«Լաթիֆե Ուշաքլըգիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 7.
Լատիֆեն ծնվել է [[1896]] թվականին [[Իզմիր]]ում՝ առևտրականի ընտանիքում։ Նրա հայրը ծնունդով [[Ուշաք]]ից է եղել։ Այստեղից էլ եկել է նրանց տոհմի ոչ պաշտոնական Ուշակիզադե անվանումը։ Հոր կողմից բարեկամական կապ է ունեցել թուրք գրող Հալիտ Զիե Ուշաքլըգիլի հետ։ Ավարտել է [[Իզմիր]]ի միջնակարգ դպրոցը, իսկ [[1919]] թվականից սկսել է սովորել իրավագիտություն [[Լոնդոն]]ում և [[Փարիզ]]ում։ Երբ նա վերադարձավ [[Թուրքիա]], [[Թուրքիայի անկախության պատերազմ]]ը մոտենում էր իր ավարտին։ [[1922]] թվականի [[սեպտեմբերի 11]]-ին, իմանալով, որ Մուստաֆա Քեմալ փաշան գտնվում է [[Իզմիր]]ում, Լատիֆեն գնում է Մուստաֆայի մոտ շտաբ և առաջարկում մնալ իրենց ընտանեկան առանձնատանը՝ անվտանգությունից ելնելով։ Մուստաֆա Քեմալը սիրով ընդունում է հրավերը, որից հետո էլ սկսվում են նրանց հարաբերությունները։ Լատիֆեն և Մուստաֆա Քեմալը ամուսնացել են [[1923]] թվականի [[հունվարի 29]]-ին, երբ Մուստաֆա Քեմալը վերադարձել էր [[Իզմիր]]՝ մոր [[Զյուբեյդե հանըմ]]ի մահվան կապակցությամբ։
 
Երկու տարի տևած ամուսնության, Լատիֆեն, որպես [[Թուրքիա]]յի առաջին տիկին ընթացքում, եղել է կանանց իրավունքների պաշտպանության խորհրդանիշ, երբ ընթանում էին [[Աթաթուրքի բարեփոխումներ]]ը<ref>{{cite web | url = http://news.independent.co.uk/europe/article1152032.ece Article: | title = Turkey in the 21st century: The Legacy Of Mrs Ataturk | accessdate = 2007-09-29 | date = հուլիսի 1, 2006 | work = Pelin Turgut | publisher = The Independent | archive-date = 2007-08-27 | archive-url = https://web.archive.org/web/20070827205426/http://news.independent.co.uk/europe/article1152032.ece | dead-url = yes }}</ref>։
 
Մուստաֆա Քեմալը և Լատիֆեն բաժանվել են [[1925]] թվականի [[օգոստոսի 5]]-ին։ Դրանից հետո Լատիֆեն ապրել է մինչ [[1975]] թվականը [[Իզմիր]]ում և [[Ստամբուլ]]ում՝ խուսափելով ինչ- որ մեկի հետ կապ պահպանել։ Մուստաֆա Քեմալից բաժանվելուց հետո նա այլև չամուսնացավ և թաքցրեց գաղտնի իրենց ամուսնական հարաբերությունների մանրամասնությունները։ [[2005]] թվականին Լատիֆեի ընտանիքը հրաժարվեց հրապարակել նրա օրագիրը և [[Մուստաֆա Քեմալ Աթաթուրք]]ի հետ նամակագրությունը<ref>{{cite web | url = http://news.bbc.co.uk/2/hi/europe/4235691.stm Article:| title = Ataturk diaries to remain secret | accessdate = 2007-09-29 | date = փետրվարի 4, 2005 | work = | publisher = [[BBC]] }}</ref>։