«Հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայում»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Հայկական մշակույթ}} Ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքի արևելյան հատվածը հայերի նախահայրենիքն է<ref name="Encyclopedia of diasporas">{{cite book|title=Encyclopedia of diasporas: immigrant and refugee cultures around the world|year=2004|publisher=Kluwer Academic Publishers|location=Dordrecht, Netherlands|isbn=978-0-306-483...»: |
(Տարբերություն չկա)
|
18:14, 3 Օգոստոսի 2021-ի տարբերակ
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքի արևելյան հատվածը հայերի նախահայրենիքն է[1]: Հայոց ցեղասպանության ժամանակ և դրան հաջորդող տարիներին հայ բնակչության հետ միասին հայկական մշակույթը նույնպես թուրքական կառավարության նշանակետում էր: 1914 թվականին Օսմանյան կայսրությունում կային մի քանի հազար տաճարներ (մոտավորապես գնահատված է 2 հազարից 3 հազար), այսօր դրանցից մի քանի հարյուրն են մնացել, սակայն սրանցից շատերը փլուզման վտանգի տակ են: Գործող եկեղեցիները հիմնականում Ստամբուլում են:
Հայերին պատկանող ունեցվածը հիմնականում բռնազավթվել է Օսմանյան և Թուրքիայի կառավարությունների կողմիցՕսմանյան և Թուրքիայի կառավարությունների կողմից հայերի ունեցվածքի բռնազավթում և ուղղվել ռազմական, բժշկական ոլորտներին, բանտերին և դպրոցներին: Մի մասն էլ հատկացվել է այն մուսուլմաներին, ովքեր փախստական էին կամ գաղթել էին իրենց բնակավայրերից Բալկանյան պատերազմների ժամանակ: Բռնագրավումների համար օրինական արդարացում էր «Emval-i Metruke» (Լքված գույքի օրենք) օրենքը, որով օրինականացվում էր հայկական գույքի բռնագրավումը, եթե սեփականատերը չվերադառնար[2]:
Լեզու, գրականություն, կրթություն
Դպրոցներ
Օսմանյան կայսրությունում մինչև 18-րդ դարի վերջ հայկական դպրոցների գործունեությունն արգելված էր: Ոչ պաշտոնական մի շարք դպրոցներ գործել են Բիթլիսի գավառակում, բայց առաջին հայկական վարժարանը բացվել է 1790 թվականին Շնորհք Մկրտիչ Ամիրա Միրիճանեանի բարերարությամբ: 1823-1831 թվականներին՝ Կարապետ պատրիարքի աթոռակալության տարիներին, հայկական դպրոցների կառուցումն աննախադեպ վերելք էր ապրում:
Առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը բացվել է 1838 թվականին Սկյուտարում և կոչվել ճեմարան: Մոտ 1838 թվականին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ջանքերով Անատոլիայում 439 հայկական դպրոցներ գործարկվեցին[3]: Թանզիմաթի հռչակման և Աբդուլ Մեջիդի կառավարման ժամանակ՝ 1839 թվականին, հայերն ունեին 37 դպրոցներ՝ ներառյալ երկու քոլեջ, 4620 աշակերտներով, բազմաթիվ թանգարաններ, տպարաններ, հիվանդանոցներ, հանրային գրադարաններ և միայն Պոլսում տպագրվող 8 տարբեր ամսագրեր[4]: Համաձայն Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ներկայացրած տվյալների՝ Օսմանյան կայսրությունում 1901-1902 թվականներին եղել են 803 հայկական դպրոցներ 81,226 աշակերտներով և 2,088 ուսուցիչներով: Սրանցից 438-ը գտնվել են 6 վիլայեթներում 36,839 աշակերտներով և 897 ուսուցիչներով[5]:
Հայոց ցեղասպանության ընթացքում հայ բնակչությունը ենթարկվել է զանգվածային բնաջնջման: Շատ դպրոցներ Անատոլիայում կամ ավերվել են, կամ ծառայեցվել այլ նպատակներով:
2005 թվականի դրությամբ, Ստամբուլում գործում էին 18 հայկական դպրոցներ[6]:
Գրականություն
Այս շրջանի նշանավոր գրողներ են Սիամանթոն, Հակոբ Պարոնյանը, Վահան Թեքեյանը, Լևոն Շանթը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Զարդարյանը, Ավետիս Ահարոնյանը, Ատրպետը, Կոստան Զարյանը:
19-րդ դարում գրական մեծ շարժում ծավալվեց, ինչի նպատակը հայ նոր գրականությունը ծաղկեցնելն էր: Այս շրջանը, երբ հայ գրականությունը վերելք ապրեց, հայտնի է Վերածննդի շրջան կամ Զարթոնք անվամբ: Կոստանդնուպոլսի և Թիֆլիսի վերածննդի գործիչները, եվրոպացի ռոմանտիստների հետ համարյա կիսում էին միևնույն գաղափարները և հետաքրքրված էին աջակցելու հայկական նացիոնալիզմին: Նրանցից շատերը ընդունում էին նոր ձևավորված արևելյան կամ արևմտյան հայերենը՝ կախված թիրախային լսարանից, դրանք դասական հայերենից՝ գրաբարից գերադասելով:
