== Գաղափարներ ==
Վովենարգի համբավը հիմնականում հիմնված է «Réflexions et Maximes» և մասամբ «Introduction à la connaissance de l’esprit humain» ստեղծագործությունների վրա։ Այս ստեղծագործություներրում արտահայտվում են նրա բարոյական և քաղաքական հայացքները, և նրանց միջոցով ֆրանսիական գրականության մեջ նա նշանավոր տեղ զբաղեցրեց [[Միշել դը Մոնտեն|Մոնտեն]]ի, [[Ժան դը Լաբրյուեր|Լաբրյուեր]]ի, և [[Բլեզ Պասկալ|Պասկալ]]ի կողին։ Որպես մտածող Վովենարգը հավատարիմ չէ նախորդ դարին, չնայած Պասկալի և Ֆենելոնի հանդեպ ունեցած իր հիացմունքին և այն փաստին, որ գրական առումով նա նրանց հետևորդն է։ Մյուս կողմից, նրա մտածողությունը, հոգևոր կյանքի հարցերի մասին մտածելու սերը և կրոնի հանդեպ հարգանքի ուժեղ զգացումը նրան կտրուկ առանձնացնում են 18-րդ դարի թերահավատ մտածողներից։ Նախքան իր տեսակետները «Réflexions et Maximes»-ում հակիրճ պատմել, Վովեմարգը «Introduction ect.»- ում խոսում է այն փիլիսոփայական հիմնական խնդիրների մասին, որոնք անհանգստացնում էին նրա ժամանակակիցներին։ Կամքի ազատության հարցում Վովենարգը այն սկզբունքի կողմնակիցն էր, որը առաջ էին քաշել [[Դետերմինիզմ|դետերմինիստներ]]ը։ Մեր գործողությունները, ըստ նրա տեսության, ամբողջովին որոշվում են բանականության կամ զգացմունքի ազդեցությամբ, և կամքի պատրանքը գալիս է այն բանից, որ միտքը կամ զգացողությունը անհետանում է հենց նրանց գործողությունների ստացման պահից, այսինքն՝ այս կամ այն գործողությունը կատարելու մղմամբ։ Բարու և չարի մասին հարցում Վովենարգը բարի էր համարում այն ամենը, ինչը օգուտ էր բերում ամբողջ հասարակությանը, այլ ոչ թե առանջինառանձին մարդու։ Այն ամենը, ինչ օգուտ է բերում մի մարդու և կարող է վնասակար լինել հասարակության համար, չար է։ Առաքինությունն իր համար ունի սոցիալական նշանակություն։ Վովենարգը նույն տեսակետներն է արտահայտում «Maximes»-ում, և նրա համար առաքինության աղբյուրը զգացումն է, սիրտը և ոչ թե բանականությունը։ Այս առումով, Վովենարգը պատկանում է սենտիմենտալ, կամ բնազդի դպրոցին, որը չի ժխտում բանականությունը, բայց դրան վերագրում է երկրորդական նշանակություն մարդկանց գործողություններում։ Վովենարգը նպատակ ունի վերականգնել Պասկալի կողմից նվաստացված ու [[Ֆրանսուա դը Լառոշֆուկո|Լառոշֆուկո]] կողմից զրպարտված մարդկային բնության արժանապատվությունը։ Նա իր ակտիվ, մարդասիրական և բնական բարոյականությամբ արդարացնում է ազնիվ կրքերը և հակադրվում է Պասկալի կոշտ բարոյականությունը։ Վովենարգի կարծիքով կյանքի հիմնական կանոնը բոլոր հոգևոր ուժերի լայն գործունեությունն է (employer toute l’activité de son âme dans une carrière sans bornes): [[Ֆրանսուա դը Լառոշֆուկո|Լարոշֆուկոյի]] դեմ ուղղված ասույթներում Վովենարգը հերքում է, որ բոլոր արժեքները հանգում են ինքնասիրությունից։ Նա բարձրացնում է քաջությունն ու հաստատակամությունը անհատների միջև, և մարդկանց միջև մարդասիրությունը։ Նա թույլ չի տալիս գոյություն ունենան ո՛չ անվերապահ առաքինությունները, ո՛չ էլ անվերապահ ծաղրուծանակները, և, հետևաբար, կարծում է, որ մարդիկ առաջին հերթին պետք է անձնատուր լինեն։ Ըստ նրա մարդկանց պարտավորվածությունները առաջանում են նրանց փոխադարձ թուլության պատճառով։ Վովենարգի գրքի գրավչությունը այն է, որ ցուցադրվում է տառապանքի քավարանի մեջով անցած մաքուր և զգայուն հոգու փորձը։ Վովենարգը իր թերահավատ դարաշրջանի դեմ պաշտպանում է մարդկային հոգու լավագույն զգացմունքները. նա տոգորված է բարձրագույն ճշմարտության ձգտումով, որն ավելի շուտ զգում է, քան գիտակցում ([[1857]]):
== Ծանոթագրություններ ==
|