«Մասնակից:Nooberella/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
 
=== Կապված աչքեր ===
 
Սկսած 16-րդ դարից Արդարության լեդին հաճախ պատկերված է եղել կապած աչքերով։ Աչքի կապածությունը խորհրդանշում է անկողմնակալությունը, իդեալը, որի համաձայն արդարադատությունը պետք է կիրառվի անկախ հարստությունից, իշխանությունից կամ այլ կարգավիճակից։ Ամենավաղ հռոմեական մետաղադրամների վրա Ջուստիտան պատկերված էր մի ձեռքին սուր, իսկ մյուսին՝ կշեռք, բայց բաց աչքերով։ Ջուստիտան միայն 16-րդ դարի կեսերից սկսած է սովորաբար ներկայացվում էր որպես կույր։ Կույր Ջուստիտայի առաջին հայտնի պատկերումը Հանս Գիենգի կողմից 1543 թվականին ստեղծված Հերեխթիգքեյթսբրունենի (Արդարության շատրվան) արձանն է, որը գտնվում է Բեռնում:
 
Յանուսի մոտեցումն օգտագործելու փոխարեն շատ քանդակագործներ ուղղակի աչքերը թողել են չկապված։ Օրինակ Արդարության լեդիի՝ Օլդ Բեյլիում գտնվող արձանի աչքերը բաց են․ դատարանի շենքի բրոշյուրներում բացատրվում է, որ դա կապված է այն բանի հետ, որ Արդարության լեդին ի սկզբանե կապկպված չի եղել, ինչպես նաև այն բանի հետ, որ նրա «նազելի ձևը» պետք է երաշխավորի նրա անաչառությունը, ինչը ավելորդ է դարձնում աչքերի կապվածությունը։ Արդարության լեդիի մեկ այլ պատկերման ձև է նաև, երբ նրան ներկայացնում են իբրև կենդանի կշեռք։ Այս տարբերակում աստվածուհու յուրաքանչյուր ձեռք պահում է կշեռքի մի նժար։ Սրա օրինակը կարելի է տեսնել Թենեսիում՝ Մեմֆիսի Շելբի շրջանի դատարանի շենքում։
 
=== Սուր ===