«Յուրի Լյուբիմով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
Յուրի Լյուբիմովը ծնվել է Յարոսլավլում: Ունի [[Ռուսներ|ռուսական]] և մոր կողմից քառորդ [[Գնչուներ|գնչու]]ական ծագում: Վաղ տարիքից ընտանիքի հետ տեղափոխվել է [[Մոսկվա]], նրա ծնողները ստալինիզմի տարիներին ձերբակալվել են:<ref>[http://www.vesti.ru/doc.html?id=318471 Յուրի Պետրովիչ Լյուբիմով, Վեստի, 2009]</ref> 1934 թ. ընդունվել է ՄԳԱԹ-2-ի ստուդիա: Առաջին դերը խաղացել է 1935 թ. ("Կյանքի աղերս"): 1936 թ. տեղափոխվում է [[Վախթանգովի թատրոն]]ի Շչուկինի անվան թատերական ուսումնարան, որն ավարտում է 1939 թ.: Նրա դերասանական կատարումը գրավում է [[Վսևոլոդ Մեյերխոլդ]]ի ուշադրությունը: [[1940]]—[[1946]] թթ. ծառայում է սովետական բանակում՝ Սովետա-ֆիննական պատերազմի և [[Հայրենական Մեծ պատերազմ]]ի մասնակից: [[1941]]-[[1946]] թթ. ՆԳԺԿ-ի երգի-պարի համույթի արտիստ (ելույթներ էին ունենում պատերազմի ճակատում):
 
1946 թվականից՝ Վախթանգովի թատրոնի դերասան: Նշանավոր դերերից են՝ Օլեգ Կոշևոյ՝ Ա. Ֆադեևի "Երիտասարդ գվարդիա" (1947), Կիրիլ Իզվեկով՝ Կ. Ֆեդինի "Առաջին ուրախություններ" և "Անսովոր հրաշք" (1950, 1951), և այլն: Նկարահանվել է քսանից ավելի ֆիլմերում ("Մենամարտ", 1945; "Միչուրին", 1948; "Երեք հանդիպում", 1948; "Կուբանի կազակներ", 1949; "ԿաենԿայեն XVIII", 1963; "Ընդամենը մի քանի խոսք պարոն դե Մոլիերի պատվին", 1975; և այլն): 1952 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: 1964-ին հիմնել է Տագանկայի նշանավոր թատրոնը: Այդ տարիների նրա հայտնի բեմադրություններից են՝ [[Բերտոլդ Բրեխտ]]ի «[[Բարի մարդը Սեզուանից]]» (1964), [[Սերգեյ Եսենին]]ի «Պուգաչով» (1967), [[Մոլիեր]]ի «Տարտյուֆ» (1968), [[Շեքսպիր]]ի «Համլետ» (1971), «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են…», [[Միխայիլ Բուլգակով]]ի «Վարպետն ու Մարգարիտան», «Վլադիմիր Վիսոցկի» (1981): 1970-ականների կեսերին Լյուբիմովի թատրոնը աշխարհի ճանաչված թատերական կենտրոններից է. մինչև իսկ արտասահմանից հյուրեր են ժամանում հատուկ նրա բեմադրությունները դիտելու և հյուրախաղերի հրավիրելու համար:<ref>[http://slovari.yandex.ru/%D1%8E%D1%80%D0%B8%D0%B9%20%D0%BB%D1%8E%D0%B1%D0%B8%D0%BC%D0%BE%D0%B2/%D0%9A%D1%82%D0%BE%20%D0%B5%D1%81%D1%82%D1%8C%20%D0%BA%D1%82%D0%BE%20%D0%B2%20%D0%BA%D1%83%D0%BB%D1%8C%D1%82%D1%83%D1%80%D0%B5/%D0%9B%D1%8E%D0%B1%D0%B8%D0%BC%D0%BE%D0%B2%20%D0%AE%D1%80%D0%B8%D0%B9%20%D0%9F%D0%B5%D1%82%D1%80%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87/ Կենսագրություն. Ով ով է մշակույթում]</ref> 1976 թ. Լյուբիմովի բեմադրած "Համլետը" (գլխ. դերում՝ Վ. Վիսոցկի) հարավսլավական հեղինակավոր ''ԲԻՏԵՖ'' միջազգային փառատոնում արժանանում է գրան-պրիի: Լյուբիմովին է հանձնվում նաև [[Վարշավա]]յի II միջազգային թատերական հանդիպման առաջին մրցանակը (1980): [[Վլադիմիր Վիսոցկի|Վիսոցկու]] մահից և Տագանկայի թատրոնի շենքում Լյուբիմովի կազմակերպած համաժողովրդական սգո հրաժեշտից հետո նրա ներկայացումները արգելվեցին կոմունիստական ​​իշխանությունների կողմից, իսկ 1984 թվականին նա զրկվեց խորհրդային քաղաքացիությունից: Այնուհետև Արևմուտքում նա շարունակեց ռեժիսորի կարիերան: Նա աշխատում էր [[Իսրայել]]ի, [[ԱՄՆ]]-ի, [[Մեծ Բրիտանիա]]յի, [[Սկանդինավիա]]յի, [[Ֆրանսիա]]յի, [[Իտալիա]]յի և [[Գերմանիա]]յի լավագույն բեմերում (Քովեն-Գարդեն և այլն), թողարկում էր նաև փայլուն օպերային բեմադրություններ, այդ թվում` [[Լա Սկալա]]յում և Գրան-Օպերայում: 1983 թ. [[Լոնդոն]]ում Լյուբիմովի բեմադրած «Ոճիրն ու պատիժը» (ըստ Դոստոևսկու) արժանացավ ''Evening Standard'' մրցանակին: Այդ տարիներին ԽՍՀՄ-ում Լյուբիմովի անունն արգելված էր և նույնիսկ հանվել էր իր բեմադրած ներկայացումների աֆիշներից:<ref>[http://www.svobodanews.ru/Transcript/2007/09/30/20070930012736330.html Հարցազրույց Ազատություն ռադիոկայանին]</ref>
 
