«Վրաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 94.
| official_website = [http://gov.ge/ gov.ge]
}}
'''Վրաստան''' ({{lang-ka|საქართველო}},՝ արտասանտվում է «Սաքարթվելո»), պաշտոնական անվանումը մինչև 1995 թվականը՝ '''Վրաստանի Հանրապետություն''' ({{lang-ka|საქართველოს რესპუბლიკა}}), [[ինքնիշխան պետություն]] [[Հարավային Կովկաս|Հարավկովկասյան տարածաշրջանում]], որը միջանկյալ դիրք է զբաղեցնում [[Արևելյան Եվրոպա]]յի և [[Հարավարևմտյան Ասիա]]յի միջև։ Գտնվում է [[Մեծ Կովկաս|Մեծ Կովկասի լեռնային համակարգի]] արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Արևմուտքում Վրաստանի ափերը ողողում են [[Սև ծով]]ի ջրերը, հյուսիսում սահմանակցում է [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնությանը]], հարավ-արևմուտքում՝ [[Թուրքիայի Հանրապետություն|Թուրքիային]], հարավում՝ [[Հայաստան]]ին, հարավ-արևելքում՝ [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջանին]]։ Մայրաքաղաքը [[Թբիլիսի]]ն է, որը նաև երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Զբաղեցնում է 69 700 կմ² տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են [[վրացիներ]]ը, գլխավոր ազգային փոքրամասնություններն են [[ադրբեջանցիներ]]ն ու [[Հայերը Վրաստանում|հայերը]]։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։
 
[[Վրաստանի պատմություն|Վրաստանի պատմության]] ակունքները հասնում են մինչև [[բրոնզի դար]]։ Պատմական ուրույն ուղի են անցել առաջին վրացական պետությունները՝ [[Վիրք]]ը, իսկ արևմուտքում՝ [[Կողքիս]]ը։ 4-րդ դարում՝ Միհրան Գ արքայի կառավարման տարիներին, [[Քրիստոնեության ընդունումը Վիրքում|վրաց արքունիքն ընդունում է քրիստոնեությունը]]։ 11-րդ դարում Վրաստանը միավորվում է մեկ պետության՝ [[Վրաց թագավորություն|Վրաց թագավորության]] կազմի մեջ․ [[Բագրատիոնիներ|Վրաց Բագրատունիների]] դրոշի ներքո համախմբվում են ոչ միայն պատմական վրացական հողերը, այլև հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։ [[Դավիթ Շինարար]]ի կառավարմամբ սկսվում է [[Վրացական ոսկեդար|վրաց պատմության ոսկեդարի ժամանակաշրջանը]], որը շարունակվում է մինչև [[Թամար (վրաց թագուհի)|Թամար թագուհու]] գահակալման ավարտը՝ երբ Վրաստանը հասնում է իր երբեմնի հզորության գագաթնակերտին։ Ավելի ուշ, քոչվոր [[Մոնղոլներ|մոնղոլների ասպատակությունների]] և [[Թուրք-պարսկական պատերազմներ|թուրք-պարսկական հակամարտությունների]] արդյունքում թուլացած Վրաստանը մասնատվում է և վերջինիս հենքի վրա առաջանում են [[Քարթլիի թագավորություն|Քարթլիի]], [[Իմերեթի թագավորություն|Իմերեթի]] և [[Կախեթի թագավորություն]]ները։ 1801 թվականին [[Վրաստանը Ռուսական կայսրության կազմում|Արևելյան Վրաստանը, ապա ամբողջ երկիրը, անցնում է Ռուսական կայսրությանը]]՝ դառնալով «կռվախնձոր» տարածաշրջանային գերտերությունների միջև։ 1917 թվականին [[Ռուսական հեղափոխություն|Բոլշևիկյան հեղափոխությունից]] հետո Վրաստանը մտնում է [[Անդրկովկասյան կոմիսարիատ]]ի կազմի մեջ, իսկ մեկ տարի անց՝ 1918 թվականի մայիսի 26-ին, հռչակվում է [[Վրաստանի դեմոկրատական հանրապետություն|Վրաստանի ժողովրդավարական հանրապետության]] անկախությունը։ Վրաց ազգային պետությունը երկար կյանք չի ունենում և 1921 թվականին ենթարկվում է [[Վրաստանի խորհրդայնացում|խորհրդային կարմիր բանակի ռազմախուժմանը]]։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վրաստան» էջից