«Լուիզա Ռասմուսեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
 
Նրանց ամուսնությունն ընդունվել է մեծ հակակրանքով և դիմադրություն է առաջացրել, հատկապես բարձր խավի և ազնվականների կողմից, ովքեր այն համարել են սխալ դաշինք։ Սոցիալական շրջանակներում Լուիզան հանդիպել է նվաստացման և արհամարհանքի: Մի առիթով, օրինակ, երբ Ֆրեդերիկն ու Լուիզան բարձրագույն ազնվականության բազմաթիվ անդամների հետ մասնակցում էին մեծ հանդիսավոր ընթրիքի։ Նման առիթների դեպքում ազնվականության սովորույթն էր կենաց առաջարկել միապետի ամուսնուն: Այս անգամ, սակայն, ոչ ոք կենաց չառաջարկեց, չնայած Ֆրեդերիկն ու Լուիզան սպասում էին, որ դա տեղի ունենա: Ի վերջո, Ֆրեդերիկը կորցրեց իր համբերությունը, ոտքի կանգնեց և բացահայտ ասաց. «Քանի որ այստեղ ոչ մեկ կենաց չառաջարկեց կնոջս համար, ես ինքս դա կանեմ»։ Դրանից հետո ազնվականներն իրենց գավաթները բարձրացրեցին<ref>Alf Henrikson: ''Dansk historia'' (Danish history) 1989 (in Swedish)</ref>։
[[Պատկեր:Grevinde_Danners_gravmæle.JPG|մինի|Դանիայի կոմսուհու գերեզմանը [[Յոգերսպրիսի ամրոց|Յոգերսպրիսի ամրոցում]]:]]
 
Լուիզային չէին ընդունում որպես բարձրաշխարհիկ հասարակության անդամ և այդ միջավայրում լնելու իրավունք չուներ։ Նա երբեք դեբյուտանտ չի եղել կամ պաշտոնապես չի ներկայացվել թագավորական արքունիքում և բարձր հասարակությունում այնպես, ինչպես սովորաբար ազնվական կանանց էին ներկայացնում, և նրա ներկայությունը դրանով իսկ հիմնականում համարվել է ինկոգնիտո: Ֆրեդերիկն ամեն կերպ փորձել է պաշտոնապես ներկայացնել Լուիզային բարձր հասարակությանը: Նա նրան ծանոթացրել է իր խորթ մոր՝ այրիացած թագուհի Քերոլայն Ամալիի հետ՝ նրանց միջև պաշտոնական այց կազմակերպելով, այնուհետև պահանջել է, որ թագուհու սպասուհիները վերադառնան Լուիզայի մոտ, ինչը սովորական գործընթաց էր: Սակայն, Քերոլայն Ամալին նամակով հայտարարել է, որ ինքը ընդունել էր Լուիզային բացառապես թագավորի հանդեպ բարյացակամ վերաբերմունքից ելնելով և համարելով, որ այցը ոչ պաշտոնական բնույթ էր կրելու, և որ Լուիզան դրանով իսկ չի կարող համարվել հասարակությանը պաշտոնապես ներկայացված և մնում է մասնավոր անձ, որին իր տիկինները պարտավոր չեն այցելել<ref>Müller, Frederik Gotthold von; Bodenhoff, E: ''[https://archive.org/stream/kongesorgerhofli00ml/kongesorgerhofli00ml_djvu.txt Kongesorger: Hoflif under Frederik VII]'', 1913 </ref> ։ Թագուհին Ֆրեդերիկին հիշեցրել է, որ նրանց հարսանիքին ոչ մի պաշտոնյա ներկա չի եղել, քանի որ ինքն է ցանկացել, որ դա ոչ պաշտոնական հարսանիք լինի, և եթե իր տիկնայք այցելեն Լուիզային, ամբողջ հարցը պաշտոնական կդառնար։ Թագուհու նամակը ընդունվել է որպես վիրավորանք և մերժում Լուիզային և կատաղեցրել է Ֆրեդերիկին, ով անպատասխան թողեց նամակը<ref>Müller, Frederik Gotthold von; Bodenhoff, E: ''[https://archive.org/stream/kongesorgerhofli00ml/kongesorgerhofli00ml_djvu.txt Kongesorger: Hoflif under Frederik VII]'', 1913 </ref>։
 
1854 թվականին զույգը գնել է առանձնատուն՝ [[Յոգերսպրիսի ամրոց]] (Jægerspris ամրոցը՝ անձնական կյանքկյանքն անցկացնելու համար, իսկհամար։ 1863 թվականին Ֆրեդերիկի մահից հետո Լուիզան այնտեղ ապրել է համեստ կյանքով: 1873 թվականին նա հիմնադրել է «Աշխատավոր դասի աղքատ կանանց Ֆրեդերիկ VII-ի հիմնադրամը», և տունը կոչվել է «Դանիայի տուն» («The Danner House»): Լուիզայի մահից հետո, ըստ նրա վերջին կտակի, JægersprisՅոգերսպրիսի ամրոցը թողելծառայել է «ի շահ աղքատ և անտուն ծառա աղջիկների»։
 
== Ծանոթագրություններ ==