1989 թ. Լյուբիմովը կրկին ղեկավարեց Տագանկայի թատրոնը, որտեղից հեռացավ 2011-ին՝ չկարողանալով այլևս հանդուրժել դերասանների պահվածքը: 2012 թ. բեմի 94-ամյա վարպետի մոնումենտալ 4-ժամանոց բեմադրությունը Վախթանգովի թատրոնում (Ֆ. Դոստոևսկու «Դևեր») քննադատների կարծիքով նրա կեսդարյա ռեժիսորական կարիերայում նոր էջ բացեց:<ref>[http://www.radiovesti.ru/articles/2012-03-27/fm/39876 Ռուսական թատրոնի նահապետի ''նախազգուշացումն աշխարհին'' — «Вести ФМ»]</ref>
[[File:Konstantin Kedrov Urij Lubimov kabinet Lubimova 2007.jpg|thumb|left|200px|Յու. Լյուբիմովը և բանաստեղծ Կ. Կեդրովը Լյուբիմովի աշխատասենյակում, 2007 թ.]]
Իր բեմադրություններում օգտագործում է նաև հայկական տարրեր ("Մարատ և մարքիզ դե Սադ" և այլն):
 
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: ՌԴ ժողովրդական դերասան ([[1992]])<ref>[http://document.kremlin.ru/doc.asp?ID=093638 Указ Президента Российской Федерации от 28 сентября 1992 года]</ref>:
 
Լյուբիմովը մեծ ներդրում ունի [[Վլադիմիր Վիսոցկի|Վլադիմիր Վիսոցկու]] ստեղծագործական անհատականության կայացման գործում: «Վլադիմիր, կամ ընդհատված թռիչք» գրքում [[Մարինա Վլադի]]ն գրում է. «Քո հարաբերությունները Լյուբիմովի հետ տարեցտարի խորանում են: Նա քեզ համար մի քիչ հայր է դառնում, որին դու իրականում երբևէ չես ունեցել: Դու հիանում ես նրանով և փոքր-ինչ վախենում: Նա քեզ սիրում է որպես տաղանդավոր որդու, որը, ճիշտ է, շատ հոգսեր է բերում: Դուք լրացնում եք միմյանց, և ինձ համար իսկական հաճույք է դառնում՝ լինել ձեր փորձերին»:<ref>[http://lib.ru/WYSOCKIJ/wladi.txt «Վլադիմիր, կամ ընդհատված թռիչք», [[Մարինա Վլադի]], 1990]</ref> Լյուբիմովին են նվիրված Վիսոցկու մի քանի երգեր ("Еще не вечер", "Як - истребитель"<ref>[http://lib.ru/WYSOCKIJ/v68.txt Վլադիմիր Վիսոցկի. 1968 թվական]</ref>):
 
