«Լուիս Խավիեր Մոսկերա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Մարզիկ |մեդալներ = {{MedalCompetition|Օլիմպիական խաղեր}} {{MedalBronze|Ռիո դե Ժանեյրո 2016|մինչև 69 կգ}} {{MedalSilver|Տոկիո 2020|մինչև 67 կգ}} {{MedalCompetition|Պանամերիկյան խաղեր}} {{MedalGold|Տ...»:
(Տարբերություն չկա)

12:27, 17 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Լուիս Խավիեր Մոսկերա Լոզանո (մարտի 27, 1995(1995-03-27), Yumbo, Վալիե դել Կաուկա, Կոլումբիա), կոլումբացի ծանրորդ[1] (հանդես է գալիս մինչև 69 կգ քաշային կարգում), օլիմպիական խաղերի բրոնզե (2016)[2] և արծաթե մեդալակիր (2020), 2015 թվականի Համաամերիկյան խաղերի չեմպիոն (մինչև 69 կգ):

Լուիս Խավիեր Մոսկերա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 27, 1995(1995-03-27) (29 տարեկան)
Ծննդավայր՝Yumbo, Վալիե դել Կաուկա, Կոլումբիա
165 սանտիմետր

Կենսագրություն

2011 թվականին ոսկե մեդալ է նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում, իսկ 2014 թվականին և 2015 թվականին՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում։

2015 թվականին նվաճել է Պանամերիկյան խաղերի ոսկե մեդալը մինչև 69 կգ քաշային կարգում։

Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում երկամարտի արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը: Բայց դոպինգի կիրառման համար մրցումների բրոնզե մեդալակիր, կիրգիզ Իզատա Արտիկովայի որակազրկումից հետո[3] բրոնզե մեդալը պաշտոնապես անցել է Լուիս Մոսկերային[4]։ Վերջինս իր մեդալն ստացել է 2019 թվականի մարտի 28-ին[5]։

2020 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում կոլումբացի Լուիս Մոսկերոն գրավել է երկրորդ տեղը՝ բարձրացնելով 331 կգ (151 + 180)[6][7]:

Սպորտային արդյունքներ

Տարի Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Ընդհանուր Արդյունք
1 2 3 Արդյունք 1 2 3 Արդյունք
Օլիմպիական խաղեր
2016   Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա մինչև 69 կգ 150 150 155 4 183 189 190 3 338  
2020   Տոկիո, Ճապոնիա մինչև 67 կգ 148 151 151 1 175 180 180 2 331  
Աշխարհի առաջնություններ
2014   Ալմաթի, Ղազախստան մինչև 62 կգ 136 140 141   165 170 174 4 311 4
2018   Աշխաբադ, Թուրքմենստան մինչև 73 կգ - - - - - - - - - -
2019   Պատտայա, Թաիլանդ մինչև 67 կգ 145 151 151 5 175 175 181 6 320 5
Պանամերիկյան առաջնություններ
2016   Կարտախենա, Կոլումբիա մինչև 69 կգ 145 145 148   180 181 181 - - -
2017   Մայամի, ԱՄՆ մինչև 69 կգ 145 145 156   175 180 190   325  
2019   Գվատեմալա, Գվատեմալա 73 kg 147 147 152   175 180 180   322  
2020   Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն մինչև 67 կգ 140 145 145   173 178 178   318  
Պանամերիկյան խաղեր
2015   Տորոնտո, Կանադա մինչև 69 կգ 145 150 155 1 175 181 - 1 331  
2019   Լիմա, Պերու մինչև 73 կգ 150 155 155 2 175 180 185 2 325  

Ծանոթագրություններ

  1. «Luis Javier Mosquera Lozano». Rio 2016. Վերցված է 10 August 2016-ին.
  2. Bluradio. «Organización de JJ. OO. confirma medalla de bronce de Luis Javier Mosquera». bluradio.com (spanish). Վերցված է 2016-08-20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Иззат Артыков провалил допинг-тест
  4. Новости на сайте газеты The Guardian (անգլ.)
  5. «Luis Javier Mosquera recibió el bronce que ganó en Río 2016». ELESPECTADOR.COM (իսպաներեն). 2019-03-28. Վերցված է 2019-03-29-ին.
  6. Oliver, Brian (25 July 2021). «China denies Colombia in sensational weightlifting session - and Italy claims bronze». InsideTheGames.biz. Վերցված է 25 July 2021-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Men's 67 kg Results» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 9 August 2021-ին. Վերցված է 16 August 2021-ին.

Արտաքին հղումներ