«Պատյանով մարդը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 37.
 
== Սյուժե ==
Պատմությունը սկսվում է երկու որսորդների՝ Իվան Իվանիչ Հիմալայսկու և Բուրկինի գիշերային նկարագրությունից։ Նրանք մնացել էրնէին գյուղի ղեկավարի մառանում և միմյանց պատմում էին տարբեր պատմություններ։ Զրույցը ընթանում էր «բնույթով միայնակ» մարդկանց մասին, որոնք մենակյաց խեցգետնի կամ խխունջի նման փորձում են մտնել իրենց պատյանի մեջ։ Բուրկինը պատմում է ինչ-որ Բելիկովի մասին, ով վերջերս է մահացել իր քաղաքում։
[[Պատկեր:The Soviet Union 1959 CPA 2292 stamp (Anton Chekhov and Scene from his Works).jpg|250px|մինի|Անտոն Չեխով, «Պատյանով մարդը» պատմվածք, ԽՍՀՄ դրոշմանիշ, 1959]]
Բելիկովը եղել է «Պատյանով մարդ»։ Նա նույնիսկ տաք եղանակին դուրս էր գալիս վերարկույով, կրկնակոշիկներով և հովանոցով։ Նրա դեմքը, թվում էր, նույնպես պատյանի մեջ էր, նա միշտ թաքցնում էր այն օձիքի հետևում։ Այս մարդը ուներ անդիմադրելի ցանկություն՝ ստեղծել իր համար մի պատյան, որտեղ նա կարող էր թաքնվել իրականությունից։ Անգամ մի փոքր շեղումը կամ խախտումը կանոններից նրան ստիպում էին անհանգստանալ։ Մանկավարժական խորհուրդի ժամանակ նա բոլորին ճնշում էր իր կասկածներով ու զգուշությամբ։ Իր հոգոցներով և հոտառությամբ նա ճնշում էր բոլորին, և բոլորը նրան զիջում էին ու վախենում նրանից։ Բելիկովը ուներ տարօրինակ սովորություն՝ քայլում էր ուսուցիչների սենյակներում, նա գալիս էր, նստում և լռում էր։ Այսպես նա «պահպանում էր լավ հարաբերությունները իր ընկերների հետ»։