«Սուրբ Աստվածամայր եկեղեցի (Ծինուբան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
վիքիֆիկացում
Տող 45.
| Վիքիպահեստում =
}}
'''Սուրբ Աստվածամայր եկեղեցի''', [[Հայ կաթողիկե եկեղեցի|Հայ Կաթողիկե եկեղեցուն]] պատկանող եկեղեցի [[Վրաստան|Վրաստանի Հանրապետության]] [[Սամցխե-Ջավախեթի մարզ]]ի [[Ախալցխայի շրջան]]ի [[Ծինուբան]] գյուղում<ref name="ՀՃՈւԿ">[http://www.raa-am.com/raa/public/publish.php?mid=5&more=2&cont=33&obid=138&uid=3204 «Ախալցխա (Սամցխե նահանգ)», [[Սամվել Կարապետյան (հուշարձանագետ)|Սամվել Կարապետյան]], [[ՀՃՈւԿ]], Երևան, 2008, էջ 201]</ref>։
 
== Պատմություն ==
Սուրբ Աստվածամայր եկեղեցու կառուցման և անվանակոչման մասին հայտնի է. «...յանուն Աստուածամօր, քարաշէն, 1869 թ....»<ref>«Արձագանք», 1885, No 26, էջ 368.</ref>: Ըստ մեկ այլ վկայության՝ եկեղեցին կառուցվել է 1879 թվականին. «...ժողովրդապետական քարաշէն եկեղեցի, յանուն ս. Աստուածածնին, 1879 ամի, ծախիւք ծխականաց, վերանորոգ. յամի 1908»<ref>Օրացոյց եւ պատկեր տօնից, Թիֆլիզ, 1916, էջ 79.</ref>։ Բայց, հաջորդ տարի՝ 1909 թվականին շարունակված դրամահավաքը փաստում է, որ շինարարական աշխատանքները դեռ չեին ավարտվել. «Թիֆլիսի նահանգի Ախալքալաք գաւառի Ծինուբան գիւղում հայ կաթոլիկ համայնքի նորակառոյց եկեղեցու համար ժողովարարութիւն անելու համար Թիֆլիզ է եկել նոյն գիւղի հայ կաթոլիկ համայնքի ծխատէր արժ. Յակոբ քահ. Սահարեանը»<ref>«Հովիւ», 1909, No 17, էջ 271.</ref>։ Եկեղեցին գործել է մինչև 1936 թվականը։ 1937 թվականին վերածվել է հացահատիկի պահեստի, սակայն մի քանի օր անց կրկին շարունակել է օգտագործվել իր նախնական նշանակությամբ։ Գյուղացիները կոտրել են եկեղեցու դուռը և ողջ հացահատիկը տեղափոխել Պողոս Գրիգորյանի տան վերնահարկը՝ այն դարձնելով որպես հացահատիկի պահեստ<ref>«Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը», Հ. Հակոբյան, Երևան, 2002, էջ 237 (ըստ ծինուբանցի Խաչատուր Սերոբյանի).</ref>։ 1969 թվականին վերանորոգվել է եկեղեցու տանիքը, գմբեթի խաչն էլ վերազոդել է Խաչատուր Գրիգորյանը<ref name="Հակոբյան">«Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը», Հ. Հակոբյան, Երևան, 2002, էջ 237.</ref>։ Ըստ ծինուբանցի Խաչատուր Սերոբյանի` եկեղեցու առաջին զանգը, որը 1908 թվականին նվիրել են Տեփանանց տոհմի ներկայացուցիչները, բերվել է Կարսից<ref name="ՀակոբյանՀՃՈւԿ" /><ref name="ՀՃՈւԿՀակոբյան" />։
 
== Ճարտարապետություն ==
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, խորանից հյուսիս և հարավ զույգ ավանդատներով, երկթեք տանիքի տակ առնված փայտամած տանիքով, սրբատաշ և կիսամշակ քարով, կրաշաղախով կառույց է։ Ներքուստ արևմտյան կողմում փայտաշեն կրկնահարկ կանանց դասն է` կանգնած նույնպես փայտե 4 զույգ սյուների վրա։ Մուտքերը երկուսն են` բացված հյուսիսային և արևմտյան ճակատներից։ Վերջինիս առջև կից է եռահարկ զանգակատունը, որի առաջին երկու հարկերը քառասյուն են, իսկ երրորդը կազմված է սրածայր վեղարով ավարտվող վեց բոլորաձև սյուներից։ Արտաքին հարդարանքում աչքի է ընկնում եկեղեցու երեք ճակատներով ձգվող (բացառությամբ արևելյանի) ընդհանուր շարվածքից սրբատաշ քարով առանձնացած որմնակամարաշարը։ Արտաքին չափերն են` 16,63 x 10,18 մ<ref name="ՀՃՈւԿ" />։
 
== Արձանագրություններ ==