«Տիգրան Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
 
Հաղթելով Հավակնորդների մրցաշարում՝ Պետրոսյանը իրավունք է ստացել վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը գործող չեմպիոն [[Միխայիլ Բոտվիննիկ]]ի հետ, ինչի համար պիտի խաղար 24 խաղ։ Բացի շախմատով զբաղվելը՝ Պետրոսյանը խաղին նախապատրաստվում էր նաև ամեն օր մի քանի ժամ դահուկ քշելով։ Նա կարծում էր, որ այդպիսի երկար մրցման ժամանակ կարևոր դեր էր խաղալու նաև ֆիզիկական պատրաստվածությունը{{sfn|Schonberg|1973|pp=246–47}}։ Եթե մրցաշարերում բազմաթիվ ոչ ոքիները կարող էին խանգարել խաղացողին զբաղեցնել առաջին տեղը, ապա դեմ առ դեմ խաղի դեպքում ոչ ոքիները չէին ազդում վերջնական արդյունքի վրա։ Այս առումով Պետրոսյանի խաղի զգուշավոր ոճը լավ էր ընտրված խաղի համար, քանի որ նա կարող էր պարզապես սպասել, մինչև իր հակառակորդը սխալներ թույլ տար, ինչից հետո նա օգուտ քաղեր դրանցից{{sfn|Vasiliev|1974|pp=11–13}}։ Պետրոսյանը, 15 անգամ ոչ ոքիի խաղալով՝ 5:2 հաշվով հաղթել է Բոտվիննիկին՝ ապահովելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը{{sfn|Schonberg|1973|p=248}}: Մրցախաղի հաղթողը ստացավ 2000, պարտվողը՝ 1200 ռուբլի։ Մրցախաղի հանդիսավոր փակումից հետո [[Հայաստանի կոմպոզիտորների միություն|Հայկական ԽՍՀ կոմպոզիտորների միությունը]] Պետրոսյանին նվիրեց [[ԳԱԶ-21]] նոր ավտոմեքենայի բանալիներ<ref>{{Cite web |url=http://sobytiya.net.ua/archive,date-2008_06_16,article-priemnuiy_sun_tigrana_petrosyana_mihail/article.html |title=Армянские болельщики подарили отцу ключи от новой машины, а грузинские в ответ — картину |accessdate=2009-06-06 |archiveurl=https://web.archive.org/web/20170808185248/http://sobytiya.net.ua/archive,date-2008_06_16,article-priemnuiy_sun_tigrana_petrosyana_mihail/article.html |archivedate=2017-08-08 |deadlink=yes }}</ref>։ Պետրոսյանը մեքենան վարում էր վատ և դժկամությամբ<ref name=autogenerated2>[http://www.zamos.ru/dossier/p/4521/ Петросян Тигран Вартанович. Чемпион мира по шахматам, «Вестник Замоскворечья», 2009]</ref>։
 
=== Աշխարհի չեմպիոն տիտղոսի պահպանում և կորուստ ===
 
Դառնալով աշխարհի չեմպիոն՝ Պետրոսյանը հանդես է եկել ոչ միայն [[Մոսկվա]]յի, այլև [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] համար շախմատային թերթ հրատարակելու օգտին։ Այս թերթը հայտնի է դարձել ''«[[64 (թերթ)|64]]»'' անվամբ{{sfn|Vasiliev|1974|pp=155–86}}։ Պետրոսյանը, սովորելով Երևանի պետական համալսարանում, ստացել է փիլիսոփայական գիտությունների մագիստրոսի աստիճան․ նրա 1968 թվականի թեզը կոչվում էր «Շախմատային տրամաբանություն․ շախմատային մտածողության տրամաբանության որոշ խնդիրներ»{{sfn|Vasiliev|1974|p=7}}:
 
1966 թվականին՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց 3 տարի անց, Պետրոսյանը պիտի պաշտպաներ իր տիտղոսը [[Բորիս Սպասի|Բորիս Սպասկու]] հետ խաղում։ Պետրոսյանը, ավելի շատ հաղթանակներ տանելով, քան խաղը ոչ ոքի ավարտելով<ref>{{cite web |title=History of the World Chess Championship – Petrosian vs. Spassky 1966 |url=http://www.chessgames.com/perl/chess.pl?tid=54395 |website=[[Chessgames.com]] }}</ref>, պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը․ դա հաջողվել էր նաև [[Ալեքսանդր Ալյոխին]]ին, որը 1934 թվականին հաղթել էր Էֆիմ Բոգոլջուբովին[22]։ Այնուամենայնիվ, 1969 թվականին Մոսկվայում անցկացվող [[Հավակնորդների մրցաշար]]ում Սպասկին հաղթանակի է հասել Էֆիմ Գելլերի, Բենտ Լարսենի և Վիկտոր Կորչնոիի հանդեպ, ինչի արդյունքում հնարավորություն է ստացել ռևանշի հասնել Պետրոսյանի նկատմամբ։ Պետրոսյանը պարտվել է խաղը 12½–10½ հաշվով և կորցրել աշխարհի չեմպիոնի կոչումը։
 
=== Հետագա կյանք ===
 
[[1966]] թվականին Տիգրան Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով [[Բորիս Սպասկի|Բորիս Սպասկուն]]։ [[1969]] թվականին պարտվեց նույն Բորիս Սպասկուն։ [[1971]]-[[1980]] թվականներին հավակնորդների մրցախաղերում շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Մասնակցել է միջփնջային մրցաշարերի․ [[Բիլ (քաղաք)|Բիլ]] (1976)՝ 2-4-րդ տեղեր, [[Ռիո դե Ժանեյրո]] (1979)՝ 1-3-րդ տեղեր։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է [[Շախմատային օլիմպիադա|շախմատի օլիմպիադա]]ներում (1958—1974), 8 անգամ (1957—1983)՝ [[Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն|Եվրոպայի թիմային առաջնություններում]]։ 16 անգամ մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին, երկրի թիմային առաջնությունների հաղթող է, [[Մոսկվա]]յի չեմպիոն (1951 և 1956), միջազգային բազմաթիվ մրցաշարերի մասնակից։ ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես է եկել [[Անգլիա]]յի, [[Արգենտինա]]յի, [[Հունգարիա]]յի, [[ԱՄՆ]]-ի, [[ԳՖՀ]]-ի [[Շվեդիա]]յի, [[Հարավսլավիա]]յի և այլ երկրների շախմատիստների դեմ։ 1970 թվականին կայացած «դարի մրցախաղի» (ԽՍՀՄ հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի) մասնակից է<ref>[https://archive.is/20070806225440/http://www.fide.com/news.asp?id=45 A look back at the 1970 USSR vs. Rest of the World]</ref>։
 
Տիգրան Պետրոսյանին են պատկանում բազմաթիվ ռեկորդներ։ ԽՍՀՄ վեց առաջնություն նա անցկացրել է առանց պարտության։ Շախմատի տասը համաշխարհային օլիմպիադայում (1958-1978) նա հասել է տպավորիչ արդյունքի` 79 հաղթանակ, 50 ոչ-ոքի և ընդամենը 1 պարտություն։ Հիսուն տարեկանում նա երկրորդ անգամ դարձել է շախմատի միջփնջային մրցաշարի հաղթող (Պորտիշի և Հյուբների հետ համատեղ)<ref name="ruchess">{{Cite web |url=https://ruchess.ru:443/persons_of_day/petrosian/ |title=ТИГРАН ПЕТРОСЯН |website=Федерация шахмат России |language=ru |accessdate=2020-07-30}}</ref>։