«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  1 տարի առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
919 թվականին Սբուքը պարտության մատնեց հակառակորդին և դիմեց խալիֆին՝ իրեն նշանակելու Ատրպատականի կառավարիչ։ Խալիֆը համաձայնեց։ Կարելի է կարծել, որ այս իրադարձություններից մի քանի տարի անց դրանք նկարագրած կաթողիկոս պատմիչը շփոթել է դեպքերի ժամանակագրական հերթականությունը, ուստի՝ պետք է կարծել, որ Գագիկ Արծրունու թագ ստանալը Փարկինիից հարուցել է ոչ թե Յուսուֆի, որն այդ ժամանակ բանտում էր, այլ Սբուքի դժգոհությունը, որի հետ որոշ ժամանակ անց Գագիկ Արծրունին կարողացավ հաշտվել։ Սբուքի համար, սակայն, Հայաստանում գլխավորն Աշոտ Երկաթն էր, որին նա, ինչպես կտեսնենք, հռչակեց շահնշահ։
 
Յուսուֆի ձերբակալության հետ կապված հաղորդմամբ ընդմիջարկելով 918 թվականին վերաբերող տեղեկությունները՝ Հովհաննես Դրասխանակերտցին դարձյալ վերադառնում է այդ թվականի դեպքերի նկարագրությանը։ Ըստ նրա՝ այդ ժամանակ [[Սահակ Սևադա|Սահակ Սևադան]] ականջ դնելով չարակամներին՝ թշնամանում է Աշոտ Երկաթի դեմ։ Հաջորդ տեղեկությունն արդեն վերաբերում է 919 թվականին:թվականին։ Ձմեռն անցնելուն պես նրանք զորք են հավաքում պատերազմելու նպատակով, բայց հաշտվում իշխանների միջամտությամբ։
 
Հաշտվելով Սահակ Սևադայի հետ՝ Աշոտ Երկաթն արշավեց Դվին։ Նա «հնազանդեցուցանէր զամբարտաւան և զբիրտ ապստամբութիւն նոցա ընդ լծով ծառայութեան իւրոյ»։ Այնուհետև, «թագաւորն Աշոտ իբրև կամակատարս զԴվին քաղաք իւր պատրաստեաց»։ Փաստորեն, Հայոց հինավուրց մայրաքաղաք Դվինն ազատագրվեց արաբական գերիշխանությունից և ենթարկվեց Հայոց թագավորին 919 թվական։