«Վլադիմիր Վիսոցկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 200.
1960-ականների երկրորդ կեսից Վլադիմիր Սեմյոնովիչի երգային թատրոնն սկսել է արագորեն համալրվել նոր բանաստեղծական դերերով։ Այս շրջանում Վիսոցկու ստեղծած դիմակների և սյուժեների բազմազանության շնորհիվ սկսել է ձևավորվել նոր, խորհրդային ձևով ճանաչելի «ռուսական կյանքի հանրագիտարան»։ Դեպի նոր թեմաները շարժումն անսպասելի չէր, շատ արդիական սյուժեներ ու կերպարներ «սկիզբ էին առնում» բանաստեղծի վաղ երգերից։ Այսպես, «անցումային» 1964 թվականի ռազմական ստեղծագործությունները (օրինակ՝ «Штрафные батальоны» (հայ․՝ «Տուգանային գումարտակներ») և «Все ушли на фронт» (հայ․՝ «Բոլորը գնացին ռազմաճակատ») Վիսոցկու քրեական երգերի յուրատեսակ շարունակություններն էին։ Նույնը վերաբերում է նաև 1968 թվականին գրված «Банька по-белому» երգին, որտեղ արդեն ծանոթ ճամբարային մոտիվները բարձրացել են մինչև ողբերգական ընդհանրացումների մակարդակի{{sfn|Кулагин|2013|с=56—58, 214}}։
 
Այս փուլում Վիսոցկու կողմից օգտագործված գեղարվեստական հնարքների թվում էր նաև [[այլաբանություն|այլաբանությունը]]։ Այն առկա է, օրինակ, «Песенка ни про что, или Что случилось в Африке» (հայ․՝ «Երգ ոչ մի բանի մասին, կամ ինչ պատահեց Աֆրիկայում») երգում{{sfn|Кулагин|2013|с=75, 78}}{{sfn|Фокин, том 9|2012|с=64}}։ Վիսոցկու բանաստեղծական աշխարհում կիրառվող մեկ այլ փոխաբերական հնարք է դարձել [[գրոտեսկ|գրոտեսկը]], որը գալիս է [[Նիկոլայ Գոգոլ]]ի և [[Միխայիլ Սալտիկով-Շչեդրին]]ի ավանդույթներից{{sfn|Кулагин|2013|с=83}}։ Գրոտեսկային պատկերավորությամբ երգի օրինակ է հանդիսանում «Бал-маскарад» (հայ․՝ «Պարահանդես-դիմակահանդեդիմակահանդես») երգը{{sfn|Кулагин|2013|с=85}}։
 
=== Հարաբերությունները Տատյանա Իվանենկոյի հետ ===