Վերածննդի շրջանը ավարտվեց 1885-1890 թվականներին, երբ հայ ժողովուրդը փոթորկոտ և դժվարին ժամանակներ էր ապրում: Նշանավոր իրադարձություններ են Բեռլինի պայմանագիրը, Բալկանյան ժողովուրդների անկախությունը, ինչպես Բուլղարիան, և իհարկե, 1895-1896 թվականների համիդյան ջարդերը:
Բարբառներ
Մամուլ
Որոշ մասնագետներ պնդում են, որ հայ ռեալիստ գրողներ ասպարեզ եկան, երբ հիմնադրվեց «Արևելք» թերթը (1884): Արփիար Արփիարյանը, Լևոն Բաշալյանը, Գրիգոր Զոհրապը, Մելքոն Գյուրջյանը, Տիգրան Կամսարյանը և այլք համախմբվեցին վերոնշյալ թերթի շուրջ:
Այդ շրջանի մյուս կարևոր թերթը «Հայրենիքն» էր, որը դարձավ շատ պոպուլիստական, խրախուսեց քննադատությունը և այլն:
Այսօր Ստամբուլում տպագրվում են երեք հայկական օրաթերթեր՝ «Ակոս», «Ժամանակ» և «Մարմարա»:
Այբուբեն
Պետրոս Տեր-Մաթոսյանը (Կոլումբիայի համալսարան) նշում է, որ համարյա 250 տարի՝ 18-րդ դարի սկզբից մինչև մոտ 1950 թվականը, ավելի քան 2000 թուրքերեն գրքեր տպագրվել են օգտագործելով հայերեն գիրը: Այն կարդում էին ոչ միայն թուրքահայերը, այլև ոչ հայկական էլիտան (ներառյալ Օսմանյան կայսրության թուրքերը): Հայերեն գիրը զուգահեռ կիրառվել է նաև արաբական գրի հետ Օսմանյան կայսրության օսմաներեն փաստաթղթերում: Օրինակ Օսմանյան կայսրությունում գրված առաջին նովելը եղել է Վարդան փաշայի Akabi Hikayesi գործը (1851), որը գրվել է հայերեն գրով: Նաև, Աբդուլ Մեջիդի կառավարման օրոք օսմանյան դրամահատարանը հսկող Դուզյան ընտանիքը թուրքերեն գրանցումները կատարում էր օգտագործելով հայերեն նշանագրերը[7]: 19-րդ դարի վերջից հայկական այբուբենը կիրառվում էր նաև քրդերեն գրքեր գրելու համար:
Հայկական տեղանուններ
Հայկական տեղանունների նախնական անվանափոխումը ծրագրվել է Սուլթան Աբդուլ Համիդի կառավարման ժամանակ:
1880 թվականինՀայաստան անվանումը կտրականապես արգելվեց կիրառել մամուլում, դասագրքերում, պետական ենթակառուցվածներում և հետագայում փոխարինվեց Անատոլիա կամ Քուրդիստան անվանումներով[8][9][10][11][12]:
Անվանափոխումը շարունակվել է դեռ վաղ հանրապետական շրջանում՝ մինչև 21-րդ դարը: Այն ներառում էր ազգանունների թուրքացումը, կենդանիների անունների փոփոխությունը[13], հայ պատմական գործիչների անունների փոփոխությունները (օրինակ հայտի Բալյան ընտանիքի անվանումը քողարկված էր իտալական Բալիանի անվամբ),[14][15]և հայկական պատմական իրադարձությունների փոփոխությունն ու խեղաթյուրումը[16]:
Հայերեն աշխարհագրական անվանումներ ունեցող վայրերի մեծ մասը գտնվում են Օսմանյան կայսրության արևելյան նահանգներում։ Այն բնակավայրերը, որոնց անվանումներում կան -կերտ (օրինակ՝ Մանազկերտ, Նորակերտ, Տիգրանակերտ, Նոյակերտ), -շեն (օրինակ՝ Արծվաշեն, Պեմզաշեն, Նորաշեն) և -վան (օրինակ՝ Չարենցավան, Նախիջևան, Դատվան) համարվում են հայերեն անվանում:[17]:
Օսմանյան պատմության ընթացքում թուրքական և քրդական ցեղերը բնակեցրել են հայկական գյուղերը և փոխել են տեղական անվանումները։ Հատկապես հայոց ցեղասպանությունից հետո, երբ արևելյան Թուրքիայի մեծ մասի հայ բնակչությունը դատարկվեց[17]:
Ըստ Սևան Նիշանյանի 3, 600 հայերեն աշխարհագրական անվանում փոխվել է[18]:
Կրոնական կառույցներ
Ակնարկ
1914 թվականին Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությունը կազմեց Օսմանյան կայսրությունում գտնվող բոլոր վանքերի, եկեղեցիների և կրոնական այլ ենթակառուցվածքների ցուցակը: Պատրիարքարանը ներկայացրեց ավելի քան 2549 կրոնական կառույցներ, որոնք գտնվում էին իր հովանու ներքո. դրանցից ավելի քան 200-ը վանքեր էին և 1600-ը՝ եկեղեցիներ[19]: 1974 թվականին ՅՈՒՆԵՍԿՈն հայտարարել է, որ 1923 թվականից հետո, ավելի քան 913 հայկական պատմական հուշարձաններ մնացել են Արևելյան Թուրքիայում, որոնցից 464-ը լիովին ոչնչացվել են, 252-ը ավերվում են և 197-ը ենթակա են վերանորոգման[20]:
Ֆայեզ Ղոսեյն, արաբ գրող և հայոց ցեղասպանության ականատես, գրում է.
