«Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ հետշրջված
Թեմայի հետ առնչություն չունեցող բաժնի հեռացում
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 103.
[[Պատկեր:Mkrtich Khrimyan.jpg|մինի|ձախից|Մկրտիչ Խրիմյան]]
Ըստ նրանց՝ ազգային կենդանի [[լեզու]]ն, [[գրականություն]]ը, [[պատմություն]]ը, մանուկների հայեցի դաստիարակությունը, հնամենի բարքերն ու ավանդույթները, հայրենասիրական գործերը, ժողովրդի լուսավորությունը և հայադավան եկեղեցին ազգի հարատևության և հայկական պետականության վերականգնման գրավականներն են։ Նրանք հանդես են եկել համքարությունների, տեղական արդյունագործության և առևտրի շահերի պաշտպանությամբ, ողջունել են Ջեյթունի 1862-ի հերոսամարտը, միջոցներ հանգանակել հօգուտ զեյթունցիների։ Նշանավոր մտավորականներ [[Ստեփանոս Նազարյանց]]ը, [[Գրիգոր Արծրունի]]ն, Նիկողայոս Զորայանը, [[Գրիգոր Օտյան]]ը, Ն. Ռուսինյանը, Ս. Վիչենյանը և ուրիշներ պայքարել են հայ հասարակական-քաղաքական կյանքը բուրժուականացնելու, հին կարգերը խաղաղ ճանապարհով վերափոխելու և եվրոպական առաջադեմ ուղուն հետևելու համար։ ժողովրդի ազգային ազատագրության և առաջադիմության միջոց համարել են բարեփոխումները, կարևորել լուսավորության, դպրոցի, լեզվի, գրականության ու գիտության զարգացումը։ Ստեփանոս Նազարյանցը [[Մոսկվա]]յում հրատարակել է «Հյուսիսափայլ» (1858-62, 1864) ամսագիրը։ Գրիգոր Արծրունին համոզված էր, որ հայ ժողովրդի ազատագրության հարցը կլուծվի հայ-ռուսական զինակցության միջոցով՝ արևմտահայերի՝ թուրքական լծի թոթափմամբ։ [[Նահապետ Ռուսինյան]]ը, [[Գրիգոր Օտյան]]ը և նրանց համախոհները լուսավորությունը համարել են տնտեսական հետամնացությունը հաղթահարելու միջոց, կարևորել են երկրի տնտեսական անկախությունը և երկրագործության զարգացումը։ [[Միքայել Նալբանդյան]]ը, [[Ստեփան Ոսկանյան]]ը, [[Հարություն Սվաճյան]]ը, [[Սերովբե Թագվորյան]]ը, [[Մատթեոս Մամուրյան]]ը և ուրիշներ կողմ էին հայ ժողովրդի ազատագրության համար առավել արմատ, միջոցների դիմելուն։ Մ. Նալբանդյանը հայ ժողովրդի սոցիալական ազատագրությունը կապել է ռուս ժողովրդի հեղափոխության հաղթանակի հետ։ «Ռոաիո ազատությունը,- գրել է նա,- ընդհանուր մարդկության ազատության վերաբերմամբ մեծ խորհուրդ ունի»։ Փորձում էր կապ հաստատել արևելահայ և արևմտահայ դեմոկրատական ուժերի միջև՝ միասնական պայքարով սոցիալական ազատագրության հասնելու համար։ Հ. Սվաճյանի կարծիքով՝ միայն ազատագրության համար մարտնչող ժողովուրդների ընդհանուր հեղափոխական պայքարով կթոթափվի եվրոպական և ասիական բռնապետությունների լուծը։ Մ. Մամուրյանը հայ ժողովրդի ազատագրության հիմնական միջոց է համարել համաժողովրդական ապստամբությունը։ Նա Արևմտյան Հայաստանի փրկությունը տեսել է նաև մեքենայական արտադրության զարգացման և հայրենի հողին կապվածության մեջ։
 
