«Լուիզա Ռասմուսեն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 10.
1850 թվականի օգոստոսի 8 -ին Լուիզա Ռասմուսենը ստացել է «Դանիայի կոմսուհի» տիտղոսը և ամուսնացել Ֆրեդերիկի հետ Ֆրեդերիկսբորգ ամրոցում: Նա Ֆրեդերիկ թագավորի մորգանատիկ կինն էր և դրանով իսկ թագուհի չէր, և այդ միության երեխաներից ոչ մեկը գահի իրավունք չէր կարող ունենալ։
Նրանց ամուսնությունն ընդունվել է մեծ հակակրանքով և դիմադրություն է առաջացրել, հատկապես բարձր խավի և ազնվականների կողմից, ովքեր այն համարել են սխալ դաշինք։ Սոցիալական շրջանակներում Լուիզան հանդիպել է նվաստացման և արհամարհանքի: Մի առիթով, օրինակ, երբ Ֆրեդերիկն ու Լուիզան բարձրագույն ազնվականության բազմաթիվ անդամների հետ մասնակցում էին մեծ հանդիսավոր ընթրիքի։ Նման առիթների դեպքում ազնվականության սովորույթն էր կենաց առաջարկել միապետի ամուսնուն: Այս անգամ, սակայն, ոչ ոք կենաց չառաջարկեց, չնայած Ֆրեդերիկն ու Լուիզան սպասում էին, որ դա տեղի ունենա: Ի վերջո, Ֆրեդերիկը կորցրեց իր համբերությունը, ոտքի կանգնեց և բացահայտ ասաց. «Քանի որ այստեղ ոչ մեկ կենաց չառաջարկեց կնոջս համար, ես ինքս դա կանեմ»։ Դրանից հետո ազնվականներն իրենց գավաթները
Լուիզային չէին ընդունում որպես բարձրաշխարհիկ հասարակության անդամ և այդ միջավայրում լնելու իրավունք չուներ։ Նա երբեք դեբյուտանտ չի եղել կամ պաշտոնապես չի ներկայացվել թագավորական արքունիքում և բարձր հասարակությունում այնպես, ինչպես սովորաբար ազնվական կանանց էին ներկայացնում, և նրա ներկայությունը դրանով իսկ հիմնականում համարվել է ինկոգնիտո: Ֆրեդերիկն ամեն կերպ փորձել է պաշտոնապես ներկայացնել Լուիզային բարձր հասարակությանը: Նա նրան ծանոթացրել է իր խորթ մոր՝ այրիացած թագուհի Քերոլայն Ամալիի հետ՝ նրանց միջև պաշտոնական այց կազմակերպելով, այնուհետև պահանջել է, որ թագուհու սպասուհիները վերադառնան Լուիզայի մոտ, ինչը սովորական գործընթաց էր: Սակայն, Քերոլայն Ամալին նամակով հայտարարել է, որ ինքը ընդունել էր Լուիզային բացառապես թագավորի հանդեպ բարյացակամ վերաբերմունքից ելնելով և համարելով, որ այցը ոչ պաշտոնական բնույթ էր կրելու, և որ Լուիզան դրանով իսկ չի կարող համարվել հասարակությանը պաշտոնապես ներկայացված և մնում է մասնավոր անձ, որին իր տիկինները պարտավոր չեն
1854 թվականին զույգը գնել է առանձնատուն՝ Jægerspris ամրոցը՝ անձնական կյանք անցկացնելու համար, իսկ 1863 թվականին Ֆրեդերիկի մահից հետո Լուիզան այնտեղ ապրել է համեստ կյանքով: 1873 թվականին նա հիմնադրել է «Աշխատավոր դասի աղքատ կանանց Ֆրեդերիկ VII-
== Ծանոթագրություններ ==
|