«Սյունիքի մարզը և Արցախյան ազատամարտը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 2.
 
== Ադրբեջանական ճնշումների հետևանքները Սյունիքում ==
Ղարաբաղյան պատերազմը, հայ-ադրբեջանական սահմանային կռիվներն ու ավերածությունները, Ադրբեջանում ծայր առած հայկական կոտորածներն ու հայերի բռնագաղթը Հայաստան, Հայաստանից (նաև մարզից) ադրբեջանցիների հեռանալը, տնտեսական շրջափակումը, [[1990]]-ական թվականներին Սյունիքի մարզի համար եղել են տնտեսական ու մշակութային կյանքի կազմալուծման տարիներ։ Կապանի շրջանն Ադրբեջանի հետ ուներ 80 կմ երկարությամբ սահման։ Ադրբեջանական կողմը պարբերաբար հարձակվել է շրջանի սահմանամերձ գյուղերի վրա։ Շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար [[1988]] թվականի նոյեմբերից շրջանի գրեթե բոլու գյուղերում և Կապան քաղաքում ստեղծվել են «Բաղաբերղ» (հրամանատարներ՝ Ռ. Գասպարյան, Ա. Հարաթյունյան, Ս. Բաղդասարյան, Մ. Մորոոդյան), «Շինարարների» (Բ. Գրիգորյան, Ս. Մկրտչյան), «Շահումյան փողոցի» (Ռ. Աայան), «Դավիթ Բեկ» (Գ. Մկրտչյան, Մ. Օհանյան), «Հայոց պատմական իրավունք» (Հ. Քոչարյան), «Գարեգին Նժդեհ» (Մ. Մկրտչյան, Ա. Կարապետյան) կամավորական ջոկատները։ [[1989]] թվականի վերջին ջոկատների հրամանատարական կազմից ձևավորվել է Կապանի պաշտպանական ռազմական խորհուրդը, ուը համակարգել է ջոկատների ինքնապաշտպանական մարտերը, ստեղծել ուղեկալներ՝ [[Դավիթ Բեկ]], [[Կաղնուտ]], Զայգամի, [[Կարմրաքար]], [[Ուժանիս]], [[Եղվարդ]], [[Ագարակ]], Սզնուտ, Ղարաչիման, [[Շիկահող]], [[Արշեն|Արաշեն]], [[Հանդ]], Գյարդ, Հաջիբաջ գյուղերի և դրանց հարող բարձունքների վրա։ [[1990]] րվականի նոյեմբերին կամավորական ջոկատների հավաքում երկրապահ ջոկատների ընդհանուր հրամանատար է ընտրվել Ա. Հարությունյանը, շտաբի պետ՝ Գ. Մկրտչյանը։ [[1993]] թվականին միացյալ ջոկատների հիմքի վրա կազմավորվել է Կապանի առանձին մոտոերաձգայինմոտոհրաձգային վաշտը (հրամանատարներ՝ [[1990]] թվական- Ա. Հարաթյունյան, Մ. Օհանյան)։
 
[[Պատկեր:Kapan new mix.jpg|250px|մինի|ձախից|Տեսարաններ այժմյան Կապանից]]
==== Կապանի զինված ընդհանրումներ ====
Կապանի շրջանում հատկապես լարված իրավիճակ է ստեղծվել [[1991]] թվականի վերջին և [[1992]] թվականին։ Հակառակորդը տարբեր բարձունքներում տեղակայված հաուբիցներից, նռնականետերից, իսկ [[Զանգելան]]ի և [[Կուբաթլոր|Կուբաթլու]]ի շրջաններից՝ «Օասդ» կայանքներից, թնդանոթներից անընդմեջ հրթիռահրետակոծել է Կապան քաղաքը, Դավիթ Բեկ, Եղվարդ, Ագարակ, Գեղանուշ, ճակատեն և այլ գյուղեր, նշանոցի տակ պահել Կապան-ճակատեն, Առնիկ և ՆերրինՆերքին Գյոդաքլու հատվածները, Գորիս-Կապան մայրուղին։ [[1992]] թվականի ամռանը ինչպես մարզի մյուս շրջաններում, այնպես էլ Կապանում հայկական հարավարևելյան բանակային կազմավորումները (14° զորամասի 4-րդ, Կապանի սահմանապահ գումարտակները. [[Սիսիան]]ի և Կապանի առանձին մոտոերաձգայինմոտոհրաձգային վաշտերը են) ակտիվացրել են ինքնապաշտպանական գործողությունները։ Ինքնապաշտպանությանը մասնակցել են «Դնեպր» հրետանային խումբը, նաև «Մեծն Տիգրան», «Սուրմալու», «Դավիթ Բեկ», «Մի սական», «Սասունցի ԳավիթԴավիթ», [[Արարատ]]ի, [[Էջմիածին|Էջմիածնի]] և այլ շրջանների կամավորական ջոկատները։ [[1992]] թվականի վերջին և [[1993]] թվականին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության հարավարևելյան զորամիավորումները լայնածավալ հակահարձակումներով վնասազերծել են հակառակորդի կրակակետերը և հետ շպրտել հակառակորդին մարզի սահմաններից, ապահովել շրջանի անվտանգությունը։
Կապանի երկրապահ կամավորական ջոկատը (հրամանատար՝ Մ. Օհանյան) մասնակցել է շրջանի գյուղերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին, 1992-[[1994]] թվականին՝ Զանգելանի ([[Ղազանչի]], [[Աղքենդ]], [[Վերին Եմազլու]], [[Շարիֆան]], [[Կարագյոլ]], [[Մինջեան]]), Ֆիզուլիի (Բոյուք Բահմանլու, Ղազախլար, Հորադիզ) և այլ շրջանների ազատագրմանը։ Ջոկատից զոհվել է 18, շրջանից՝ 173 ազատամարտիկ։
 
