«Հորիզոն (թերթ, Թիֆլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
'''Հորիզոն''', հասարակական-քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ։ [[ՀՀԴ]] հրատարակություն։ Հրատարակվել է [[1909]]-[[1918|18]] թվականներին [[Թիֆլիս]]ում<ref name=":0">{{Cite book|title=Երկերի լիակատար ժողովածու|last=Թումանյան|first=Հովհաննես|publisher=Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր|year=1994|isbn=|location=Երևան|pages=648}}</ref>։
 
Խմբագիր-հրատարակիչներ՝ Բ. Նուրալյան, Ա. Սահակյան, [[Լեո]] (Ա. Բաբախանյան), [[Հովհաննես Թումանյան]], [[Նիկոլ Աղբալյան]], Ա. Ջամալյան, Ս. Գրուզինյան (Վրացյան), Մ. Վարանդյան, Վ. Նավասարդյան։Նավասարդյան<ref>{{Cite web|url=http://publications.ysu.am/wp-content/uploads/2020/07/28-Grigoryan_Mkhoyan.pdf|title=ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ}}</ref>։ Պարբերաբար նյութեր է տպագրել [[Կովկաս]]ի, [[Ռուսաստան]]ի և այլ [[հայ]]աբնակ վայրերի սոցիալ-տնտեսական վիճակի, մշակութային կյանքի վերաբերյալ։ Մեծ տեղ է հատկացրել հայ ազգային խնդիրներին, առանձնապես՝ [[Հայկական հարց]]ին։ 1912-1914 թվականներին, [[Հայկական հարց]]ի վերաբացման ժամանակ, ''Հորիզոն'' օրաթերթն անդրադարձել է մեծ տերությունների դիրքորոշմանը հայկական բարենորոգումների խնդրում, հայ ազգային շրջանների մասնակցությանը բարենորոգումների ծրագրի մշակմանը, լուսաբանել [[Կ. Պոլիս|Կ. Պոլսի]] դեսպանաժողովի ([[1913]] թվականի հուլիս) ընթացքը, արժեքավորել [[1914]] թվականի ռուս-թուրքական համաձայնագրի նշանակությունը և այլն։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի նախօրեին [[Արևմտյան Հայաստան]]ի ինքնավարության միակ իրական երաշխիք է համարել [[Ռուսական կայսրություն]]ը, պատերազմի տարիներին պաշտպանել նրա քաղաքականությունը, հայ կամավորական շարժումը։ Չի ընդունել [[1917]] թվականի [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ը, հանդես է եկել [[Հարավային Կովկաս]]ում խորհրդային իշխանության հաստատման դեմ։
 
1914-1915 թվականներին լույս է տեսել Հորիզոնի գրական-գեղարվեստական պատկերազարդ հավելված։