«Արամ Վարդևանյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ քաղաքական գործիչ
Content deleted Content added
Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով
(Տարբերություն չկա)

12:55, 1 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Արամ Վարդևանյա (նոյեմբերի 1, 1989(1989-11-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, փաստաբան[1]։

Արամ Պողոսի Վարդևանյան
Ծնվել է1989 թվականի նոյեմբերի 1
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
Աշխատանքպատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
 Aram Vardevanyan Վիքիպահեստում

Կենսագրություն

Արամ Վարդևանյանը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 1-ին Երևան քաղաքում։

2005-2011 թվականներին սովորել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում իրավագիտություն մասնագիտությամբ: 2011-2014 թվականներին եղել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտ: 2011-2013 թվականներին ուսանել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում: 2011-2014 թվականներին աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ, իրավական վերլուծության վարչության առաջատար մասնագետ, վարչության պետի ժ/պ, վարչության պետ, ապա ՀՀ Սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ 2014 թվականից Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս է: 2015 թվականից ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս է 2014-2016 թվականներին եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական: 2016 թվականի սեպտմբերի 29-ից մինչև 2018 թվականը եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական[2]

Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 25-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ: 2014 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է[3]:

Քաղաքական գործունեություն

Արամ Վարդևանյանը 2021 թվականի հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հայաստան դաշինքի կազմում[4]։

Ծանոթագրություններ

  1. «Արամ Վարդևանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. «Վարչապետի օգնական Արամ Վարդևանյանի կենսագրությունը». iravaban.net. Վերցված է 2021-08-01-ին.
  3. «Փաստաբաններ - ՀՀ Փաստաբանների Պալատ». advocates.am. Վերցված է 2021-08-01-ին.
  4. «Հայտնի են խորհրդարան անցած պատգամավորների անունները». armenpress.am. Վերցված է 2021-08-01-ին.