== Տերիտորիայի ձեռքբերման «իրավական» միջոցներ ==
տերիտորիայիՏերիտորիայի որպես ընչական իրավունքի օբյեկտի ընդունումը, ժողովուրդների ազգային սուվերենության արհամարհումը հնարավորություն է տալիս տերիտորիայի ձեռքբերման «իրավական» միջոցները հիմնավորել հռոմեական իրավունքի ըմբռնումներով։ Ըստ այդ ըմբռնումների, տերիտորիայի ձեռքբերման օրինական ձևեր են՝ նվաճումները, վաղեմությունը, զիջումը, առուծախը, նախնական օկուպացումը և այլն։
== Պետությունների տերիտորիայի սահմանազատման սկզբունք ==
[[Իմպերիալիզմ|Իմպերիալիզմի]] դարաշրջանին հատուկ դրսևորումներից է տերիտորիայի զավթումը, պայքարը աշխարհի բաժանման ու վերաբաժանման համար։ Միջազգային իրավունքի բուրժուական ըմբռնումը տերիտորիայի նկատմամբ գերիշխանության, դրա հետ կապված տերիտորիայի փոփոխության իրավական հիմքերի մասին չունի միասնական տեսակետ։ Բացակայում է անգամ տերիտորիայի հաստատված սահմանումը։ Սակայն բոլոր դեպքերում, տերիտորիան դիտելով որպես սեփականության օբյեկտ, իշխանության կամ պետության իրավասությունների սահման, բուրժուական իրավագետները ոտնահարում են ժողովուրդների և ազգերի գերիշխանությունը։ Դա համապատասխանում է իմպերիալիզմի դարաշրջանի բուրժուական պետությունների գործունեությանը։ Տերիտորիալ սահմանատումների դեպքում ամենուր արհամարհվել է ժողովուրդների կամքը, գործադրվել է չքողարկված բռնությունը, կամայականությունը։ Թույլ և փոքր պետությունների ազգային շահերը անտեսվել են հօգուտ իմպերիալիզմի նվաճողական քաղաքականության։ ժողովուրդների և պետությունների տերիտորիալ իրավունքները իմպերիալիստական պետությունների դիվանագիտական խաղում դարձել են խաղալիք։ ժամանակակից միջազգային իրավունքում տերիտորիալ վեճերի կարգավորման հիմքերը արմատապես փոփոխվել են։ Այդ պրոցեսում վճռական դեր է խաղացել աշխարհում առաջին սոցիալիստ, պետության պրակտիկան։
[[Վլադիմիր Լենին|Վ․ Ի․ [[ԼենինԼենինն]]ն է մշակել և գործնականում կիրառել պետությունների տերիտորիայի սահմանազատման նոր սկզբունքը։ Ազգերի ինքնորոշման մասին լենինյան ուսմունքը, պետությունների սահմանների հաստատման կարգի նկատմամբ վերաբերմունքը, անեքսիաների սահմանման նրա ըմբռնումը դրվել են սովետական պետության արտաքին քաղաքական գործունեության հիմքում։ Լենինը տերիտորիալ փոփոխություններն անմիջականորեն կապել է ազգերի ինքնորոշման իրավունքի հետ։ Այդ սկզբունքի խախտումը հանգեցնում է ինքնորոշման սկզբունքի խախտմանը կամ անեքսիայի։ Միջազգային իրավունքի ժամանակակից նորմերի համաձայն, օրինական են և իրավաբանորեն հիմնավորված տերիտորիայի այն փոփոխությունները, որոնք առաջանում են օտարերկրյա գերիշխանությունը ազգային-ազատագրական պայքարով թոթափելու ճանապարհով, ազգի մասնատված հատվածները հայրենիքի սահմանների մեջ միավորելու, այս կամ այն ազգի շահերից ելնելով պետության տերիտորիայի որևէ հատվածը կամավոր զիջելու միջոցով։ Տերիտորիայի ժամանակակից ըմբռնումը բխում է այն տեսակետից, որ պետությունն իշխում է տվյալ տերիտորիաում և տիրում է այդ տերիտորիային այդտեղ բնակվող բնակչության կամքով։ Տերիտորիայի փոփոխություն թույլատրում է միայն նրա ժողովրդի կամքով ու ցանկությամբ։ Արդի միջազգային իրավունքն ու [[ՄԱԿ]]-ի կանոնադրությունը թույլատրում են այդպիսի փոփոխություններ կատարել պետությունների փոխադարձ համաձայնությամբ կամ միջազգային հեղինակավոր մարմինների որոշմամբ, եթե այդ որոշումը բխում է միջազգային հանրաճանաչ նորմերից։ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն պետությունները տերիտորիալ վեճերը պարտավոր են կարգավորել խաղաղ ճանապարհով, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ինչպես նաև արդարացիությունն ապահովելու միջոցով։ Արդի միջազգային իրավունքը մերժում է ուրիշի տերիտորիայի յուրացումն անկախ ձեռքբերման վաղեմությունից։
[[Պատկեր:Historical Armenia map.gif|մինի|[[Պատմական Հայաստան]]ի տարածքը]]
|