Հայերի կոտորածներից հետո կառավարությունը ստեղծեց հանձնաժողովներ, որոնք զբաղվում էին մնացած ունեցվածքի վաճառքով: Հայկական մշակութային արժեքները վաճառվում էին ամենաէժան գներով ... Մի անգամ ես գնացի եկեղեցի՝ տեսնելու, թե այս առևտուրն ինչպես է կազմակերպվում: Հայկական դպրոցների դռները փակ էին: Թուրքերը գիտական գրքերը օգտագործում էին շուկայում պանիր, մրգեր ու արևածաղիկ փաթաթելու համար ... 1914 թվականին Ստամբուլի հայոց պատրիարքարանը ներկայացրել էր Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության եկեղեցիների և վանքերի թիվը: Ավելի քան 2,300-ը նշված էին ընդգրկվելու 4-5-րդ դարերի վաղ քրիստոնեական եզակի հուշարձանների թվին: Դրանց մեծ մասը վառվեց, թալանվեց և ավերվեց թուրքերի կողմից հայոց ցեղասպանության ժամանակ[21] |
:
2011 թվականի դրությամբ Թուրքիայում գործում էին 34 հայկական եկեղեցիներ, որոնցից շատերը գտնվում են Ստամբուլում:
Նշանավոր վանքերի և եկեղեցիների ցանկ
Տեսքը 20-րդ դարում և նկարագրությունը | Տեսքն այսօր | ||
---|---|---|---|
Առաքելոց վանքը հիմնադրվել է 4-րդ դարում: Ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, առաքյալների՝ Հռոմից բերված մասունքների վրա։ Վանքն անվանակոչվել է ի պատիվ այդ մասունքների (որոնք ներառում էին Սուրբ Պետրոսի և Սբ. Պողոսի ձախ ձեռքերը և Անդրեաս առաքյալի աջ ձեռքը): Բյուզանդական տիրապետությունից հետո Մամիկոնյան նոր ճյուղի կառավարման շրջանում վանքը դարձավ Տարոնի խոշոր մշակութային և կրոնական կենտրոնը: Մամիկոնյանների կառավարումից հետո վանքը և բնակչությունը ենթարկվել են մահմեդական արշավանքներին: Կարճ ժամանակահատվածում վերջինս լքվել է, սակայն դրան հաջորդել է կրկին հայկական համայնքի վերստեղծումը և վանքի վերականգնումը: Օսմանյան տիրապետության ներքո վանքին որոշակիորեն վերադարձվում է ունեցվածքը, և կայունություն է հաստատվում, սակայն այն կրկին անկում է ապրում 17-րդ դարի օսմանապարսկական պատերազմների ժամանակ: 1660-ականների երկրաշարժը վնասում է կառույցներից շատերը: 1890-ականների կեսերից կոտորածներ են սկսվում, ինչից հետո եկեղեցական միաբանությունը կրճատվում է՝ դառնալով մեկ գլխավոր հոգևորական և երկու կամ երեք վանականներ: |
1915 թվականին վանքը ենթարկվում է հարձակման և թալանի, իսկ նրա վանահայր Հովհաննես վարդապետ Մարությանը սպանվում է[22]: Վանքի երկու դռներից մեկը, որը թվագրվում է 1134 թվականով, հայտնաբերվել էր Բիթլիսում և տեղափոխվել Թբիլիսի՝ այնտեղ պահպանվելու նպատակով[22]: Դուռը Երևան է տեղափոխվել 1925 թվականին և ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում[22]: | ||
Սուրբ Կարապետի վանքը հայկական վանական համալիր է Մեծ Հայքի Տարոն գավառում, Մուշից մոտավորապես 35 կմ հյուսիս-արևմուտք: Այժմ գտնվում է Թուրքիայի արևելքում գտնվող քրդական Չենգելի գյուղում: Հիմնադրվել է չորրորդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից. Հայաստանի ամենահին վանքերից է: Սուրբ Կարապետը նաև Օսմանյան Հայաստանի երեք կարևորագույն, ամենահարուստ և ամենահին ուխտավայրերից է: |
Պատկեր Աղբյուր: Aztagdaily.com Հայոց ցեղասպանությունից հետո այն հիմնովին ոչնչացվեց: Այն բազմիցս պայթեցվել է թուրքական բանակի կողմից: Այսօր Սուրբ Կարապետից մնացել են միայն մի քանի անձև քարեր և խաչքարեր, որոնք օգտագործվել են որպես շինանյութ ներկայիս մուսուլման բնակչության կողմից՝ հիմնականում քրդերի, տեղական կառույցները և սեփական տները կառուցելու համար: | ||
