«Հեթում Բ թագավորի ճաշոց»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
{{վիքիֆիկացում}}
{{Տեղեկաքարտ Գիրք
|հեղինակ = ''անհայտ''
|ստեղծման տարեթիվ = 1286
}}
'''Հեթում Բ թագավորի ճաշոց,''' [[Հայկական մանրանկարչություն|հայկական մանրանկարչության]] հուշարձան, (ձեռագիր [[ճաշոց]]։ Գրվել և պատկերազարդվել է [[1286]] թվականին [[Կիլիկիա]]յում [[Հեթում Բ|Հեթում]] թագաժառանգի համար: Պահվում է [[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ում (ձեռագիր 979
 
== Պատմություն ==
Գտնվում է [[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ում։ Գրվել և պատկերազարդվել է [[1286]]-ին, [[Կիլիկիա]]յում (հավանաբար Սսի գրչատներից մեկում), բարձրորակ մագաղաթի վրա, Հեթում թագաժառանգի համար (հետագայում [[Հեթում Բ]] թագավոր)։ Գրիչը և մանրանկարիչն անհայտ են։ Ճաշոցը գործածվում է եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ։ Հին և Նոր կտակարաններից ընտրված առանձին հատվածների ու աղոթքների, հոգևոր [[շարական]]ների ժողովածու է։ Դա էլ նպաստել է ձեռագրի պատկերազարդման բազմազանությանը։ «Ճաշոցի» բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող բազմաթիվ մանրանկարներում դրսևորվել են XIII դարի 2-րդ կեսի Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի լավագույն առանձնահատկությունները։ Ձեռագրի բազմաթիվ էջեր զարդարված են գլխազարդերով, լուսանցա զարդերով ու թեմատիկ տերունական մանրանկարներով։ Դրանք էջի երկարությամբ ձգված լուսանցազարդերի հետ մեկտեղ ամբողջացնում են էջի դեկորատիվ հարդարանքը («Երեք մանուկները հնոցում», սրբերի պատկերներ, լուսանցազարդ)։ Հաճախ ամբողջ էջը ծածկող մանրանկարներին հաջորդում են տեքստի հետ զուգորդված ավելի փոքր մանրանկարներ ու ճոխ լուսանցազարդեր։ Ձեռագրի մանրանկարներն աչքի են ընկնում բարդ հորինվածքով։ Անհայտ մանրանկարիչը պատկերագրությանը բնորոշ կանոնի վերածված կառուցվածքը տրոհելով ինքնուրույն, սակայն միմյանց հետ շաղկապված դրվագների, մանրանկարներին հաղորդել է պատմողական բնույթ։ Այսպես՝ «խաչից իջեցնելը» մանրանկարում զուգակցել է Քրիստոսի խաչելության և թաղման հետ կապված մի քանի դրվագներ (Հովսեփ Արմեթացին Պիղատոսից խնդրում է Քրիստոսի դիակը, խաչից իջեցնելը, թաղումը), ստեղծել բազմաֆիգուր, շարժումով հագեցված հորինվածք։ Բուսական մոտիվներով ճոխ զարդարված շրջանակների մեջ ամփոփված մանրանկարներում մարդկային ֆիգուրները իրենց ձգված համամասնություններով, էքսպրեսիվ շարժումներով վերարտադրում են պատկերվող իրադրության ներքին դրամատիգմը («Տեսան ընդ առաջ», «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»)։ Ձեռագրին առանձին ճոխություն են հաղորդում անվանաթերթերը։ Վարպետորեն միահյուսված ամենատարբեր զարդամոտիվներով (ֆանտաստիկ կենդանիներ, թըռչուններ, բուսական մոտիվներ) գլխազարդերը, լուսանցազարդերն ու գլխատառերը էջի հարթության վրա տեղավորվում են ռիթմի արտակարգ զգացողությամբ։ Մանրանկարների գեղանկարչական արտահայտչականությունը ուժգնանում է հարուստ ու հնչեղ գունաշարի շնորհիվ (կապույտ, կանաչ, կարմիր, փայլուն ոսկի, շագանակագույն երանգներ)։
Ստեղծվել է [[Կիլիկիա]]յում` հավանաբար [[Սիս]] քաղաքի [[Գրչատուն|գրչատներից]] մեկում: Գրված է բարձրորակ մագաղաթի վրա: [[Գրիչ (գրագիր)|Գրիչը]] և մանրանկարիչն անհայտ են։
 
