«Մտավորականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
 
== Հելլենիզմ ==
[[Հելլենիզմ]]ի տարածումը խթանել է մտավորականության աճը, ստվարացել են պետական պաշտոնյաների, ճարտարապետների, քանդակագործների, բժիշկների, փիլիսոփաների, գրողների, պատմիչների, [[դերասան]]ների, ուսուցիչ- դաստիարակների շարքերը։ Հայկական պետությունը հովանավորել է գիտության և մշակույթի գործիչներին, հրավիրել, ինչպես նաև ապաստան տվել այլ երկրներում հալածված մտավորականների (հույն մտածողներ [[Սկեպսացի Մետրոդորոս|Մետրոդորոս Սկեփսացի]], Ամփիկրատես Աթենացի, սիրիացի գրող և հռետոր Ցամբլիքոս և ուրիշներ)։ Մայրաքաղաքները ([[Արտաշատ]], [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտ]] և այլն) դարձել են մշակութային և կրոնական կենտրոններ (գործել են թատրոններ, կազմակերպվել են հռետորների, բանաստեղծների մրցույթներ, բանավեճեր և այլն), որտեղ կենտրոնացել է մտավորականության հիմնական զանգվածը։ Մեծ քանակությամբ հայ երիտասարդներ սովորելու են ուղարկվել ժամանակի ուսումնական և գիտական կենտրոններ ([[Ալեքսանդրիա]], [[Աթենք]], [[Անտիոք]], [[Եդեսիա]] և այլն)։ Նրանց մի մասը հաստատվում էր այդ քաղաքներում, մյուս մասը՝ վերադառնալով նվիրվում հայրենի մշակույթի առաջընթացին։ Հոգևոր կյանքի, բնականաբար նաև մտավորականության, զարգացման համար աննախադեպ նշանակություն ունեցավ [[Մեսրոպ Մաշտոց]]ի գրերի գյուտը։ Հայաստանի տարբեր վայրերում հիմնվում են դպրոցներ, որոնք նպաստում են նոր մտավորականության ձևավորմանը։ Մտավորականությունը ձեռնամուխ է լինում պատմագրության ([[Ագաթանգեղոս]], [[Կորյուն]], [[Ղազար Փարպեցի]], [[Փավստոս Բուզանդ]], [[Մովսես Խորենացի]]), փիլիսոփայության ([[Դավիթ Քերական]], [[Դավիթ Անհաղթ]]), քրիստոնեական շատագովության և պատրիստիկայի ([[Մեսրոպ Մաշտոց]], [[Եզնիկ Կողբացի]], [[Եղիշե]]) ստեղծմանը, սկզբնավորվում է [[Թարգմանչաց շարժում|թարգմանչաց շարժումը]]։ Մտավորականության պատրաստումը կենտրոնանում է բուն երկրում գործող վարժանոցներում, համալսարաններում, [[վարդապետարան|վարդապետարաններում]], [[ճեմարան|ճեմարաններում]], բժշկանոցներում։ Անկախությունից զրկված և երկատված Հայաստանում արհավիրքներին ու ժամանակավոր կայունացումներին համընթաց անկում և վերելք են ապրել արտադրողական ուժերը, որից կախված խամրել կամ աշխուժացել է մտավորականությունյան գործունեությունը։ Գերազանցապես նախարարական և հոգևոր դասի ներկայացուցիչներից բաղկացած մտավորականությունը արտահայտել է ազգային-ազատագրական գաղափարներ և ղեկավարել անկախության համար [[հայ]] ժողովրդի պայքարը, որը, համապատասխանելով շահագործող դասակարգի շահերին, ներդաշնակել է ողշ հասարակության ձգտումներին։
 
== Միջնադարյան մտավորականություն ==