«Բոխի (ժախ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հետ եմ շրջում անորակ խմբագրումները
No edit summary
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Բոխի (այլ կիրառումներ)}}
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}
[[Պատկեր:Բոխի (ժախ).jpg|right|thumb|240px]]
 
'''Բոխի''' ({{lang-lat|Hippomarathrum}}), ձիասամիթ, [[նեխուրազգիներ]]ի ([[հովանոցավորներ]]) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 12, Հայաստանում՝ 1 տեսակ։
 
Տող 7 ⟶ 8՝
== Նկարագրություն ==
Ցողունն անկյունակողավոր է, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները գորշականաչավուն են՝ բազմակի փետրաձև կտրտված։ [[Ծաղկաբույլ]]ը հովանոց է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը ձվաձև է կամ գնդաձև։ [[Դեղաբույսեր|Դեղաբույս]] է. պարունակում է [[եթերայուղեր]], [[ալկալոիդ]]ներ։ Հաստ տերևակոթուններն օգտագործում են սննդի մեջ։ Ժախը Heracleum trachyloma fisch.et Lall. պատկանում է (Heracleum) կարգին և կապ չունի Բոխնի (Hippomarathrum), ոչ թե Բոխի (լատ.՝ Carpinus), (ղաժի, կեչազգիների ընտանիքի տերևաթափ ծառ) բույսի հետ։
 
{{ՀԲ}}
== Հավաքելու առանձնահատկություններ ==
Բույսն արտաքնապես շատ նման է նարդեսին։
 
Քանի որ բոխին բազմամյա, հազվադեպ հանդիպող բույս է, կարևոր է այն հավաքելիս ցուցաբերել զգուշություն, և՛ որպեսզի չվնասվի ընդհանուր բույսը, և՛ որպեսզի ձեռք բերվի փարթամ, ուտելի բնամթերք։ Այսպես. չի կարելի պռճոկել ու արմատախիլ անել բույսն ամբողջությամբ, կամ պոկել բոլոր տերևները։ Հարկավոր է զգուշությամբ պտտելով դուրս քաշել կենտրոնական ընձյուղը, որը ամենափարթամն է ու ուտելին, կամ, խոշոր բույսի դեպքում, դուրս քաշել կենտրոնականին հարակից փարթամ ընձյուղները։ Երբեք չի կարելի հավաքել ծաղկող կամ սերմնավորված ընձյուղները, քանի որ բոխին ծաղկում է շատ հազվադեպ, ու ծաղկում է հազարից մեկը։ Կենտրոնական ընձյուղները հավաքելու դեպքում կարող եք բերքահավաքը կրկնել ամեն շաբաթ, քանի որ բույսը, չփչանալով, նորից փթթում է ու նոր ընձյուղներ տալիս։
 
== Օգտագործում ==
Բոխու մատղաշ ընձյուղ-տերևները ուտելի են և օգտակար։ Դրանք կարելի է մարինացնել՝ որպես պահածո։ Կարելի է արագ թթու դնել ու օգտագործել անմիջապես։ Նաև կարելի է խառնել պանրի հետ՝ հորելու նպատակով։ Բավականին թանկարժեք, դժվարությամբ հավաքվող բանջար է՝ օժտված հաճելի դառնահամով, օգտակար հատկություններով։{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա:Հովանոցավորներ]]