Հիմնադրվել է 11-րդ դարում արդեն գոյություն ունեցող կրոնական վայրում: Եղել է Վասպուրականի թագավորության ամենահարուստ և ամենահայտնի վանքերից մեկը, իսկ հետագա դարերում եղել է Վանի Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսի նստավայրը[23]: Այն հիմնադրվել է Սենեքերիմ Արծրունու կողմից իր կառավարման սկզբում` (1003-24) հիմքում ամփոփելով Քրիստոսի խաչի մասունքը, որը պահվում էր դեռևս 7-րդ դարից: Վանքի կենտրոնական կառուցվածքը նման է Հայաստանում գտնվող Սուրբ Հռիփսիմե տաճարին[24]: Վանի Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներն այստեղ են աթոռակալել մինչև 19-րդ դարը: Նրանցից մեկը՝ ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը հիմնադրել է «Արծիվ Վասպուրականի» թերթը, որ պատմական Հայաստանի պատմության առաջին տպագրված լրագիրն էր.[25]: |
1915 թվականի ապրիլի 30-ին՝ Վանի ինքնապաշտպանության ժամանակ, օսմանյան բանակը ավերում է վանքը: Նրա ավերակները դեռ տեսանելի են քրդական հայտնի Բակրաչլը գյուղում: Վանքն այժմ ծառայում է որպես անասնակերի պահեստ: | ||
10-րդ դարի կառույց Նարեկավանքը, Վանա Լիճը և Վասպուրականը (ներկայիս Թուրքիա): Վաղ 20-րդ դար: |
Ամբողջովին ավերված Վանքը դադարել է գործել 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ և վերջնականապես քանդվել է 1951 թվականին: Քրդական նորաստեղծ գյուղ Յեմեշլիկը հիմնվել է վանքի տարածքում, իսկ մզկիթը գտնվում է հենց այն վայրում, որտեղ մի ժամանակ եղել է Նարեկավանքը[26][27]: | ||
Սուրբ Բարդուղիմիոսի վանքը կառուցվել է 13-րդ դարում Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, այժմ հարավարևելյան Թուրքիայի Վանի մարզի Բաշքալե (Ադամակերտ) քաղաքի մոտ է: Համարվել է հայերի կարևոր ուխտավայրերից մեկը[28]: Վանքը կառուցվել է Բարդուղիմեոս առաքյալի նահատակության վայրում[28], վերջինս առաջին դարում Հայաստան է բերել քրիստոնեությունը: Սուրբ Թադեոսի հետ միասին, Սուրբ Բարդուղիմեոսը համարվում է Հայ առաքելական եկեղեցու հովանավոր սուրբը: |
Հայոց ցեղասպանությունից հետո (անհայտ թվականին) վանքը անցավ թուրքական բանակի ենթակայության տակ, և նրա ամբողջ կայքը այժմ գտնվում է բանակային բազայի համալիրի ներսում, և այնտեղ մուտքը սահմանափակված է: Եկեղեցու գմբեթը դեռ կանգուն էր 1960-ականների սկզբին, բայց ամբողջ կառույցն այժմ քանդված է, իսկ գմբեթն ամբողջությամբ ավերված: | ||
Կղզու եկեղեցին կոչվել է Սուրբ Գևորգ[29]: Կառուցվել է 1305 թվականին և ընդլայնվել 1621-ին և 1766-ին[29]: |
Հայոց ցեղասպանության ժամանակ ավելի քան 12,000 հայ կին և երեխա երեք օրերի ընթացքում անցան կղզի, մի քանի տասնյակ տղամարդիկ կարողացան պատսպարվել Համիդիե գնդերից: Բոլորը սովամահ եղան, մինչև օգնության հասնելը:[30]: Վանքն այժմ քանդվում է[29]: | ||
Սուրբ Նշան վանքը կառուցվել է Սենեքերիմ արքայի որդի՝ արքայազն Ատոմ-Աշոտի կողմից: Վանքը կոչվել է նշանավոր մասունքի անունով, որը Սենեքերիմը բերել էր Վարագավանքից, և որը վերադարձվել էր այնտեղ նրա մահից հետո: Սա Բյուզանդական ժամանակաշրջանում Փոքր Հայքի լուսավորության և կրթական նշանավոր կենտրոններից մեկն էր: Մինչև հայոց ցեղասպանությունը (1915) վանքին տիրում էին Իկոնիայի սելջուկները և օսմանցիները: 1915 թվականին Սուրբ Նշան վանքը եղել է Սեբաստիայի շրջանում միջնադարյան հայերեն ձեռագրերի հիմնական շտեմարանը. այստեղ գրանցված էր առնվազն 283 ձեռագիր: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրադարանը չի ոչնչացվել, և շատ ձեռագրեր պահպանվել են: 1918 թվականին դրանցից մոտ հարյուրը տեղափոխվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարան: |
