«Մասնակից:LiaAve/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
Սավշեկի թիավարությամբ զբաղվել սկսել է [[Սավա (գետ)|Սավա]] գետի վրա 1996 թվականին։ 2002 թվականից Բենիամինը սկսել է հանդես գալ պատանիների աշխարհի առաջնություններում։ Աշխարհի մեծահասակների առաջնություններում սլովենացի մարզիկը սկսել է հանդես գալ 2009 թվականից, սակայն երկար ժամանակ մեդալ նվաճել չի հաջողվել: Սավշեկի համար լավագույն արդյունքները դարձել են 4-րդ և 5-րդ տեղեր թիմային հաշվարկում, որոնք նա զբաղեցրել է 2009 և 2010 թվականների առաջնություններում: 2009 թվականի աշխարհի առաջնության արդյունքներով Սավշեկն զբաղեցրել է բարձր 2-րդ տեղը, հաջորդ անգամ սլովենացին այդ նվաճումը կրկնել է միայն 2015 թվականի արդյունքներով: 2012 թվականի գարնանը Բենիամինը նվաճել է Եվրոպայի առաջնությունների իր առաջին մեդալը՝ դառնալով երրորդը անհատական առաջնությունում:
 
[[Ամառային օլիմպիական խաղեր 2020|Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղերում]] Սավշեկը հանդես է եկել միայնակ կանոիստներիկանոեիստների մրցումներում: Նախնական փուլի առաջին փորձից հետո Բենիամինը, որն անցել է առանց սխալների, գրավել է առաջատարի դիրքը։ Երկրորդ փորձի ժամանակ Սավշեկը անհաջող է հանդես եկել և երկու փորձերի լավագույն արդյունքով գրավել է երկրորդ տեղը։ Կիսաեզրափակիչ փուլը բաղկացած էր մեկ փորձից։ Մրցատարածությունում Սավշեկը ցույց է տվել մրցատարածությունն անցնելու երկրորդ ժամանակը, ինչը տուգանային միավորների բացակայության դեպքում նրան թույլ է տվել երկրորդ տեղով դուրս գալ վճռորոշ փուլ: Սակայն մմրցումների եզրափակիչը սլովենացին անհաջողությամբ է ավարտել։ Մրցատարածությունն անցնելու ժամանակ Սավշեկը բաց է թողել երկու դարպաս և վաստակել է 108 միավոր տուգանք, ինչի արդյունքում հետ է մղվել վերջին 8-րդ տեղը:
 
2013 թվականի աշխարհի առաջնությունում Սավշեկը նվաճել է աշխարհի առաջնությունների առաջին մեդալը, որը դարձել է նրա երրորդ մեդալն անձնական հաշվարկում: Մեկ տարի անց աշխարհի առաջնությունում Բենիամինը կարողացել է բարելավել իր ցուցանիշները՝ դառնալով արծաթե մեդալակիր անհատական մրցաշարում և բրոնզե մեդալակիր թիմային մրցաշարում: Այդ նույն արդյունքը սլովենացին կրկնել է նաև 2015 թվականի աշխարհի առաջնությունում։
 
2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Սավշեկը մասնակցել է Ս-1 կարգի մրցումներին, որտեղ գրավել է 8-րդ տեղը<ref>{{cite Sports-Reference web|url=https://www.sports-reference.com/olympics/athletes/sa/benjamin-savsek-1.html|archive-url=https://web.archive.org/web/20200418085113/https://www.sports-reference.com/olympics/athletes/sa/benjamin-savsek-1.html|url-status=dead|archive-date=18 April 2020|accessdate=30 September 2017}}</ref>: Չորս տարի անց՝ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Ամառային օլիմպիական խաղերում նա զբաղեցրել է 6-րդ տեղը նույն մրցաշարում։ Տոկիոյում 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում ավելի է բարելավել իր արդյունքները Ս-1 կատեգորիայում՝ նվաճելով ոսկե մեդալ<ref>{{Cite web|title=Results (Tokyo)|url=https://olympics.com/tokyo-2020/olympic-games/resOG2020-/pdf/OG2020-/CSL/OG2020-_CSL_C74_CSLMC1----------------------------.pdf|access-date=26 July 2020|website=Olympics|language=ja}}</ref>։
 
== Մրցանակներ ==