«Մտավորականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
 
== Միջնադարյան մտավորականություն ==
Միջնադարյան մտավորականության շարքերից է ելել մտածողների մի ամբողջ համաստեղություն, որը հսկայական ավանդ է ներդրել ռազմ, արվեստի, ճարտարապետության, [[Գրչության արվեստ|գրչության]], [[Մանրանկարչություն|մանրանկարչության]], երաժշտության, [[Մանկավարժություն|մանկավարժության]], [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]], [[Գրականություն|գրականության]], բնագիտության և բազմաթիվ այլ բնագավառների զարգացման գործում։ Հայ ժողովրդի պատմական զարգացման առանձնահատկությունները (արմ․ ու արլ․ հատվածների և գաղթավայրերի գոյացումը) իրենց կնիքն են դրել մտավորականության գործունեության վրա։ Աշխարհի զանազան երկրներում սփռված հայերը մասնակցել են այդ երկրների սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին, միաժամանակ հոգ տարել ազգային մշակույթի զարգացման համար՝ հիմնվել են դպրոցներ, եկեղեցիներ, տպարաններ, հրատարակվելհրատարակել են թերթեր։ Շատ վայրերում (հատկապես [[Կոստանդնուպոլիս|Կ․ Պոլսում]], [[Մադրաս]]ում, [[Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան|Կալկաթայում]], [[Վենետիկ]]ում, [[Նոր Ջուղա]]յում, [[Թավրիզ]]ում) բարենպաստ պայմաններ են ստեղծվում նոր ազգային մտավորականության ձևավորման համար։ XVII—XVIII դդ․ մտավորականության առաջադեմ ներկայացուցիչները հիմք են դրել հայ ժողովրդի ռուսական քաղաքական կողմնորոշման ձևավորմանը, Կապիտալիզմի ներթափանցմամբ կազմավորվել է հայ բուրժ․ մտավորականությունը ի դեմս խոշոր և մանր բուրժուազիայի ներկայացուցիչների։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո արևելահայ մտավորականությունը ներգրավվել է [[Ռուսաստան]]ի սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղ․ հարաբերությունների ոլորտ, հայ կյանքի կենտրոններ են դարձել Թիֆլիսը, Պետերբուրգը, Մոսկվան, Բաքուն, Նոր Նախիջևանը և այլն, որտեղ էլ կենտրոնացել է մտավորականությունը։ XIX դ․ կեսին արևելահայ և արմնտահայ իրականության մեջ ձևավորված հասարակական-քաղ․ հոսանքների (կղերաֆեոդալական, լիբերալ բուրժ․, հեղափոխական-դեմոկրատական) հիմնական տարրը մտավորականությունը էր։ Հայ դեմոկրատական ներկայացուցիչները հարել են նաև շարժմանը։ [[XIX դար|XIX]] դ․ մտավորականությանը մասնակցել են արմենական, հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծմանը։ Մարքսիստական գաղափարների տարածումով և [[Արևելյան Հայաստան]]ում բանվորական շարժման սկզբնավորմամբ հայ շատ ներկայացուցիչներ մասնակցեցին համառուսաստանյան հեղափոխական շարժմանը՝ ինքնակալության տապալման և սոցիալիստական հեղափոխության հաղթանակի մեջ տեսնելով սոցիալական և ազգային ազատագրության հիմնական գրավականը։ Նրանցից շատերը առաջ են քաշվել հեղափոխական շարժման ակտիվ գործիչների շարքը, դարձել [[Լենին|Վ․ Ի․ ԼենինիԼենին]]ի զինակիցները ([[Լալայանց Իսահակ|Ի․ Լալայանց]], [[Կնունյանց Բոգդան|Բ․ Կնունյանց]], [[Շահումյան Ս.