Հիմնովին ավերված Աղբյուր: Armenia. A guidebook. 1978 թվականին վանքն ավերվել է պայթուցիկ նյութերից: Այժմ այդ վայրում ռազմակայան է: Վանքից ոչինչ չի մնացել: | ||
Կտուց վանքը հայ առաքելական եկեղեցի է պատմական Վասպուրական նահանգում՝ Վանա լճի Կտուց կղզում (ներկայիս Թուրքիա)[31]: |
Մեր օրերում Կտուց վանքը, իր տեղադրության շնորհիվ, այլ հայկական եկեղեցիների համեմատ առավել լավ վիճակում է գտնվում: | ||
Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ Վանքը կոչվել է «Առաքելոց» ի պատիվ եկեղեցու ներսում Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալների քանդակների: 1064-1100 թվականներին, գտնվելով սելջուկների տիրապետության տակ, եկեղեցին վերածվել է մզկիթի: 1579-1877 թվականներին՝ Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակ նույնպես եկեղեցին դարձվել է մզկիթ: Կարսի՝ ռուսների գրավելուց հետո, 1877 թվականին, այն դառնում է ռուսական օրթոդոքս եկեղեցի: 1918-ին կրկին հայտվելով թուրքերի ձեռքում՝ այն վերածվում է մզկիթի: 1919 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրոք, թուրքերի նահանջից հետո եկեղեցին վերականգնում է իր գործունեությունը: 1920 թվականին Կարսն ընկնում է, իսկ եկեղեցին դադարում է գործել: 1920-ականներին մինչև բենզինի պահեստի վերածվելը վանքը ծառայել է որպես մզկիթ: 1969-1980 թվականներին եկեղեցին ծառայել է որպես թանգարան: |
Եկեղեցին բռնագրավվել և դարձել է թուրքական պետության սեփականությունը: Այն վաճառվել է տեղի քաղաքապետարանին, որը նախատեսում էր քանդել այն և տեղում դպրոց կառուցել: Սակայն այս պլանը երբեք չիրագործվեց: Այս ընթացքում նրա զանգակատունը ոչնչացվել է: 1950-ականներին այն օգտագործվում էր որպես նավթի պահեստ: 1960-70-ական թվականներին եկեղեցին դարձել էր փոքրիկ թանգարան: Ներկայումս եկեղեցին ծառայում է որպես մզկիթ: | ||
Եկեղեցին կառուցվել է Գագիկ Արծրունի արքայի մեկենասությամբ 915-921 թվականներին: Կառուցվել է Մանուել ճարտարապետի կողմից վարդագույն տուֆից: Խաչաձև հատակագծով, քառաբսիդ ոչ մեծ շինություն է (երկարությունը՝ 17 մ, լայնությունը՝14 մ, բարձր, գմբեթով՝ 24 մ)՝ արևելակողմի զույգ ավանդատներով: Հատակագծային հորինվածքը մոտենում է Ավանի և Հռիփսիմեի տաճարների տիպին, թեև էական փոփոխությունների են ենթարկվել անկյունային հատվածները, իսկ ծավալային ձևերը մշակվել են խաչաձև տաճարների տարածական սկզբունքներին համապատասխան։ Արտաքին ճակատները խիստ մասնատված են, որն ավելի է շեշտվում անկյունային մասերի բազմանիստ, աշտարակաձև ելուստների առկայությամբ[32]: Վասպուրականի արքա Գագիկ Առաջինը (908-943/944) իր կառավարման ժամանակ Աղթամար կղզին դարձրեց իր բնակավայրերից մեկը՝ այնտեղ նստավայր հիմնադրելով[32]: 1116-1895 թվականներին Աղթամար կղզին եղել է Աղթամարի հայոց կաթողիկոսության նստավայրը: |
