«Դավիթ Դավթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Սովորել է [[Մուրադ-Ռափայելյան վարժարան|Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում]], երաժիշտ [[Տիգրան Կյուրեղյան]]ի դասարանում, ապա՝ [[Վենետիկի Բենեդետտո Մարչելլոյի անվան կոնսերվատորիա|Վենետիկի կոնսերվատորիայում]]։ 1900 թվականին ավարտել է Բրյուսելի կոնսերվատորիան, աշակերտել Ց. Թոմսոնին, տարբեր ժամանակներում նաև Օ. Շևչիկին, Յա. Կուբելիկին, Պ. Սարասատեին։ 1904 թվականին Բրյուսելի Միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, հրավիրվել է Բրյուսելի կոնսերվատորիա՝ որպես ջութակի դասարանի պրոֆեսոր։ 1905 թվականին համերգներ է տվել [[Բրյուսել]]ում, [[Փարիզ]]ում, [[Լոնդոն]]ում, [[Ամստերդամ]]ում և [[Եվրոպա]]յի այլ քաղաքներում, [[Եգիպտոս]]ում։ 1906 թվականից համերգներով հանդես է եկել [[Թիֆլիս]]ում, [[Երևան]]ում, [[Վաղարշապատ]]ում, [[Կարս]]ում, [[Ռուսաստան]]ի քաղաքներում։ Համերգացանկում ընդգրկել է Բախի, Բեթհովենի, Շումանի, Գրիգի, Պագանինիի, Սեն-Սանսի, Սարասատեի, Էռնեստի, Բացինիի, Վյոտանի ստեղծագործությունները, ինչպես և հայ ժողովրդական երգեր։ 1908 թվականին դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սերտ կապի մեջ եղել [[Կոմիտաս]]ի, [[Արմեն Տիգրանյան (երգահան)|Արմեն Տիգրանյանի]], [[Ռոմանոս Մելիքյան]]ի և այլ երաժիշտների հետ։ Գրել է «Հայու հոգին», «ԿիլիկիոԿիլիկիոյ արցունքներ», «Անուշ հիշատակներյիշատակներ», «ՄահվանՄահուան քայլերգ», մանրանվագներ, բանաստեղծություններ, հոդվածներ։ Դավթյանի վերջին ելույթը տեղի է ունեցել Թուրքիայի Մարզվան քաղաքում, ուր և 24 ապրիլի 1911 թվականին 31 տարեկանում մահացել է սրտի կաթվածից<ref>Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 58։</ref><ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
 
== Մրցանակներ ==