«Լյուսի Փևենսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Ավելացրեք 1 գիրք Վիքիպեդիա:Ստուգելիություն (20210815)) #IABot (v2.0.8) (GreenC bot
Տող 12.
2005 թվականի «[[Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը]]» ֆիլմում Լյուսիի կերպարը մարմնավորում է [[Ջորջի Հենլի]]ն, նա նորից է կատարում այդ դերը նաև «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» 2008 թվականի ֆիլմում <ref name="pc-return">{{cite news | title = Caspian to be second Narnia movie | publisher = BBC | date = 2006-01-18 | url = http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/4625478.stm | access-date = 2006-12-01 }}</ref>։ Ջորջիի ավագ քույր Ռեյչել Հենլին մարմնավորում է ավելի մեծ տարիքով Լյուսիի կերպարը առաջին ֆիլմի վերջում։ Ջորջի Հենլին Լյուսիի դերը խաղում է նաև ֆիլմաշարի երրորդ ֆիլմում՝ 2010 թվականի «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը»։
 
Լյուսի Փևենսիի կերպարը ոգեշնչված էր Ջուն Ֆլյուեթթով <ref name="narnia11">[https://www.telegraph.co.uk/news/main.jhtml?xml=/news/2005/12/11/narnia11.xml The Daily Telegraph] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20071203195808/http://www.telegraph.co.uk/news/main.jhtml?xml=%2Fnews%2F2005%2F12%2F11%2Fnarnia11.xml |date=2007-12-03 }}, 11 December 2005.</ref>։ Նա լոնդոնցի բարեպաշտ մի աղջիկ էր, որը 1942 թվականին իր մենաստանի կողմից տարհանվել էր Քիլնս՝ Լյուիսի առանձնատուն <ref name="LewisBio">{{cite book|last=Wilson|first=A.N.|ISBN=978-0-393-32340-5|year=2002|title=C.S.Lewis: A Biography|url=https://archive.org/details/cslewisbiography0000wils_h9f7|publisher=London: W. W. Norton & Company}}</ref>։ Լյուիսը Լյուսիին անվանել է Լյուսի Բարֆիլդի պատվին, ում կնքահայրն էր Լյուիսը և ում նվիրված է «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գիրքը։ Լյուսին գրքերում նկարագրվում է շիկահեր. «Ինչ վերաբերում է Լյուսիին, նա միշտ զվարթ էր ու ոսկեմազիկ էր, և տարածաշրջանի բոլոր արքայազները ցանկանում էին, որ նա իրենց թագուհին լինի, իսկ իր ժողովուրդը կոչում էր նրան թագուհի Լյուսի Քաջարի»<ref>Lewis, C.S. "The Lion, the Witch, and the Wardrobe", p. 201</ref>։
 
Լյուսին չորսից ամենահավատարիմն էր և ամենամոտն էր Ասլանին։ Նա երբեք չէր դադարում հավատալ Նարնիային։ Անգլիայում գնացքի վթարի արդյունքում մահանալուց հետո Լյուսին իր եղբայրների՝ Փիթերի և Էդմունդի, ինչպես նաև Նարնիայի այլ բնակիչների հետ տեղափոխվում է Ասլանի երկիր։