«Յուրի Լյուբիմով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
==Բեմադրական ոճը==
[[File:Taganka-Theatre (Moscow).jpg|thumb|right|200px|Տագանկայի թատրոնի շենքը]]
Ինչպես նշում է քննադատ Օ. Մալցևան՝ Լյուբիմովի բեմադրությունների բանաստեղծականությունը և ոճը ստեղծում են առանձնակի գեղարվեստական աշխարհ: Պոետ Անդրեյ Վոզնեսենսկու բնութագրմամբ` իր բացման օրվանից [[Տագանկայի թատրոն]]ը դարձավ "ազատասեր մտավորականության էպիկենտրոնը":<ref>Ольга Мальцева. "Юрий Любимов. Режиссерский метод", Москва, 2010 ISBN: 978-5-17-067080-2</ref> Ու չնայած Լյուբիմովի կիրառած այդ ազատ արտահայտչամիջոցները խորհրդային իշխանությունների սևեռուն ուշադրության ու բազում արգելքների առարկան էին՝ [[թատրոն]]ի լայն ընդունելությունը թե' երկրի ներսի, թե' արտասահմանյան թատերասերների շրջանում խանգարում էր ուղղակի հաշվեհարդար տեսնել թատրոնի և նրա գլխավոր բեմադրիչի հետ: Տագանկայի թատրոնի առաջին բեմադրությունը սկսվում էր նրա գեղագիտական ծրագրի ներկայացմամբ. "փնտրեք այն թատրոնը, որի արմատները գնում են դեպի փողոցի կյանքը, ամենօրյա, հազարադեմ թատրոնը...": 1965-ին Լյուբիմովը բեմադրեց մնջախաղի, [[բալետ]]ի և ակրոբատիկայի տարրեր պարունակող "Տաս օր, որ ցնցեցին աշխարհը" ներկայացումը (ըստ Ջ. Ռիդի), որն արդեն սկսվում էր թատրոնի դիմացի Տագանկայի հրապարակից, որտեղ հեղափոխական նավաստու համազգեստով ու զենքերով դերասանները կատարում էին 1917 թ. երգերից ու քառյակներից՝ այդ կերպ թատրոն հրավիրելով հանդիսատեսին:
 
[[Շեքսպիր]]ի «Համլետ» ողբերգությունում (1971, ձևավորումը Դ. Բորովսկու) Համլետի դերը կատարող պոետ [[Վլադիմիր Վիսոցկի]]ն բեմի վրա կիթառի նվագակցությամբ կատարում է Պաստերնակի բանաստեղծությունը, երեք տարբեր մոտեցումներով կրկնում «Լինել, թե չլինել» մենախոսությունը: Ասկետիկ ձևավորված բեմում տիրում է խոշորամասշտաբ բրդե վարագույրը, որ բեմադրության վերջում սրբելու է բեմը դերասաններից, ինչպես և նրանց՝ աշխարհը հասկանալու փորձերից:<ref>[http://slovari.yandex.ru/%D1%8E%D1%80%D0%B8%D0%B9%20%D0%BB%D1%8E%D0%B1%D0%B8%D0%BC%D0%BE%D0%B2/%D0%9A%D1%82%D0%BE%20%D0%B5%D1%81%D1%82%D1%8C%20%D0%BA%D1%82%D0%BE%20%D0%B2%20%D0%BA%D1%83%D0%BB%D1%8C%D1%82%D1%83%D1%80%D0%B5/%D0%9B%D1%8E%D0%B1%D0%B8%D0%BC%D0%BE%D0%B2%20%D0%AE%D1%80%D0%B8%D0%B9%20%D0%9F%D0%B5%D1%82%D1%80%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87/ Կենսագրություն. Ով ով է մշակույթում]</ref>