«Քիմիական գիտությունները Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 5.
 
=== Գործեր ===
Հայաստանում քիմիական գիտելիքի բարձր մակարդակի մասին վկայում է ոչ միայն [[ոսկի]], [[արծաթ]], [[պղինձ]], «հայկավ» ([[արաբերեն]]՝ ստին արմանի), այլև [[մալաքիտ]], [[Անուշադրի սպիրտ|անուշադր]], [[պաղլեղներ]] (հայտնի էին «հայկական աղ»՝ {{lang-lat|sal armenium}}, և «հայքար»՝ {{lang-fr|Pierre d’ Armenie}}
[[Պատկեր:Gold-119498.jpg|250px|մինի|աջից|Ոսկի]]
անվանումներով), [[որդան կարմիր]], [[աղաղանյութեր]], [[եթերային յուղեր]] և այլն արտահանելու փաստը։ Նյութերի հետ միաժամանակ Արևելքի և Արևմուտքի երկրներ են արտահանվել նաև ալքիմիական գիտելիքներ։ Այդ մասին վկայում են բազմաթիվ այլալեզու և [[հայերեն]] աղբյուրներ։ Պատահական չէ, որ ալքիմիական այլալեզու ձեռագրերում հաճախ հանդիպում են «հայկավ», «հայկական աղ», «հայկական ձու» և այլ արտահայտություններ։
Հայ ալքիմիկոսներն զբաղվել են [[աղեր]]ի, [[ներկեր]]ի, [[թանաքներԹանաք|թանաքների]]ի, [[ջնարակներՋնարակ|ջնարակների]]ի, [[սոսինձներ]]ի, [[դեղանյութեր]]ի, [[ամալգամներ]]ի, [[հայելիներՀայելի|հայելիների]]ի պատրաստմամբ, [[Մոմանյութեր|մոմանյութի]] սպիտակեցմամբ։ Հայտնի քիմիկոս Մ. Բերթլոն հունարեն մի ձեռագրում հանդիպող sal armenium-ը համարել է [[Մալաքիտ|մալաքիտը]], որը, ըստ նրա, «կանաչ գույնի [[պղնձի կարբոնատ]]ն է։ Նույնանման է [[լազուրիտ]]ը, որը երկնագույն պղնձի կարբոնատն է և ունի armenium անվանումը, հավանաբար այն պատճառով, որ բերվել է Հայաստանից» (M. Berthelot, Collection des Alchimistes Grees, [[1888]], էջ 39)։ Տարբեր հեղինակներ տարբեր ժամանակներում այդպես են անվանել [[կերակրի աղ]]ը, անուշադրը։
 
=== Գիտնականներ ===
Ուշագրավ է հայատառ «սալարմենիկում» տերմինի և նրա տարբերակների գոյությունը հին հայկական ձեռագրերում ([[Մատենադարան]], ձեռագիր №6924)։ Ըստ ռուս ակադեմիկոս [[Նիկոլայ Ֆիգուրովսկի|Նիկոլայ Ֆիգուրովսկու]]՝ քիմիական գիտելիքները [[Ռուսաստան]] են անցել Հայաստանից։ Հին հայկական քիմիական ձեռագրերի ուսումնասիրությունների հիման վրա [[Տիրան Ղազանչյան|Տիրան Ղազանչյանը]] եզրակացրել է, որ հայ [[Ալքիմիկոսներ|ալքիմիկոսները]] կարևոր նշանակություն էին տալիս տեսական հարցերին, գործնական ալքիմիան Հայաստանում հենվում էր դասական բնափիլիսոփայության առանձին պատկերացումների վրա, ալքիմիայի արվեստով զբաղվողը պետք է քաջատեղյակ լիներ նաև այլ արվեստների։ 4 տարրերի մասին [[Արիստոտելականություն|Արիստոտելի ուսմունքն]] ընկած է հայկական բնափիլիսոփայության բնույթի բազմաթիվ ձեռագրերի հիմքում ([[Եզնիկ Կողբացի]], [[Դավիթ Անհաղթ]], [[Անանիա Շիրակացի]] և ուրիշներ)։ Ուշագրավ է «հայկական ձու» արտահայտության մեկնաբանությունը, որտեղ ձուն խորհրդանշում է 4 տարրերի՝ կրակի, օդի, ջրի և հողի միասնությունը։ Հայ ալքիմիկոսներից հայտնի են [[Ստեփանոս Իմաստասեր]]ը, [[Դանիել Աբեղա]]ն, [[Օհան Թոխաթցի]]ն, [[Ղազար Եպիսկոպոս]]ը, [[Տեր- Հարություն էրզրումցի]]ն, [[Տեր-Սահակ էջմիածնեցի]]ն, [[Տեր-Դավիթ]]ը, [[Ավագ]]ը, [[Թոդոր]]ը, որոնց ձեռագրերը պահպանվում են Մատենադարանում։
[[Պատկեր:David Anhaght.jpg|250px|մինի|աջից|Դավիթ Անհաղթ]]