Հայոց ցեղասպանության ժամանակ եկեղեցու հոգևորականները կոտորվել, իսկ վանքն ու վանական շենքերը ավերվել, թալանվել են: 1915 թվականից ի վեր եկեղեցին չի գործում[33]: 1920 -ականներից սկսած եկեղեցին ենթարկվում է լայնածավալ վանդալիզմի: Անհետացել է արքայական պատկերասրահի նախշազարդ քարե ճաղավանդակը: 1914 թվականի լուսանկարների համեմատությամբ մեծ վնաս է հասցվել նաև որմնանկարներին: Ստեփանոս կաթողիկոսի խաչքարը (թվագրված 1340) մոտ 1956 թվականին խեղվել է, և նրա փորագրություններից մեծ հատվածներ կոտրվել են: 1956 թվականին մնացել էր 1444 թվագրությամբ մեկ այլ զարդարված խաչքարի միայն ստորին երրորդ մասը, որի տեսքն անփոփոխ էր, երբ լուսանկարվել էր Բախմանի կողմից 1911 թվականին: Խաչատուր Մոկացու 19-րդ դարի տապանաքարը, որը դեռ 1956 թվականին անվնաս էր, հետագայում ջարդուփշուր արվեց՝ վերածվելով բեկորների[34]: 1950-ականներին կղզին օգտագործվում էր որպես ռազմական վարժարան[35][36]: 2005 թվականին կառույցը փակ էր այցելուների համար, քանի որ ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, մեկ տարի անց թուրքական կառավարության կողմից բացվեց՝ գործելով որպես թանգարան[37]: | ||
Արաբկիրի Սուրբ Աստվածածին վանքը կառուցվել է 13-րդ դարում: Համարվում էր Արևմտյան Հայաստանի ամենախոշոր վանքերից մեկը։ Այն ի վիճակի էր օթևան հանդիսանալ 3000 մարդու համար: 1915 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ ենթարկվել է հարձակման, այրվել և թալանվել: |
Հիմնովին ավերված Հայոց ցեղասպանությունից հետո վերանորոգվել է և ծառայել որպես դպրոց: 1950 թվականին Արաբկիրի քաղաքապետարանը որոշեց քանդել տաճարը, իսկ 1957 թվականի սեպտեմբերի 17-ին վանքը դինամիտով պայթեցվեց: Եվ ավելի ուշ, այն հողատարածքը, որտեղ կանգնեցված էր եղել տաճարը, վաճառվեց Հուսեյին անունով մի գյուղացու 28,005 լիրայով[38]: Այսօր տաճարի տեղում ավերակներ են: | ||
Խծկոնքի վանքը հինգ եկեղեցիներից բաղկացած վանական համալիր է: Կառուցվել է 7-13-րդ դարերում Անիի Բագրատունիների օրոք: Այն գտնվում է Կարսի մարզկենտրոն Տիկոր քաղաքի մոտ՝ Հայաստանի սահմանից արևմուտք՝ մոտ 19 կիլոմետր հեռավորության վրա: |
Պատկեր Աղբյուր: Panoramio.com [1] 1959 թվականին ֆրանսիացի արվեստագետ և պատմաբան Թիերին այցելել է վանք: Վերջինիս պատկանող հինգ եկեղեցիներից չորսը ամբողջովին ավերված են եղել, միայն մեկը՝ Սուրբ Սարգիս եկեղեցին է եղել կանգուն, այն էլ հիմնովին վնասված վիճակով[39]: Տեղաբնակների խոսքերով եկեղեցիները պայթեցվել են թուրքական բանակի կողմից՝ օգտագործելով պայթուցիկ նյութեր: Այս ամենը վերահաստատվել է 2002 թվականին Տիկորի բնակիչների կողմից[40]: Եկեղեցու գմբեթը դեռևս կանգուն է, սակայն պատերը պայթեցվել են և լցվել ձորը: Պատմաբան Ուիլյամ Դելրիմփլը նշում է, որ սա այնպիսի վնաս է, որը չի կարող լինել երկրաշարժի հետևանքով[41]: | ||
Եկեղեցու կառուցումն ավարտվել է մոտ 1035 թվականին: Այն ունի յուրահատուկ կառուցվածք: Կառուցվել է Ապլղարիբ իշխանի կողմից՝ հիմքում ամփոփելով Քրիստոսի խաչափայտից մասունք: |
Եկեղեցին կանգուն է եղել մինչև 1955 թվականը, երբ ողջ արևելյան հատվածը փլուզվեց փոթորիկից[42]: |
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Melvin Ember; Carol R. Ember; Ian A. Skoggard (2004). Encyclopedia of diasporas: immigrant and refugee cultures around the world. Dordrecht, Netherlands: Kluwer Academic Publishers. էջ 36. ISBN 978-0-306-48321-9. «Currently, only one-sixth of that land [ancestral territory] is inhabited by Armenians, due first to variously coerced emigrations and finally to the genocide of the Armenian inhabitants of the Ottoman Turkish Empire in 1915.»