== Արևմտյան Հայաստանի խնդիրը արդի ժամանակաշրջանում ==
 
Արևմտյան Հայաստանի նորագույն շրջանը սկսվում է [[Հայ դատի հանձնախումբ|Հայ Դատի]] Հանձնախմբի գործունեությամաբ, որը ունեցավ լուրջ գաղափարական և քաղաքական հաջողություններ աշխարհի քսանհինգ երկրներում։ 2000 թ․ Արևմտյան Հայաստանի խնդիրը մտավ նոր՝ հայրենատիրության փուլ։ Ձևավորվեցին նոր անկախ և անկուսակցական կառույցներ՝ Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Արևմտյան Հայաստանի խնդիրը Ռուսաստանում սկսեց ակտիվորեն քննարկվել 2000 թ․, Կ․ Միքաելյանի և մի խումբ հայ մտավորականների կողմից առաջարկվեց 2001 թ․ [[Շվեյցարիա]]յի [[Լոզան]] կամ [[Ֆրանսիա]]յի [[Սևր]] քաղաքներից մեկում կազմակերպել Արևմտյան Հայաստանի հայության հիմնադիր համագումար, սակայն հանգամանքների բերումով այն տեղի չունեցավ<ref>Газета "Юсисапайл"[http://husisapail.narod.ru/zayavlPravZapArm.htm Новейшая Хронология вопроса Западной Армении в России]</ref>։ 2004 թ․ Շուշիում մի խումբ մտավորականներ և ազատամարտիկներ հռչակեցին Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդ ստեղծելու մասին։ 2007 թ-ից այդ կառույցը ղեկավարում է Ա․ Աբրահամյանը [<ref>http://www.western-armenia.eu/WANC/accueil.htm Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ]</ref>։ 2005 թ․ ԱՄՆ-ում Մ․ Սոսիկյանը ստեղծեց Արևմտյան Հայաստանի Պաշտպանության կոմիտե <ref>https://western-armenia.org/ Արևմտյան Հայաստանի պաշտպանության կոմիտե, ղեկավար Մ․ Սոսիկյան, (ԱՄՆ)</ref>, 2011 թ փետրվարի 4-ին Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը հանդես եկավ Հռչակագրով<ref>http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2011/Hrtchagakir-04.02.2011.pdf Հռչակագիր</ref>։ 2013-2016 թթ․ ձևավորվեց Արեւմտահայերու Ազգային Համագումարը <ref>http://www.ncwarmenians.org/ Արեւմտահայերու Ազգային Համագումարը (ԱԱՀ), ղեկավար գեներալ Նորատ Տեր Գրիգորյան (ՌԴ)</ref> որը գրանցված է Ֆրանսիայում։ 2016-2017 թթ․ Արևմտահայերու Ազգային Համագումարից առանձնացավ և իր կառույցը ստեղծեց Ս․ Սարադարյանը (Շվեյցարիա)<ref>http://cnarmeniens.org/blog-post/article-published-armenian-media-leradevagan Արևմտահայերի ժառանգների Միավորում, ղեկավար S.g. Seraydarian (Շվեյցարիա)</ref>։ Այս բոլոր կառույցներից որոշակի հաջողությունների է հասել Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը, որը գործում է 2011 թվականից ,առաջին վարչապետ Տ․Փաշաբեզյան,երկրոդ և գործող վարչապետ, [[Արամ Մկրտչյան (քաղաքական գործիչ)|Արամ Մկրտչյանը]],(Գերմանիա) և ունի ընդունված Սահմանադրություն<ref>http://www.lragir.am/index/arm/0/country/view/55085 Լրագիր</ref>, Կառավարություն<ref>http://westernarmenia.wixsite.com/government-in-exsile/westernarmeniagovernmentexsile-ctvq Վտարանդի Կառավարություն</ref> [[Արևմտյան Հայաստանի ինքնահռչակ կառավարություն|<u>Ազգային Ժողով,</u>]] Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյան, Գիտությունների Ակադեմիա <ref>http://esango.un.org/civilsociety/showProfileDetail.do?method=showProfileDetails&profileCode=649873 Գրանցված ԷԿՕՍՕՍ, ՄԱԿ</ref>։
 
Ունենալով հսկայական իրավագիտական և սահմանադրական պատմական ժառանգություն Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը 2004թ․ որոշում կայացրեց մշակել Արևմտյան Հայաստանի հայության համար սահմանադրություն։ Արևմտյան Հայաստանի սահմանդրությունու ունենալու հարցը հասունացավ երբ 2011թ-ի փետրվարի 4-ին Փարիզում հռչակվեց Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն գործունեության մասին։ Ստեղծվեց Սահմանադրական Հանձնաժողով որը կարողացավ կազմել ապա և 2015թ․ հրատարակել [http://media.wix.com/ugd/a79dba_dcd17ac0062c437581bb569a3dd40cb8.pdf Արևմտյան Հայաստան Պետության Սահմանդրություն ]։ Սահմանադրությունը կազմեցին Ա․Ս․Մկրտչյանը,Կ․Պ․Հայրապետյանը,Գ․Գ․Մարգարյանը, Ա․Է․Խաչիկյանը ,Ս․Բ․Ղազարյանը <ref> ԱՀՊ Սահմանդրություն, «Շուշի ԲՀ» հրատարակչություն ,«Շուշի» հիմնադրամ․2015 ISBN 978-9939-9084-5-8</ref> ։
 
Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավրության հայցադիմումը Ռուսաստանի Դաշնության Սահմանդիր Դատարան 17․12․2015թ․ռուս թուրքական պայմանագրերի դենոնսացման նպատակով։ Ռուսաստանի Դաշնության Սահմանադիր Դատարանի պատասխանը հայցադիմումի վերաբերյալ։
 
Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավրության և Համահայկական վերնախորհրդի հայցադիմումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության պահանջով ՝, ընդունել Հայաստանի Հանրապետության Անկախության Մասին Ակտը՝ հրապարակված 1919թ․ մայիսի 28-ին <ref>«Օրեր» ամսագիր,ԵՄ, հունիսի 19-ը, 2021թ․[http://orer.eu/hy/allcategories-hy-am/72-hy-am/9385-sahmanadrakan-datarani-akt-2021.html?fbclid=IwAR1vN1ROAWrxQ6oQcKHNtjjseoQsxmyENTJxIcNCCdMD6_F5B-9G7qqiKks]</ref>
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
 
{{ՀՀՀ}}