«Վարդաս Սկլերոս»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up using AWB (7852)
չ (r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: sh:Varda Sklir)
չ (clean up using AWB (7852))
[[Պատկեր:BardasSklerosEmperor.jpg|thumb|300px|<!--Провозглашение Варды Склира императором-->]]
[[Պատկեր:Clash between the armies of Bardas Skleros and Bardas Phokas.jpg|thumb|right|<!-- Clash between the armies of Bardas Skleros and Bardas Phokas -->]]
'''Վարդաս Սկլերոս''' (նաև` '''Վարդ Սկլերոս''', ծն. թ. անհայտ - [[991]]), - բյուզանդական հայազգի զորավար, մագիստրոս, հայտնի է Բյուզանդական կայսր [[Բարսեղ Բ]] դեմ 976-979թթ. բարձրացրած ապստամբությամբ: Նրա ամստամբությունը տեղի է ունեցել [[Բյուզանդիա]]յի կողմից հայկական Կարինի և Տարոնի գրավումից և այնտեղ հայկական իշխանությունների վերացումից ոչ շատ անց: Սկլերոսը ապստամբություն է բարձրացնում [[976]] թվականին հագնում կայսերական նշաններ և իրեն շատ սիրող զորքի կողմից կայսր հռչակվում: Բյուզանդական պատմիչ [[Սկիլիցես]]ի տվյալներով նրան ամենից առաջ «կայսր» փառաբանեցին բյուզանդական զորքում ծառայող հայերը, այդ թվում և Տարոնի իշխանության վերջին գահակալ Աշոտի որդիները, ովքեր դրանից ուղիղ տասը տարի առաջ զրկվել էին իրենց տիրույթներից: Սկլերոսը տիրանում է Խարբերդին, դաշինք կնքում [[Ամիդ]] և [[Մարտիրոպոլիս]] քաղաքների ամիրաների հետ և շարժվում դեպի Կ.Պոլիս: Սկլրոսի կողմն է անցնում Բյուղանդիայի բանակում ծառայող հայազգի զորվավար [[Սահակ-Վահրամ]]ը: Ապստամբները հասնում են հայերով բնակեցված Լիկանդոս գավառը, որտեղ իրենց է միանում Անտիոքի դուքս Վուրցիսը՝ հայերից բաղյկացած իր զորքով: Սկլերոսի կողմն է անցնում ն ույնիսկ կայսերական նավատորմիղը, որը գլխավորում էին հայազգի [[Միքայել Քուրդիկ]]ը և [[Ռոմանոս Տարոնացի]]ն: Ապստամբությանը դիմագրավելու համար աքսորից ետ է կանչվում մեկ այլ հայազգի զորավար՝ [[Վարդաս Փոկաս]]ը: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում [[979]] թվականօն Ալիս գետի ափին գտնվող Պանգալիա վայրում: Սկլերոսը պարտություն է կրում և վիրավոր փախչում է Մարտիրոպոլիս, այնտեղից էլ Բաղդադ: [[987]] թվականին Վարդաս Փոկասի հրավերով, որն իր հերթին ապստամբել էր կայսրի դեմ, վերադառնում է Բյուզանդիա: Սկլերոսը արտաքուստ ճանաչում է Փոկասի գերիշխանությունը, սակայն փորձում է շահ ստանալ ստեղծված իրավիճակից, ինչի հետևանքով բանտարկվում է: [[988]] թվական Բարսեղ Բ-ն պարտության է մատնում Փոկասին: Սկլերոսը, թեև կայսրից ներում է ստանում, սակայն կուրացվում է և ուղարկվում է աքսոր [[Ադրիանապոլիս]]: Մահանում է [[991]] թվականին:
 
==Աղբյուրներ==
Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1973, էջ 305:
 
[[Կատեգորիա:991 մահեր]]