- ↑ Biner, Z. Ö. (2010). Acts of defacement, memory of loss: Ghostly effects of the "Armenian crisis" in Mardin, southeastern Turkey. History and Memory, 22(2), 68–94, 178.
- ↑ Gökçe, Feyyat (Summer 2010). «Minority and Foreign Schools on the Ottoman Education System». E-International Journal of Educational Research. 1 (1): 44–45. Վերցված է 26 May 2013-ին.
- ↑ Oshagan, Vahe (2004). Hovannisian, Richard G. (ed.). The Armenian people from ancient to modern times (1st paperback ed.). New York, NY: St. Martin's Press. էջ 151. ISBN 978-1-4039-6422-9.
- ↑ James Bryce, 1st Viscount Bryce, The Treatment of Armenians in the Ottoman Empire 1915–16, London, T. Fisher Unwin Ltd., 1916, pp. 662–64
- ↑ «Armenian Claims and Historical Facts: Questions and Answers» (PDF). Ankara: Turkish Ministry of Tourism, Center for Strategic Research. 2005. էջ 44. Վերցված է 26 May 2013-ին. «The Armenian community in Istanbul has 18 schools, 17 cultural and social organizations, three daily newspapers, five periodicals, two sports clubs, 57 churches, 58 foundations and two hospitals.»
- ↑ Mansel, Philip (2011). Constantinople. Hachette UK. ISBN 978-1-84854-647-9.
- ↑ (ru) Modern History of Armenia in the Works of Foreign Authors [Novaya istoriya Armenii v trudax sovremennix zarubezhnix avtorov], edited by R. Sahakyan, Yerevan, 1993, p. 15
- ↑ Boar, Roger; Blundell, Nigel (1991). Crooks, crime and corruption. New York: Dorset Press. էջ 232. ISBN 978-0-88029-615-1.
- ↑ Balakian, Peter (13 October 2009). The Burning Tigris: The Armenian Genocide and America's Response. HarperCollins. էջ 36. ISBN 978-0-06-186017-1.
- ↑ Books, the editors of Time-Life (1989). The World in arms : timeframe AD 1900–1925 (US ed.). Alexandria, Va.: Time-Life Books. էջ 84. ISBN 978-0-8094-6470-8.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ K. Al-Rawi, Ahmed (2012). Media Practice in Iraq. Palgrave Macmillan. էջ 9. ISBN 978-0-230-35452-4. Վերցված է 16 January 2013-ին.
- ↑ «Turkey renames 'divisive' animals». BBC. 8 March 2005. Վերցված է 16 January 2013-ին. «Animal name changes: Red fox known as Vulpes Vulpes Kurdistanica becomes Vulpes Vulpes. Wild sheep called Ovis Armeniana becomes Ovis Orientalis Anatolicus. Roe deer known as Capreolus Capreolus Armenus becomes Capreolus Cuprelus Capreolus.»
- ↑ «Yiğidi öldürmek ama hakkını da vermek...». Lraper (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 21 October 2013-ին. Վերցված է 16 January 2013-ին.
- ↑ «Patrik II. Mesrob Hazretleri 6 Agustos 2006 Pazar». Bolsohays News (թուրքերեն). 7 August 2006. Վերցված է 16 January 2013-ին.
- ↑ Hovannisian, Richard G., ed. (1991). The Armenian genocide in perspective (4th ed.). New Brunswick, NJ [u.a.]: Transaction. էջեր 128–30. ISBN 978-0-88738-636-7.
- ↑ 17,0 17,1 Sahakyan, Lusine (2010). Turkification of the Toponyms in the Ottoman Empire and the Republic of Turkey (PDF). Montreal: Arod Books. ISBN 978-0-9699879-7-0.
- ↑ Nisanyan, Sevan (2011). Hayali Coğrafyalar: Cumhuriyet Döneminde Türkiye'de Değiştirilen Yeradları (PDF) (թուրքերեն). Istanbul: TESEV Demokratikleşme Programı. Արխիվացված է օրիգինալից (PDF) 26 August 2015-ին. Վերցված է 12 January 2013-ին.
- ↑ Bevan, Robert (2004). The destruction of memory : architectural and cultural warfare (1st ed.). London: Reaktion Books. ISBN 1-86189-205-5.
- ↑ «Cultural Genocide». Armenian Genocide Museum-Institute. Վերցված է 12 January 2013-ին.