[[Պատկեր:Goris new mix.jpg|250px|մինի|աջից|Գորիս քաղաքի այժմյան համայնապատկեր]]
==== Գորիսի զինված ընդհանրումներ ====
[[Գորիս]]ի շրջանն իր 25 գյուղական բնակավայրերով [[Ադրբեջան]]ի հետ ուներ 100 կմ երկարության սահման։ Սկսած [[1988]] թվականից՝ ադրբեջանցիները պարբերաբար հարձակվել են շրջանի սահմանամերձ գյուղերի վրա՝ առգրավել, գողացել գյուղացիների անասունները, պատանդել, սպանել խաղաղ բնակիչների։ Շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար գրեթե բոլու գյուղերում և Գորիս քաղաքում կազմավորվել են կամավորական ու աշխարհազորային ջոկատներ, որոնց հիմքի վրա [[1987]] թվականին ստեղծվել է Գորիսի սահմանապահ միացյալ ջոկատների խմբավորումը, որի հիմքի վրա էլ [[1992]] թվականին ձևավորվել է Գորիսի պայմանագրային գումարտակը (հրամանատարներ՝ Ս. Խաչատրյան, Ս. Բաղդասարյան, Ա. Բեգլարյան, Մ. Պողոսյան, Մ. Գրիգորյան, Ս. Գալըստյան)։ Շրջանի սահմանամերձ տարածքներում ստեղծվել են [[Խոզնավար]]ի, [[Վաղատուր]]ի, [[Խնածախ]]ի, [[Հարթաշեն]]ի, [[Տեղ]]ի, [[Կոռնիձոր]]ի, [[Խնձորեսկ]]ի, [[ՇուռնովսՇուռնուխ|Շուռնուխի]]ի <nowiki/>ինքնապաշտպանական գոտիներ։ [[1989]] թվականին խորհրդային բանակի զինվորները և ադրբեջանական զինյալները զրոհել են ՇուռնովսՇուռնուխ-Խոզնավար գյուղերի միջե ընկած բնակավայրերի վրա։ [[1990]] թվականին ուղղաթիռներով և «Գրադ», «Ռւռագան» կայանքներից հրթիռակոծվել են Գորիս քաղաքը, շրջանի արևելյան գյուղերը։ Գորիսում ավերվել են 528 պետական և մասնավոր շինություններ, 6 մանկապարտեզ, 2 դպրոց։ Սահմանամերձ 16 գյուղից 5-ը ավերվել է գրեթե ամբողջովին, մնացածներում չվնասված է մնացել շինությունների ընդամենը 15-20-ը։ Ավերածություններն ուղեկցվել են մարդկային զոհերով և վիրավորներով։ Պարբերական հրթիռահրետակոծությունների, շրջափակման, կյանքի անվտանգության տարրական երաշխիքների բացակայության պատճառով բնակիչների մի մասը ստիպված հեռացել է իր մշտական բնակավայրերից։ 1992 թվականին Գորիսի և հանրապետության այլ շրջանների կամավորական ջոկատները ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր են մղել, անցնելով հակահարձակման՝ ազատագրել են [[Լաչին]]ի շրջանի Ջիջիմլի-1, Ջիջիմլի-2 բնակավայրերը։ Տեղի գյուղի ջոկատը գրավել է «Թուրուսի խութ» կոչվող բարձունքը։ Զարգացնելով հակահարձակումները՝ Գորիսի շրջանի ջոկատները և գումարտակը մասնակցել են Լաչինի («Սարդասիրական միջանցք»), [[Շուշի]]ի, [[Կուբաթլու]]ի, [[Զանգելան]]ի, [[Ֆիզուլի]]ի ([[Հորադիզ]]) շրջանների, [[Բերդաձոր]]ի (Եղցահող) ենթաշրջանի ազատագրական մարտերին։ Գորիսի շրջանից զոհվել է 168 ազատամարտիկ։
 
==== Սիսիանի զինված ընդհանրումներ ====