Ճաշոցը [[Հին Կտակարան|Հին]] և [[Նոր Կտակարան|Նոր կտակարաններից]] ընտրված առանձին հատվածների ու [[Աղոթք|աղոթքների]], հոգևոր [[շարական]]ների ժողովածու է, ինչով էլ պայմանավորված է [[Ձեռագիր|ձեռագրի]] պատկերազարդման բազմազանությանը։
 
== Գեղարվեստական արժեք ==
«Հեթում Բ թագավորի ճաշոցը» համարվում է հայկական մանրանկարչության վառ օրինակներից: Ճաշոցի բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող բազմաթիվ [[Մանրանկարչություն|մանրանկարներում]] դրսևորվել են 13-րդ դարի 2-րդ կեսի [[Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն|Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի]] լավագույն առանձնահատկությունները։ Ձեռագրի բազմաթիվ էջեր զարդարված են գլխազարդերով, [[Լուսանցազարդ|լուսանցազարդերով]] ու թեմատիկ [[Տերունական պատկեր|տերունական մանրանկարներով]]։ Դրանք էջի երկարությամբ ձգված լուսանցազարդերի հետ մեկտեղ ամբողջացնում են էջի դեկորատիվ հարդարանքը («Երեք մանուկները հնոցում», [[Սրբեր|սրբերի]] պատկերներ, լուսանցազարդ)։
 
Հաճախ ամբողջ էջը ծածկող մանրանկարներին հաջորդում են տեքստի հետ զուգորդված ավելի փոքր մանրանկարներ ու ճոխ լուսանցազարդեր։ Ձեռագրի մանրանկարներն աչքի են ընկնում բարդ [[Կոմպոզիցիա (մշակույթ)|հորինվածքով]]։ Անհայտ մանրանկարիչը, պատկերագրությանը բնորոշ կանոնի վերածված կառուցվածքը տրոհելով ինքնուրույն, սակայն միմյանց հետ շաղկապված դրվագների, մանրանկարներին հաղորդել է պատմողական բնույթ։ Այսպես՝ «խաչից իջեցնելը» մանրանկարում զուգակցել է [[Քրիստոսի խաչելություն|Քրիստոսի խաչելության]] և թաղման հետ կապված մի քանի դրվագներ (Հովսեփ Արմեթացին [[Պիղատոս Պոնտացի|Պիղատոսից]] խնդրում է [[Հիսուս|Քրիստոսի]] մարմինը, [[Խաչ|խաչից]] իջեցնելը, թաղումը), ստեղծել բազմաֆիգուր, շարժումով հագեցված հորինվածք։
 
Բուսական մոտիվներով ճոխ զարդարված շրջանակների մեջ ամփոփված մանրանկարներում մարդկային ֆիգուրներն իրենց ձգված համամասնություններով, էքսպրեսիվ շարժումներով վերարտադրում են պատկերվող իրադրության ներքին դրամատիգմը («Տեառն ընդ առաջ», «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»)։ Ձեռագրին առանձին ճոխություն են հաղորդում [[Տիտղոսաթերթ|անվանաթերթերը]]։ Վարպետորեն միահյուսված ամենատարբեր զարդամոտիվներով (ֆանտաստիկ կենդանիներ, թռչուններ, բուսական մոտիվներ) գլխազարդերը, լուսանցազարդերն ու գլխատառերը էջի հարթության վրա տեղավորվում են ռիթմի արտակարգ զգացողությամբ։ Մանրանկարների գեղանկարչական արտահայտչականությունն ուժգնանում է հարուստ ու հնչեղ գունաշարի շնորհիվ (կապույտ, կանաչ, կարմիր, փայլուն ոսկի, շագանակագույն երանգներ)։
 
«Հեթում Բ թագավորի ճաշոցի» մանրանկարներում կատարյալ ձևով են դրսևորվել հայկական մանրանկարչության հիմնական նվաճումները:
 
== Գրականություն ==
 
* Ազարյան Լ.Ռ., «''Կիլիկյան մանրանկարչությունը XII–XIII դդ.»'', Երևան, 1961:
* ''«Հայկական մանրանկարչություն»'', Ալբոմ, կազմող, խմբագիր և առաջաբան` Դուռնովո Լ. Ա., Երևան, 1967:
* Дурново Л. А., ''«Портретное изображение на первом заглавном листе «Чашотца» 1286 г.»'', «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1946, N4:
* Дурново Л. А., «''Краткая история древнеармянской живописи»'', Ереван, 1957:
* Der-Nersessian S., «''L’ Art Armenien»'', [P.], 1977:
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=332}}
 
919

edits