- ↑ «Cultural Genocide». Armenian Genocide Museum.
- ↑ 22,0 22,1 22,2 «Surp Arakelots Vank – The Holy Apostles Monastery». VirtualAni. Վերցված է 22 March 2013-ին.
- ↑ «Varagavank' Monastery». Rensselaer Digital Collections. Rensselaer Polytechnic Institute. Վերցված է 3 May 2009-ին.
- ↑ Armenia, Travels and Studies. Volume 2. The Turkish Provinces By Harry Finnis Blosse Lynch – Page 114
- ↑ Hewsen, Robert H. (2000), «Van in This World; Paradise in the Next: The Historical Geography of Van/Vaspurakan», in Հովհաննիսյան, Ռիչարդ (ed.), Հայկական Վան/Վասպուրական , Պատմական Հայաստանի նահանգներ և քաղաքներ , Կոստա Մեսա, Կալիֆորնիա: Mazda Publishers , էջ 28, OCLC 44774992
{{citation}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Suciyan, Talin (7 April 2007). «Holy Cross survives, diplomacy dies» (PDF). Armenian Reporter. Արխիվացված է օրիգինալից (PDF) 13 November 2013-ին. Վերցված է 28 June 2013-ին. «On the day of inauguration, Archbishop Mesrob II, Patriarch of Armenians in Turkey, went to visit Nareg Monastery in the village of Yemişlik – the former Narek village. In the place where Nareg Monastery once stood, today there is a mosque. Six years ago, there were still some remnants of an archway of the monastery. In Sevan Nişanyan's book, Eastern Turkey, Nareg Monastery is called a very important remnant of Armenian architecture, destroyed in 1951.»
- ↑ Papazian, Iris (19 July 1997). «Archbishop Mesrob Ashjian on a Sentimental Journey to Western Armenia». Armenian Reporter International. էջ 18. «The group also visited the village of Narek, now desolate. The image of a mosque on the very spot where once stood the famed Narek Monastery caused great sorrow.»
- ↑ 28,0 28,1 «The Condition of the Armenian Historical Monuments in Turkey». Research on Armenian Architecture. 1 October 2008. Վերցված է 1 June 2009-ին.
- ↑ 29,0 29,1 29,2 «A Pilgrimage to Lake Van» (PDF). EasternTurkeyTours. Վերցված է 25 May 2013-ին.
- ↑ Kevorkian, Raymond (2011). The Armenian Genocide: A Complete History. London: I.B. Taurus and Co. Ltd. էջ 322. ISBN 978-1-84885-561-8.
- ↑ «Ktuts' Anapat». Rensselaer Digital Collections. Rensselaer Polytechnic Institute. Վերցված է 4 May 2009-ին.
- ↑ 32,0 32,1 (hy) Harutyunyan, Varazdat M. "Ճարտարապետություն" ("Architecture"). History of the Armenian People. vol. iii. Yerevan: Armenian Academy of Sciences, 1976, pp. 381–84.
- ↑ Hewsen, Robert H. (2001). Armenia: A Historical Atlas. Chicago: University of Chicago Press. էջ 232. ISBN 0-226-33228-4.
- ↑ Sirape Der Nersessian Aght'amar Church of the Holy Cross, 1964, pp. 7, 49–52.
- ↑ (tr) "Paylaşılan Bir Restorasyon Süreci: Akhtamar Surp Haç Kilisesi." Mimarizm. 26 February 2008.
- ↑ «Restoration Process». Bianet.org.
- ↑ Asbarez, 1 October 2010: The Mass at Akhtamar, and What's Next
- ↑ Antarnik L. Pladian, 1969, New York – Arapkir Union, p. 931
- ↑ (fr) Thierry, Jean-Michel, "Notes Sur des Monuments Armeniens en Turque (1964)," Revue des Études Arméniennes, volume 2, 1965.
- ↑ Hofmann, Tessa. Armenians in Turkey Today: A Critical Assessment of the Situation of the Armenian minority in the Turkish Republic (2002), 40.
- ↑ Dalrymple, William , "Armenia's Other Tragedy," The Independent Magazine, 18 March 1989.
- ↑ Sim, Steven. «The church of the Redeemer». VirtualANI. Արխիվացված օրիգինալից 20 January 2007-ին. Վերցված է 23 January 2007-ին.
Արտաքին հղումներ
- Multi-Cultural Heritage of Anatolia Project Interactive Map
- Payaslian, Simon (2006). «The Destruction of the Armenian Church during the Genocide». Genocide Studies and Prevention. International Association of Genocide Scholars. - Article 6
Կատեգորիա:Հայկական մշակույթ Կատեգորիա:Թուրքեր հայկական սերմամբ Կատեգորիա:Հայոց ցեղասպանություն