրա, և սկսել է ակտիվորեն պատրաստվել «թատերական» ընդունվելուն{{sfn|Новиков|2013|с=19—24}}։
 
Ընդունելության համար, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջվել է բժշկական տեղեկանք դիմորդի մոտ ձայնալարերի հիվանդության բացակայության վերաբերյալ։ Բժիշկ-քիթկոկորդականջաբանը զննումից հետո եզրակացրել է, որ ձայնը կարող է մշակվել։ Բայց Վիսոցկու բնութագրում նշել է․ «Լսողությունը լավն է, ռիթմը լավն է, երաժշտական ձայն՝ չունի»։ Չնայած դրան՝ հունիսին, հանձնելով քննությունները և անցնելով մրցույթով, Վիսոցկին ընդունվել է [[ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա]]{{sfn|Новиков|2013|с=19—24, 463}}։ Մասնագիտական քննության ժամանակ նա ընթերցել է Օլեգ Բայանի մենախոսությունը [[Վլադիմիր Մայակովսկի|Վլադիմիր Մայակովսկու]] «Փայտոջիլ» ({{lang-ru|«Клоп»}}) պիեսից։ Ըստ Բորիս Պոյուրովսկու հիշողությունների, որն աշխատել է այդ ուսումնական հաստատությունում՝ դերասանական վարպետության ամբիոնում և զբաղվել է ուսանողների հավաքագրման կազմակերպմամբ, Վլադիմիր Վիսոցկին ընդունվել է «ազնվորեն, առանց որևէ հովանավորության», և քննությունները լավ է հանձնել{{sfn|Кохановский|2017|с=57}}{{sfn|Бакин|2010|с=34}}։ Վիսոցկին սովորել է Ռոման Վիլդանի, [[Գեորգի Եպիֆանցև]]ի, [[Վալենտին Նիկուլին]]ի և այլոց հետ։ Սկզբում խումբը ղեկավարել է [[Բորիս Վերշիլով]]ը, սակայն նրա անսպասելի մահվանից հետո ուսանողներն անցել են [[Ալեքսանդր Կոմիսարով]]ի և [[Պավել Մասալսկի|Պավել Մասալսկու]] վերահսկողության ներքո։ Իգոր Կոխանովսկու կարծիքով՝ Մասալսկին ալկոհոլի հանդեպ իր վերաբերմունքով վատ է ազդել երիտասարդ Վիսոցկու վրա․ հարևան կուրսերում «խմելու հարցը» շատ խիստ էր, իսկ Պավել Վլադիմիրովիչը դրան շատ ներողամիտ է վերաբերվել{{sfn|Кохановский|2017|с=57}}։
 
Յալովիչի նախաձեռնած ուսանողական առաջին իսկ կաղամբատոնը բացահայտել է Վիսոցկու բանաստեղծական ընդունակությունները. այդ ժամանակ հայտնի «Օդեսայի նավահանգիստ» ({{lang-ru|«Одесский порт»}}) երգի մոտիվներով նա գրել է «Մոլորակների մեջ, գիսաստղերի մեջ...» ({{lang-ru|«Среди планет, среди комет…»}}) բանաստեղծությունը, որը հետագայում դարձել է ՄԳԱԹ-ի ուսանողների ոչ պաշտոնական հիմնը։ Ներկայացումը շատ հաջող է անցել, և Վիսոցկին դարձել է պարոդիաների, էպիգրամների, ուսանողական երեկոների համար ներբողների մշտական հեղինակը{{sfn|Новиков|2013|с=25}}{{sfn|Жильцов|1993|с=278, 386}}։ Նրա բանաստեղծական ունակությունների մասին բարձր կարծիք է հայտնել նաև [[Ռուս գրականություն|ռուս գրականության]] դասախոս Ալեքսանդր Աբրամովիչ Բելկինը, որը մի անգամ երրորդ կուրսում սովորող Վիսոցկի մասին Պոյուրովսկուն ասել է. «Ահա նա, իսկական բանաստեղծը։ Դուք պարզապես չգիտեք դա»{{sfn|Кохановский|2017|с=58}}։ Վիսոցկու սիրած առարկան եղել է գրականությունը։ Նրան հետաքրքել է անտիկ գրականությունը, [[Հին հունական դիցաբանություն|հին հունական դիցաբանությունը]]։ Ռուսական գրականություն դպրոց-ստուդիայում դասավանդել է [[Անդրեյ Սինյավսկի|Անդրեյ Դոնատովիչ Սինյավսկի]]ն։ Նա ուսանողներին ծանոթացրել է [[Ալեքսանդր Պուշկին|Պուշկինի]], [[Նիկոլայ Գոգոլ|Գոգոլի]]ի, [[Վլադիմիր Մայակովսկի|Մայակովսկու]], [[Բորիս Պաստեռնակ|Պաստեռնակի]] ստեղծագործությունների հետ, նրանց սովորեցրել նայել բանաստեղծական տեսանկյունից։ Դասական գրականության և ժամանակակից գրականության միջև սահմաններ չդնելով՝ նա Վլադիմիր Վիսոցկուն ծանոթացրել է [[Բուլատ Օկուջավա|Օկուջավայի]] ստեղծագործությանը․ ստուդիայում նույնիսկ կազմակերպել են Բուլատ Շալվովիչի համերգը։ Այս համերգը խթանել է Վիսոցկուն՝ սկսել կիթառի նոր պարապմունքները. այս անգամ նվագել սովորելու համար նա դիմել է Ռոման Վիլդանին։ 1966 թվականին, երբ Սինյավսկուն դատապարտվել է յոթ տարով հակախորհրդային պրոպագանդայի և ագիտացիայի մեղադրանքով, Վիսոցկին չի կարողացել բանաստեղծաբար չարձագանքել այդ իրադարձությանը։ Նա գրել է մի բանաստեղծություն, հեգնանքով նկարագրելով անցկացված դատը․ «Вот и кончился процесс, / Не слыхать овацию — / Без оваций всё и без / Права на кассацию…»{{sfn|Новиков|2013|с=27—29, 83—84}}։
1890

edits