==Բեմադրական ոճը==
[[File:Taganka-Theatre (Moscow).jpg|thumb|right|200px|Տագանկայի թատրոնի շենքը]]
Ինչպես նշում է քննադատ Օ. Մալցևան՝ Լյուբիմովի բեմադրությունների բանաստեղծականությունը և ոճը ստեղծում են առանձնակի գեղարվեստական աշխարհ: Պոետ Անդրեյ Վոզնեսենսկու բնութագրմամբ` իր բացման օրվանից [[Տագանկայի թատրոն]]ը դարձավ "ազատասեր մտավորականության էպիկենտրոնը": Ու չնայած Լյուբիմովի կիրառած այդ ազատ արտահայտչամիջոցները խորհրդային իշխանությունների սևեռուն ուշադրության ու բազում արգելքների առարկան էին՝ [[թատրոն]]ի լայն ընդունելությունը թե' երկրի ներսի, թե' արտասահմանյան թատերասերների շրջանում խանգարում էր ուղղակի հաշվեհարդար տեսնել թատրոնի և նրա գլխավոր բեմադրիչի հետ: Տագանկայի թատրոնի առաջին բեմադրությունը սկսվում էր նրա գեղագիտական ծրագրի ներկայացմամբ. "փնտրեք այն թատրոնը, որի արմատները գնում են դեպի փողոցի կյանքը, ամենօրյա, հազարադեմ թատրոնը...": 1965-ին Լյուբիմովը բեմադրեց մնջախաղի, [[բալետ]]ի և ակրոբատիկայի տարրեր պարունակող "Տաս օր, որ ցնցեցին աշխարհը" ներկայացումը (ըստ Ջ. Ռիդի), որն արդեն սկսվում էր թատրոնի դիմացի Տագանկայի հրապարակից, որտեղ հեղափոխական նավաստու համազգեստով ու զենքերով դերասանները կատարում էին 1917 թ. երգերից ու քառյակներից՝ այդ կերպ թատրոն հրավիրելով հանդիսատեսին:
 
[[Շեքսպիր]]ի «Համլետ» ողբերգությունում (1971, ձևավորումը Դ. Բորովսկու) Համլետի դերը կատարող պոետ [[Վլադիմիր Վիսոցկի]]ն բեմի վրա կիթառի նվագակցությամբ կատարում է Պաստերնակի բանաստեղծությունը, երեք տարբեր մոտեցումներով կրկնում «Լինել, թե չլինել» մենախոսությունը: Ասկետիկ ձևավորված բեմում տիրում է խոշորամասշտաբ բրդե վարագույրը, որ բեմադրության վերջում սրբելու է բեմը դերասաններից, ինչպես և նրանց՝ աշխարհը հասկանալու փորձերից:<ref>[http://slovari.yandex.ru/%D1%8E%D1%80%D0%B8%D0%B9%20%D0%BB%D1%8E%D0%B1%D0%B8%D0%BC%D0%BE%D0%B2/%D0%9A%D1%82%D0%BE%20%D0%B5%D1%81%D1%82%D1%8C%20%D0%BA%D1%82%D0%BE%20%D0%B2%20%D0%BA%D1%83%D0%BB%D1%8C%D1%82%D1%83%D1%80%D0%B5/%D0%9B%D1%8E%D0%B1%D0%B8%D0%BC%D0%BE%D0%B2%20%D0%AE%D1%80%D0%B8%D0%B9%20%D0%9F%D0%B5%D1%82%D1%80%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87/ Կենսագրություն. Ով ով է մշակույթում]</ref>
 
Վիսոցկու մահից հետո Լյուբիմովը բեմադրում է "Վլադիմիր Վիսոցկի" պոետիկ ներկայացումը, որը բեմադրիչի բնորոշմամբ՝ "[[Համլետ]]" է առանց Համլետի: Բեմադրությունում ներկայացվում են նաև հատվածներ "Համլետից". դերասանների հարցադրումներին ի պատասխան հնչում են Վիսոցկու ձայնը, նրա կատարումները:
 
Իր բեմադրություններում օգտագործում է նաև հայկական տարրեր ("Մարատ և մարքիզ դե Սադ" և այլն):
 
== Բեմադրություններ ==