|Ս․ Շահումյան]], [[Սպանդարյան Սուրեն|Ս․ Սպանդարյան]] և այլն)։ Այլ է եղել արևմտահայ մտավորականության ճակատագիրը, նրա առաջադեմ թևը կազմել է սահմանադրական շարժման կորիզը, գործունեության հիմնական նպատակը համարել Հայկական հարցի առաջ քաշումը և գլխավորել ազատագրական պայքարը [[թուրք]], բռնապետության դեմ։ Չնայած գոյության ծանր պայմաններին, ազգային և [[կրոն]],ական խտրականությանը, արևմաահայ մտավորականությունը, որը կենտրոնացված էր հիմնականում [[Կոստանդնուպոլիս|Կ․ Պոլսում]], [[Զմյուռնիա]]յում, [[Վան]]ում, [[Էրզրում քաղաք|էրզրումում]], տվել է տաղանդավոր գրողներ, արվեստագետներ, ճարտարապետներ, հայագետներ, գիտնականներ և հասարակական գործիչներ։ Օսմանյան կայսրության հայաջինջ քաղաքականության գլխ․ նշանակետը արևմտահայ մտավորականություն էր, որը դարձավ [[Մեծ Եղեռն|Մեծ եղեռնի]] առաջին զոհը։ [[Հայաստան]]ում սովետական կարգերի հաստատումով սկսել է ձևավորվել հայ սովետական ժողովրդական մտավորականությունը։ Հայաստանի հեղկոմը, այնուհետև նաև հանրապետության կառավարությունը ՀԿԿ ղեկավարությամբ մշակել են միջոցառումներ հին սոցիալիստական շինարարության մեջ ներգրավելու ուղղությամբ։ Մտավորականության գերակշռող մասը ([[ուսուցիչ]]ներ, բժիշկներ ևն) ներքաշվեց նոր կյանքի ստեղծմանը։ Միաժամանակ միջոցառումներ մշակվեցին միութենական մյուս հանրապետություններից և արտասահմանից Հայաստան տեղափոխելու մշակույթի, գիտության նշանավոր գործիչներին ([[Սարյան Մարտիրոս|Մ․ Սարյան]], [[Թամանյան Ալեքսանդր|Ա․ Թամանյան]], [[Աճառյան, Հրաչյա|Հ․ Աճառյան]], [[Սպենդիարյան Ալեքսանդր|Ա․ Սպենդիարյան]], [[Իսահակյան Ավետիք|Ա․ Իսահակյան]], [[Շիրվանզադե|Ա․ Շիրվանզադե]], [[Գյուրջյան, Հակոբ|Հ․ Գյուրջյան]], բազմաթիվ ինժեներներ, գյուղատնտեսներ, դերասաններ)։ Սակայն կոմունիստական կուսակցությունը և սովետական իշխանությունը մտավորականության ստեղծման հիմնական ուղին համարում էին սեփական մասնագիտական կադրերի պատրաստումը բարձրագույն և մասնագիտական տիպի դպրոցների միջոցով։ ՀԽՍՀ-ում կուլտուրական հեղափոխության ընթացքում հիմնականում ձևավորվում է հայ սովետական մտավորականությունը։ [[1981]] թվականին ՀԽՍՀ-ում ժողտնտեսության մեջ զբաղված յուրաքանչյուր հազար մարդուց 233-ը ունեին բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական կրթություն։ [[ՀԽՍՀ]]-ում մտավորականությունն ազգաբնակչության բոլոր սոցիալական խմբերի մեջ բացարձակ թվով գրավում է երկրորդ, իսկ աճման տեմպերով՝ առաջին տեղը։
 
Զարգացած սոցիալիզմի պայմաններում, պայմանավորված գիտատեխնիկական հեղաշրջման զարգացումով, զգալիորեն աճել է գիտական և ինժեներատեխնիկական մտավորականության տեսակարար կշիռը։ ՀԽՍՀ-ում գիտական աշխատողների թիվը ավելի քան 19,5 հազար է, գիտությունների դոկտոր են 704-ը, գիտության թեկնածու՝ 5826-ը (1981)։ Մտավորականության առավել առաջադիմական մասին կուսակցությունը ընդունում է իր շարքերը։ Հանրապետության կուսակցական կազմակերպության ավելի քան 30% (1981) ունի [[բարձրագույն կրթություն]]։ Մտավորականությունը բանվոր դասակարգի և գյուղացիության հետ մեկտեղ մասնակցում է կոմունիստական շինարարությանը։ Մեծ է նրա ներդրումը կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծման, հոգևոր մշակույթի ծաղկման, գիտության և տեխնիկայի զարգացման, բուրժ․ գաղափարախոսության դեմ պայքարի, սովետական մարդկանց մարքսիզմ- լենինիզմի ոգով դաստիարակելու գործում։ Կոմունիստական կուսակցությունը և սովետական պետությունն ամրապնդում են մտավորականության ստեղծագործական միություններն ու կազմակերպությունները, հոգ տանում նրա գաղափարական կոփվածության, աշխատանքային և քաղաքական ակտիվության, կոմունիստական շինարարության խնդիրների լուծման հարցում նրա դերի բարձրացման համար։ Հայկական ազգային մշակույթի ստեղծման մեջ իր մասն ունի սփյուռքահայ մտավորականությունը, որը գաղթավայրերում հայապահպանման ջատագովն ու կազմակերպողն է։ Նրա առաջադեմ և հեռատես մեծամասնությունը աշխարհի հայությանը կոչ է անում համախմբվել [[Խորհրդային Հայաստան]]ի շուրջը։