«Սինաքերիբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 2.
'''Սինաքերիբ''', Սենեքերիմ (ասոր․ Սին-ախխերիբա՝ [[Սին]]ը (աստվածը) եղբայրներ տվեց, {{ԱԾ}}), Ասորեստանի թագավոր մ․թ․ա․ 705 թվականից։ Հաջորդել է հորը՝ [[Սարգոն II]]-ին։
 
Մայրաքաղաքը Դուռ-Շարուկինից (Դուր-Շարրուքին) տեղափոխել է [[Նինվե]]։ Հենվել է բանակի վրա, ձգտել է թուլացնել [[Բաբելոն]]ի առևտրա-վաշխառուական խավը։ 703 թ. Քիշի մոտ պարտության է մատնել բաբելա-էլամական դաշնակից ուժերին։ 701 թվականին արշավել է Հուդա, պաշարել (սակայն չի գրավել) Երուսաղեմը, ջախջախել է եգիպտական բանակը։ 696 թ. արշավել է Կիլիկիա։ [[693]] թ. իրեն է ենթարկել [[Էլամ]]ը և Զագրոսի շրջակայքի երկրները, 691 թ. պարտության մատնել բաբելա-քաղդեա-էլամական դաշնակից զորքերին։ 690 թ. Էլամի թագավոր Ումման-Մենանը հարձակվել է Բաբելոնի վրա և գերել Սինաքերիբի ավագ որդուն՝ Բաբելոնի փոխարքային։ Սինաքերիբը քանդել է Էլամի բնակավայրերը, 689 թվականին գրավել Բաբելոնը և ավերել այն։ Սինաքերիբից դժգոհ տարրերը դավադրաբար սպանել են նրան։ Դավադրության մասնակիցներից էին Սինաքերիբի որդիներ Ադրամալիքը և Աշուրասարը, որոնց հալածել է կրտսեր որդին՝ Ասարհադոնը (Ասարխադդոնը)։ Ադրամալիքը և Աշուրասարը փախել են Հայկական լեռնաշխարհ, այդ մասին տեղեկություն կա Աստվածաշնչում (4-րդ գիրք թագավորաց, ԺԹ, 37) և [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «[[Հայոց պատմություն]]ում» (Ա, իգ) [հիշվում են Ադրամելեք և Սարասար (Սանասար) ձևով։ Պատմականորեն այդ եղելությունն արտահայտված է «[[Սասունցի Դավիթ]]» էպոսում, որտեղ Ադրամալիքն ու Աշուրասարը հիշատակվում են [[Սանասար ու Բաղդասար]] կամ Ադրամելիք և Սանասար անուններով։
 
{{ՀՍՀ}}