«Մեղավորը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ +նկար
չNo edit summary
Տող 9.
Ասգերը արխիվում փնտրում է տեղեկություն Իբեն Օստերգարդի մասին և գտնում է տան հեռախոսահամար ու զանգում։ Պատասխանում է Իբենի 6 ամյա դուստր Մաթիլդան։ Վերջինս պատմում է, որ, չնայած նրա ծնողները ամուսնալուծված են, բայց իր հայրը՝ Միչել Բերգը նրանց տանն էր, ով սպիտակ բեռնատար մեքենա ունի։ Ասում է նաև, որ Միչելը գնացել է Մաթիլդայի փոքր եղբոր՝ Օլիվերի սենյակ և բղավել է Օլիվերի վրա։ Միչելը կոպտորեն բռնել է Իբենին և հեռացել տնից։ Մաթիլդան Ասգերին է տալիս իր հոր հեռախոսահամարը։ Ասգերը ասում է Մաթիլդային գնալ Օլիվերի սենյակ ու մնալ նրա հետ, զանգում է Հյուսիսային Զելանդիայի ոստիկանություն, որպեսզի նրանք գնան Իբենի տուն և հետևեն Մաթիլդային և Օլիվերին։ Ասգերը պարզում է, որ Միչելը նախկինում բանտարկված է եղել։
 
Գիշերային հերթափոխը գալիս է, սակայն Ասգերը չի հեռանում, այլ տեղափոխվում է առանջինառանձին սենյակ և շարունակում հետևել Իբենի դեպքին։ Ասգերը նորից է խոսում Իբենի հետ, որը ասում էր, որ չի ուզում փակված մնալ։ Խոսում է Օստերգարդի տան ոստիկանների հետ, ովքեր տեղեկացնում են, որ Մաթիլդան արյունով է պատված, ստուգում են Օլիվերի սենյակը և տեսնում վերջինիս կտրատված։ Ասգերը հոգեպես կոտրվում է և խնդրում իր աշխատակից Ռաշիդին մտնել Միչելի տուն և դեպքի հետ կապված բանալիներ գտնել, որոնք կօգնեն բացահայտել կատարվածը։ Բացահայտվում է, որ Ասգերը և Ռաշիդը կեղծ վկայություն են տվել, ինչը անհանգսացնում էր Ռաշիդին։ Դրանից հետո Ասգերը զանգում է Միչելին և կռվում, խոսակցության վերջում Ասգերը բղավում է, որ Միչելը պետք է մահապատժի ենթարկվի։
 
Բեռնատարը ուղևորվում է [[Էլսինոր]], Ասգերը խոսում է Իբենի հետ։ Անհանգստացած, որ Միչելը կարող է սպանել Իբենին, Ասգերը Իբենին հրահանգում է հարվածել նախկին ամուսնուն աղյուսով։ Իբենը ասում է, որ Օլիվերը արդեն լավ է և այլևս չի լացում։ Ասգերը հարցնում է, թե ինչ է դա նշանակում, Իբենը պատասխանում է, որ Օլիվերի ստամոքսում օձեր կային, որոնց պատճառով նա անդադար լաց էր լինում, բայց նա արդեն հանել է օձերը և անհանգստանալու բան այլևս չկա։ Կապը ընդատվում է, Ասգերը շոկի է ենթարկվում։ Նա զանգ է ստանում Ռաշիդից, ով դեռ Միչելի տանն էր, նա գտել էր թղթեր, որոնցից պարզ է դառնում, որ Իբենը փակված է եղել Էլսինորի հոգեբուժարանում։ Ասգերը հասկանում է, որ Միչելը Իբենին հոգեբուժարան էր տանում, որովհետև նա իր որդուն էր սպանել։ Ասգերը Ռաշիդին թույլ է տալիս չխաբել դատի ընթացքում և նորից զանգում Միչելին, ով ասում է, որ Իբենը հարվածել է նրան և փախչել։ Ասգերը զանգ է ստանում Իբենից, ով ցանկանում էր նետվել կամրջից, այն բանից հետո, երբ հասկացավ, որ սպանել է որդուն։ Ոստիկանը խոստովանում է Իբենին, որ մարդ է սպանել, ինչը ներկայացվել էր որպես ինքնապաշտպանություն և իրականությանը չէր համապատասխանում, Ասգերը ասում է, որ ի տարբերություն իրեն, կինը չի ցանկացել ինչ-որ մեկին վնասել։ Ոստիկանների ձայնից պարզ է դառնում, որ նրանք արդեն Իբենի մոտ են, Ասգերը խնդրում է Իբենին հանձնվել ոստիկաններին, որից հետո կապը ընդատվում է։ Որոշ ժամանակ անց նրան են զանգում Նոր Զելանդիայից և շնորհավորում գերազանց աշխատանքի համար։ Նա վեր է կենում իր նստարանից և դանդաղորեն դուրս գալիս սենյակից, իսկ իր աշխատակիցները, ովքեր լսել էին խոսակցությունը անվստահ հայացքով նայում են նրան։